00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:21
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:20
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծրագիրն ավարտվել է, խնդիրները` մնացել. Որոտանից և Շուռնուխից տեղահանվածները գումար կստանան

© Sputnik / Aram NersesyanՇուռնուխ
Շուռնուխ - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2022
Շուռնուխ
Բաժանորդագրվել
Տեղահանված ընտանիքների համար նոր տներ են կառուցում, որոնք շահագործման կհանձնեն 2022 թվականի սեպտեմբեր-նոյեմբերին։
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարությունը կշարունակի օգնություն տրամադրել 2021թ–ին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան գյուղերից տեղահանված բնակիչներին ։
Որոշումն ընդունվեց այսօր գործադիր մարմնի հերթական նիստում։ Աջակցության ժամկետը երկարացվել է մինչև 2022 թվականի նոյեմբեր, քանի որ նախորդ որոշման ժամկետը ս.թ. հունվարին ավարտվել է։
Կառավարության որոշման նախագծում նշված է, որ Շուռնուխում ու Որոտանում իրենց տները կորցրած ընտանիքների աջակցության ծրագիրն ավարտվել է, բայց նրանց սոցիալական ու բնակարանային խնդիրները դեռևս չեն լուծվել։
Հիշեցնենք` աջակցության ծրագրով որոտանցիներին ու շուռնուխցիներին տրամադրվել էր միանվագ 300 000 դրամ, իսկ 2021 թվականի փետրվար-դեկտեմբերին՝ ամսական 68 000 դրամ աջակցություն։ Այսօր ընդունված նոր որոշմամբ` ամսական 68 000 դրամ աջակցությունը կտրամադրվի նաև 2022 թվականի հունվար-նոյեմբերին։
«Մե՞նք ենք վիճարկելի դարձրել, ո՛չ». Փաշինյանը Որոտան– Շուռնուխի համար մեղադրեց նախկիններին
Ըստ Սյունիքի մարզպետարանի տրամադրած տվյալների՝ 2021 թվականի դեկտեմբերի 3-ի դրությամբ աջակցության շահառուների ցուցակում ընդգրկված է եղել 43 անձ։ 2021թ. դեկտեմբերի 25-ին շահառու ընտանիքներից մեկում ծնվել է 1 երեխա։ Փոքրիկը նախ կստանա իր հասանելիք միանվագ 300 000 դրամ աջակցությունը, ապա ամենամսյա 68 000 դրամները։
Բացի այդ, Որոտանում տունը կորցրած 6 անձից բաղկացած 1 ընտանիք 2021 թվականի դեկտեմբերին 25 մլն դրամ փոխհատուցում է ստացել: Այդ հիմքով ընտանիքը հանվել է շահառուների ցանկից: Արդյունքում շահառուների թիվն այս պահին 38 է:
Նշենք, որ այս ընտանիքների համար Շուռնուխ գյուղում կառուցվում են նոր տներ, որոնք նախատեսվում է շահագործման հանձնել 2022 թվականի սեպտեմբեր-նոյեմբերին։
Շուռնուխում կառուցվող նոր թաղամասի շինարարության հարցում դժվարություններ կան. Ղուլարյան
Լրահոս
0