https://arm.sputniknews.ru/20220407/rvosia-segvodnjan-estvoniajic-pahanjel-e-teghekutjun-hajtnel-anhetacats-ashkhatakicneri-masin-40642631.html
«Ռոսիա սեգոդնյան» Էստոնիայից պահանջել է տեղեկություն հայտնել անհետացած աշխատակիցների մասին
«Ռոսիա սեգոդնյան» Էստոնիայից պահանջել է տեղեկություն հայտնել անհետացած աշխատակիցների մասին
Sputnik Արմենիա
Sputnik Էստոնիայի նախկին աշխատակիցներին ձերբակալել են ենթադրաբար պատժամիջոցների ռեժիմը խախտելու կասկածանքով։ 07.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-07T11:27+0400
2022-04-07T11:27+0400
2022-04-07T11:28+0400
«ռոսիա սեգոդնյա» մտգ
էստոնիա
իշխանություն
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/2186/04/21860411_0:0:2000:1125_1920x0_80_0_0_704765894d888a588e664d1f0703fada.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. «Ռոսիա սեգոդնա» ՄՏԳ–ն Էստոնիայի իշխանություններից պահանջում է հայտնել Էստոնիայի իրավապահ մարմինների կողմից ձերբակալված Sputnik Meedia գործակալության նախկին աշխատակիցների գտնվելու վայրը։Ավելի վաղ հայտնել էին, որ Ելենա Չերիշևային և Մատի–Դմիտրի Տերեստալային կասկածում են միջազգային պատժամիջոցները խախտելու մեջ։ Միևնույն ժամանակ ձերբակալվածների գործընկերները հայտնում են, որ մի քանի ժամ տևած խուզարկությունից հետո լրագրողների հետ կապ հաստատելն անհնար է դարձել։«Մեր գործընկեր լրագրող Ելենա Չերիշևայի և նրա ամուսնու հետ կապ դեռ չկա։ Էստոնիայի իշխանություններից որևէ տեղեկություն` ևս։ Երեկ նրանց տանը խուզարկություն է կատարվել, հավանաբար, երկուսն էլ ձերբակալված են։ Լենան` ՌԴ քաղաքացի է, Սամարայից է, ամուսինը` Էստոնիայի քաղաքացի։ Ենթադրում ենք, որ նրանք կարող են մեղադրվել պատժամիջոցների ռեժիմը խախտելու մեջ (մինչև 5 տարվա ազատազրկում)», – հայտնել են գործակալության մամուլի ծառայությունից։Մինչև 2021 թվականի հունվարը Չերիշևան գլխավորել է Էստոնիայի Sputnik գործակալությունը, իսկ տեղի իշխանությունների կողմից դրա փակումից հետո Չերիշևան իր կոլեկտիվի հետ միասին անկախ ԶԼՄ է ստեղծել Sputnik Meedia անվանումով, որը ևս կարճ ժամանակ անց փակվել է։
էստոնիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2186/04/21860411_246:0:1785:1154_1920x0_80_0_0_a3a9146894387cbac679b42dc664ea9e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«ռոսիա սեգոդնյա» մտգ, էստոնիա, իշխանություն, ձերբակալություն
«ռոսիա սեգոդնյա» մտգ, էստոնիա, իշխանություն, ձերբակալություն
«Ռոսիա սեգոդնյան» Էստոնիայից պահանջել է տեղեկություն հայտնել անհետացած աշխատակիցների մասին
11:27 07.04.2022 (Թարմացված է: 11:28 07.04.2022) Sputnik Էստոնիայի նախկին աշխատակիցներին ձերբակալել են ենթադրաբար պատժամիջոցների ռեժիմը խախտելու կասկածանքով։
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. «Ռոսիա սեգոդնա» ՄՏԳ–ն Էստոնիայի իշխանություններից պահանջում է հայտնել Էստոնիայի իրավապահ մարմինների կողմից ձերբակալված Sputnik Meedia գործակալության նախկին աշխատակիցների գտնվելու վայրը։
Ավելի վաղ հայտնել էին, որ Ելենա Չերիշևային և Մատի–Դմիտրի Տերեստալային կասկածում են միջազգային պատժամիջոցները խախտելու մեջ։ Միևնույն ժամանակ ձերբակալվածների գործընկերները հայտնում են, որ մի քանի ժամ տևած խուզարկությունից հետո լրագրողների հետ կապ հաստատելն անհնար է դարձել։
«Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ն այժմ դիմել է Էստոնիայի իշխանություններին` պահանջելով հայտնել նրանց գտնվելու վայրը և լրագրողներին ռուսաստանցի դիվանագետների և փաստաբանների հետ հանդիպման հնարավորություն տալ։
«Մեր գործընկեր լրագրող Ելենա Չերիշևայի և նրա ամուսնու հետ կապ դեռ չկա։ Էստոնիայի իշխանություններից որևէ տեղեկություն` ևս։ Երեկ նրանց տանը խուզարկություն է կատարվել, հավանաբար, երկուսն էլ ձերբակալված են։ Լենան` ՌԴ քաղաքացի է, Սամարայից է, ամուսինը` Էստոնիայի քաղաքացի։ Ենթադրում ենք, որ նրանք կարող են մեղադրվել պատժամիջոցների ռեժիմը խախտելու մեջ (մինչև 5 տարվա ազատազրկում)», – հայտնել են գործակալության մամուլի ծառայությունից։
Մինչև 2021 թվականի հունվարը Չերիշևան գլխավորել է Էստոնիայի Sputnik գործակալությունը, իսկ տեղի իշխանությունների կողմից դրա փակումից հետո Չերիշևան իր կոլեկտիվի հետ միասին անկախ ԶԼՄ է ստեղծել Sputnik Meedia անվանումով, որը ևս կարճ ժամանակ անց փակվել է։