https://arm.sputniknews.ru/20220407/nvidia-ynkerutjuny-gitahetazvotakan-kentrvon-e-himnum-hajastanum-arshakjan-40647508.html
«Nvidia» ընկերությունը գիտահետազոտական կենտրոն է հիմնում Հայաստանում
«Nvidia» ընկերությունը գիտահետազոտական կենտրոն է հիմնում Հայաստանում
Sputnik Արմենիա
2019 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այցելել էր ընկերության կենտրոնակայան և քննարկել հնարավոր համագործակցությունը։ 07.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-07T13:16+0400
2022-04-07T13:16+0400
2022-04-07T14:00+0400
հայաստան
հակոբ արշակյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/07/40648891_0:0:1600:901_1920x0_80_0_0_d3e04ddb279a8eba373c6e4ce52941b0.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Համաշխարհային բարձր տեխնոլոգիական առաջատարներից մեկը՝ «Nvidia» ընկերությունը, գիտահետազոտական կենտրոն է հիմնում Հայաստանում։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը։Նա հիշեցրել է, որ 2019 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այցելել էր «Nvidia» ընկերության կենտրոնակայան։ Ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի հետ հանդիպմանը քննարկվել էր հնարավոր համագործակցությունը «Nvidia»-ի հետ։Ընկերության աշխատանքը արագացված հաշվարկների և արհեստական բանականության ոլորտում վերափոխում է տրանսպորտը, առողջապահությունը և արտադրությունը, խթանում բազմաթիվ այլ ոլորտների զարգացումը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/07/40648891_188:0:1556:1026_1920x0_80_0_0_b22eff711fba3e54bbd1dfc80fefe871.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հակոբ արշակյան
«Nvidia» ընկերությունը գիտահետազոտական կենտրոն է հիմնում Հայաստանում
13:16 07.04.2022 (Թարմացված է: 14:00 07.04.2022) 2019 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այցելել էր ընկերության կենտրոնակայան և քննարկել հնարավոր համագործակցությունը։
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Համաշխարհային բարձր տեխնոլոգիական առաջատարներից մեկը՝ «Nvidia» ընկերությունը, գիտահետազոտական կենտրոն է հիմնում
Հայաստանում։ Տեղեկությունը
ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը։
«Այսօր ես ուրախ եմ տեղեկացնել, որ «Nvidia»-ն գալիս է Հայաստան: Աշխարհի առաջատար տեխնոլոգիական հսկաներից մեկը, որն ունի 27 միլիարդ դոլար տարեկան շրջանառություն և ավելի քան 20 000 աշխատակից ամբողջ աշխարհում, բացում է իր նոր գրասենյակի դռները Երևանում: Հայաստանյան մասնաճյուղը ղեկավարելու է Ռև Լեբարեդյանը՝ «Omniverse»-ի և սիմուլյացիոն տեխնոլոգիաներով զբաղվող ընկերության փոխնախագահը։ «Nvidia», բարի գալուստ Հայաստան»,– գրել է Արշակյանը։
Նա հիշեցրել է, որ 2019 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այցելել էր «Nvidia» ընկերության կենտրոնակայան։ Ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի հետ հանդիպմանը քննարկվել էր հնարավոր համագործակցությունը «Nvidia»-ի հետ։
Ընկերության աշխատանքը արագացված հաշվարկների և արհեստական բանականության ոլորտում վերափոխում է տրանսպորտը, առողջապահությունը և արտադրությունը, խթանում բազմաթիվ այլ ոլորտների զարգացումը: