00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մայրության և գեղեցկության տոնը. կրոնական հիմքն ու օրենքի փոփոխությունը

© Unsplash / Mel ElíasՀղի կին
Հղի կին - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2022
Հղի կին
Բաժանորդագրվել
Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Սուրբ պատարագ է մատուցվում և հղի կանանց օրհնության կարգ է կատարվում:
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Ապրիլի 7-ին Հայաստանում նշվում է մայրության, գեղեցկության և սիրո տոնը: ՀՀ Տոների ու հիշատակի օրերի մասին օրենքում այս տոնն ամրագրվել է 1995թ.-ին՝ ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի կողմից, բայց տոնի խորհուրդը կրոնական է։
Ամեն տարի ապրիլի 7-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Այդ օրը հրեշտակապետը Մարիամ Աստվածածնին տեղեկացրել է, որ նա հղի է, և իր պտուղն Աստծո որդին է։

«Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծո կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որը նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ՝ Դավթի տնից: Եվ այդ կույսի անունը Մարիամ էր: Եվ հրեշտակը՝ գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ով շնորհընկալ, Տերը քեզ հետ է... Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի: Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»: (Ղուկ. Ա 26:33):

Հրեշտակապետի ավետիսն անակնկալ էր Մարիամի համար, քանի որ նա դեռ տղամարդ չէր ճանաչել: Սակայն, իմանալով իրողությունը, ասաց. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը...» (Ղուկ. 1:38):
Մարիամի մայրանալով՝ մարդկանց համար մայրության խորհուրդը նորովի է բացահայտվել, և այսօր էլ այն դիտվում է որպես աստվածային հրաշք: Եվ ինչպես Աստվածածինն ավելի մոտ է դարձել Աստծուն, այդպես էլ բոլոր կանայք իրենց հղիությամբ մոտենում են Արարչին` նմանվելով նրան իբրև նոր կյանք պարգևող էակներ:
Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսն ապրիլի 7-ը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր:
Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Սուրբ պատարագ է մատուցվում և հղի կանանց օրհնության կարգ է կատարվում:
Մայրության և գեղեցկության գույները՝ Երևանում
Երբ 1995թ.-ին ապրիլի 7-ն ամրագրվեց որպես տոն, այն փոխարինեց տարիներ շարունակ նշվող Կանանց միջազգային օրվան` մարտի 8-ին։ Բայց հետագայում Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում փոփոխություններով, Մարտի 8-ը կրկին վերականգնվեց պետական տոնացույցում: Այսօր Հայաստանում կանանց տոնը մեկ կամ երկու օր չի նշվում, այլ մի ամբողջ միամսյակ է նվիրված մարդկության գեղեցիկ կեսին` մարտի 8-ից ապրիլի 7-ը։
Լրահոս
0