https://arm.sputniknews.ru/20220407/kremlum-drakan-en-gnahatum-erevani-ev-baqvi-mtadrutjuny-peskvov-40649026.html
Կրեմլում դրական են գնահատում Երևանի և Բաքվի մտադրությունը. Պեսկով
Կրեմլում դրական են գնահատում Երևանի և Բաքվի մտադրությունը. Պեսկով
Sputnik Արմենիա
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է Փաշինյան–Ալիև–Միշել եռակողմ բանակցությունների արդյունքները: 07.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-07T13:42+0400
2022-04-07T13:42+0400
2022-04-07T15:18+0400
հայաստան
ադրբեջան
ռուսաստան
դմիտրի պեսկով
նիկոլ փաշինյան
իլհամ ալիև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/07/39480376_0:43:1280:763_1920x0_80_0_0_9516e297d4c871ea2a04ceb5e9cbd2d1.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Մոսկվայում դրական են գնահատում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու Հայաստանի և Ադրբեջանի մտադրությունը։Ապրիլի 6-ին Բրյուսելում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` հանդիպմանը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:Եռակողմ հանդիպումից հետո Միշելը հայտարարեց, որ որոշել են հստակ գործընթաց սկսել խաղաղության բանակցությունների և պայմանագրի համար։Մինչ եռակողմ հանդիպումը Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց էր ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ` ներկայացնելով ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու ընդգծել միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը:Եռակողմ հանդիպումից առաջ Շառլ Միշելի հետ առանձնազրույց էր ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։Մինչ Բրյուսել մեկնելը Փաշինյանը հայտարարել էր, որ մտադիր է Ադրբեջանի նախագահի հետ համաձայնեցնել խաղաղ բանակցությունների մեկնարկի հարցերը:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/07/39480376_0:0:1184:888_1920x0_80_0_0_f3a3902e5b936ee409380c7ab240a0e2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, ռուսաստան, դմիտրի պեսկով, նիկոլ փաշինյան, իլհամ ալիև
հայաստան, ադրբեջան, ռուսաստան, դմիտրի պեսկով, նիկոլ փաշինյան, իլհամ ալիև
Կրեմլում դրական են գնահատում Երևանի և Բաքվի մտադրությունը. Պեսկով
13:42 07.04.2022 (Թարմացված է: 15:18 07.04.2022) Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է Փաշինյան–Ալիև–Միշել եռակողմ բանակցությունների արդյունքները:
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Մոսկվայում դրական են գնահատում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու Հայաստանի և Ադրբեջանի մտադրությունը։
«Հասկանալի է, որ դա բավական տևական գործընթաց է, բայց առաջխաղացումն ինքնին շատ դրական փաստ է և ողջունելի», – նշել է Պեսկովը:
Ապրիլի 6-ին Բրյուսելում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի
եռակողմ հանդիպումը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` հանդիպմանը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:
Եռակողմ հանդիպումից հետո
Միշելը հայտարարեց, որ որոշել են հստակ գործընթաց սկսել խաղաղության բանակցությունների և պայմանագրի համար։
Մինչ եռակողմ հանդիպումը Նիկոլ Փաշինյանն
առանձնազրույց էր ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ` ներկայացնելով ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու ընդգծել միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը:
Եռակողմ հանդիպումից առաջ Շառլ Միշելի հետ առանձնազրույց էր ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Մինչ Բրյուսել մեկնելը Փաշինյանը հայտարարել էր, որ մտադիր է Ադրբեջանի նախագահի հետ համաձայնեցնել խաղաղ բանակցությունների մեկնարկի հարցերը: