https://arm.sputniknews.ru/20220407/kasharq-stanalu-kaskatsanqvov-dzerbakalvel-e-vanadzvori-taghman-bjurvoji-tnoreny-40663614.html
Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Վանաձորի թաղման բյուրոյի տնօրենը
Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Վանաձորի թաղման բյուրոյի տնօրենը
Sputnik Արմենիա
Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ ձերբակալվել են նաև թաղման բյուրոյի աշխատակիցները, որոնք էլ մեղադրվում են կաշառք տալուն օժանդակելու մեջ։ 07.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-07T17:49+0400
2022-04-07T17:49+0400
2022-04-07T17:50+0400
թաղման բյուրո
վանաձոր
կաշառք
տնօրեն
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1c/34761697_0:84:1600:984_1920x0_80_0_0_7afc4f310c7e7d148e21f4ae9de4fb30.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ խոշոր չափերով կաշառք ստանալու և դրան օժանադակելու կասկածանքով ձերբակալվել են «Վանաձորի սպասարկում» ՀՈԱԿ-ի` թաղման բյուրոյի տնօրենն ու 2 աշխատակիցները։Մասնավորապես, տվյալներ են ձեռք բերվել, որ Վանաձորի թաղման բյուրոյի տնօրեն Է. Գ.-ն, նույն ՀՈԱԿ-ի աշխատակիցներ Մ.Մ.-ի և Տ.Մ.-ի օժանդակությամբ Վանաձորի մի խումբ անձանց օգտին գործողություններ կատարելու, այն է` գերեզմանատանը նրանց նախընտրած վայրերում տարածքներ տրամադրելու համար 2021-ի հոկտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում պահանջել և դրամով, դոլարով կաշառք է ստացել: Զորակոչիկներին ծառայությունից ազատելու պատրվակով շիրակցի տղամարդը կաշառք է վերցրելՔրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարք կատարելու` խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով Վանաձորի թաղման բյուրոյի տնօրեն Է. Գ.-ն ապրիլի 6-ին ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից: Նույն օրը ձերբակալվել են նաև նշված ՀՈԱԿ-ի աշխատակիցներ Մ.Մ.-ն և Տ. Մ.-ն: Վերջիններս կասկածվում են կաշառք ստանալուն օժանդակելու մեջ:Թաղման բյուրոյի տնօրենին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Քննիչի կողմից նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան։Նախաքննությունը շարունակվում է:
վանաձոր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1c/34761697_88:0:1512:1068_1920x0_80_0_0_5bfc753f7f427bb472aea342456fad22.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թաղման բյուրո, վանաձոր, կաշառք, տնօրեն, ձերբակալություն
թաղման բյուրո, վանաձոր, կաշառք, տնօրեն, ձերբակալություն
Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Վանաձորի թաղման բյուրոյի տնօրենը
17:49 07.04.2022 (Թարմացված է: 17:50 07.04.2022) Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ ձերբակալվել են նաև թաղման բյուրոյի աշխատակիցները, որոնք էլ մեղադրվում են կաշառք տալուն օժանդակելու մեջ։
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ խոշոր չափերով կաշառք ստանալու և դրան օժանադակելու կասկածանքով ձերբակալվել են «Վանաձորի սպասարկում» ՀՈԱԿ-ի` թաղման բյուրոյի տնօրենն ու 2 աշխատակիցները։
Մասնավորապես, տվյալներ են ձեռք բերվել, որ Վանաձորի թաղման բյուրոյի տնօրեն Է. Գ.-ն, նույն ՀՈԱԿ-ի աշխատակիցներ Մ.Մ.-ի և Տ.Մ.-ի օժանդակությամբ Վանաձորի մի խումբ անձանց օգտին գործողություններ կատարելու, այն է` գերեզմանատանը նրանց նախընտրած վայրերում տարածքներ տրամադրելու համար 2021-ի հոկտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում պահանջել և դրամով, դոլարով կաշառք է ստացել:
Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարք կատարելու` խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով Վանաձորի թաղման բյուրոյի տնօրեն Է. Գ.-ն ապրիլի 6-ին ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից: Նույն օրը ձերբակալվել են նաև նշված ՀՈԱԿ-ի աշխատակիցներ Մ.Մ.-ն և Տ. Մ.-ն: Վերջիններս կասկածվում են կաշառք ստանալուն օժանդակելու մեջ:
Թաղման բյուրոյի տնօրենին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Քննիչի կողմից նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան։
Նախաքննությունը շարունակվում է: