00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ դպրոցներում ՌԴ–ից, Ուկրաինայից և Բելառուսից ժամանած աշակերտների համար տեղերը բավարար են

© Sputnik / Константин Чалабов / Անցնել մեդիապահոցԱշակերտը դասի ժամին
Աշակերտը դասի ժամին - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2022
Բաժանորդագրվել
Հայաստանյան դպրոցներում, որտեղ կան ռուսերենով ուսուցմամբ դասարաններ, աշակերտների թիվն ավելացել է 75-ով։
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Ուկրաինական ճգնաժամի ֆոնին Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից և Բելառուսից Հայաստան տեղափոխված դպրոցահասակների թիվը ՀՀ տարբեր դպրոցներում 1 շաբաթում ավելացել է ևս 18-ով։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունից։
«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ փետրվարի 1-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում ռուսերենով ուսուցմամբ դասարաններում ՀՀ դպրոցներում սովորողների թիվն ավելացել է 75 –ով։ Նրանք հիմնականում ՌԴ-ից ժամանած երեխաներ են»,– տեղեկացրին գերատեսչությունից:
Հայաստան տեղափոխված այդ երեխաների կրթությունը կազմակերպվում է ծնողի նախընտրած դպրոցում։
ԿԳՄՍ նախարարությունից հայտնեցին, որ ռուսերենով ուսուցմամբ դասարաններ ունեցող դպրոցների թիվն ու առկա տեղերը բավարարում են ՀՀ տեղափոխված սովորողների կրթությունն ապահովելու համար։
«Ներկայում մեր դպրոցներում տեղեր կան Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից ժամանած աշակերտների համար։ Եթե տեսնենք, որ խնդիր կա, անպայման քայլեր կձեռնարկենք այդ ուղղությամբ»,– ասացին նախարարությունից։
Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներից ռուսերենով ուսուցում իրականացվում է Կենտրոն վարչական շրջանի թիվ 7, 8, 55, Էրեբունու 35, Շենգավիթի 69, Արաբկիրի 77, Աջափնյակի 122, Ավանի 124, Արաբկիրի 132, Քանաքեռ-Զեյթունի 147, Նոր Նորքի 164, Մալաթիա-Սեբաստիայի 176, Դավթաշենի 192 դպրոցներում։ Այնտեղ գործում են ռուսերենով ուսուցմամբ դասարաններ:
«Սովորում ենք ռուսերեն Գրիբոյեդովի հետ». այբբենարան-կոմիքսը կօգնի երեխաներին
Նշենք, որ ՀՀ 63 դպրոցում իրականացվում է ռուսերենով խորացված ուսուցում, որից 33-ը` Երևանում, 30-ը՝ մարզերում: ՀՀ 45 պետական հանրակրթական դպրոց (41-ը` պետական, 4-ը` մասնավոր) ունեն ռուսերենով ուսուցմամբ դասարաններ, որոնցում սովորողի ընդունելությունն իրականացվում է սահմանված կարգով:
Լրահոս
0