https://arm.sputniknews.ru/20220407/dzhvar-e-kankhatesel-te-erb-kstoragrvi-pajmanagiry-sharl-mishely-erakoghm-hadipman--40637475.html
Դժվար է կանխատեսել՝ երբ կստորագրվի պայմանագիրը. Շառլ Միշելն ամփոփել է եռակողմ հանդիպումը
Դժվար է կանխատեսել՝ երբ կստորագրվի պայմանագիրը. Շառլ Միշելն ամփոփել է եռակողմ հանդիպումը
Sputnik Արմենիա
Նա շեշտել է բոլոր հումանիտար խնդիրների ամբողջական և արագ լուծման անհրաժեշտությունը, ներառյալ պահվող անձանց ազատումը և անհայտ կորածների խնդրի համակողմանի... 07.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-07T02:24+0400
2022-04-07T02:24+0400
2022-04-07T12:51+0400
շառլ միշել
իլհամ ալիև
նիկոլ փաշինյան
հայաստան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/07/40637219_0:160:3072:1888_1920x0_80_0_0_5f93ad9af419e5d410e9109ed09fdf8c.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի - Sputnik. Բոլորս միասին որոշել ենք սկսել հստակ գործընթաց խաղաղության բանակցությունների և հավանական խաղաղության պայմանագրի համար, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ եռակողմ հանդիպումից հետո։«Մենք նաև համաձայնվել ենք ստեղծել աշխատանքային խումբ` համատեղ հանձնաժողով: Եվ ես հույս ունեմ, որ առաջիկա շաբաթներին կստեղծենք կայուն կապ հաղորդակցման համար:Դժվար է կանխատեսել, թե երբ կստորագրվի պայմանագիրը: Ես չեմ թերագնահատում երկու կողմերի մարտահրավերներն ու դժվարությունները, բայց ես զգում եմ, որ կա ընդհանուր ցանկություն առաջընթացի համար»,-մասնավորապես նշել է Միշելը։Նա ընդգծել է երկու կողմերի մարդասիրական քայլերի կարևորությունը վստահության և խաղաղ գոյակցության խթանման համար՝ շեշտելով բոլոր հումանիտար խնդիրների ամբողջական և արագ լուծման անհրաժեշտությունը, ներառյալ պահվող անձանց ազատումը և անհայտ կորածների խնդրի համակողմանի լուծումը, և հայտարարել, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել այդ նախաձեռնությանը: Եվրոպական խորհրդի նախագահը նաև հայտնել է, որ երկու կողմերի զինված ուժերի համապատասխան հեռավորություն ապահովելը կարևոր տարր է միջադեպերի կանխարգելման և լարվածության նվազեցման համար: Կողմերը նաև քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև և ավելի լայն առումով` Հարավային Կովկասում կապի ենթակառուցվածքների վերականգնման հարցը: Շառլ Միշելը ողջունել է երկաթուղային գծերի վերականգնմանն ուղղված քայլերը և կոչ արել կողմերին էֆեկտիվ լուծումներ գտնել ճանապարհային հաղորդակցության վերականգնման համար:Ավելի վաղ հայտնել էինք, որ եռակողմ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին:Ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռքբերված համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:Հիշեցնենք` մինչ եռակողմ հանդիպումը Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց էր ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ` ներկայացնելով ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու ընդգծել միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը:Եռակողմ հանդիպումից առաջ Շառլ Միշելի հետ առանձնազրույց էր ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/07/40637219_171:0:2902:2048_1920x0_80_0_0_3f0f681dc895c14227f5274836f1518e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շառլ միշել, իլհամ ալիև, նիկոլ փաշինյան, հայաստան, ադրբեջան
շառլ միշել, իլհամ ալիև, նիկոլ փաշինյան, հայաստան, ադրբեջան
Դժվար է կանխատեսել՝ երբ կստորագրվի պայմանագիրը. Շառլ Միշելն ամփոփել է եռակողմ հանդիպումը
02:24 07.04.2022 (Թարմացված է: 12:51 07.04.2022) Նա շեշտել է բոլոր հումանիտար խնդիրների ամբողջական և արագ լուծման անհրաժեշտությունը, ներառյալ պահվող անձանց ազատումը և անհայտ կորածների խնդրի համակողմանի լուծումը։
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի - Sputnik. Բոլորս միասին որոշել ենք սկսել հստակ գործընթաց խաղաղության բանակցությունների և հավանական խաղաղության պայմանագրի համար, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ եռակողմ հանդիպումից հետո։
«Մենք նաև համաձայնվել ենք ստեղծել աշխատանքային խումբ` համատեղ հանձնաժողով: Եվ ես հույս ունեմ, որ առաջիկա շաբաթներին կստեղծենք կայուն կապ հաղորդակցման համար:
Դժվար է կանխատեսել, թե երբ կստորագրվի պայմանագիրը: Ես չեմ թերագնահատում երկու կողմերի մարտահրավերներն ու դժվարությունները, բայց ես զգում եմ, որ կա ընդհանուր ցանկություն առաջընթացի համար»,-մասնավորապես նշել է Միշելը։
Նա ընդգծել է երկու կողմերի մարդասիրական քայլերի կարևորությունը վստահության և խաղաղ գոյակցության խթանման համար՝ շեշտելով բոլոր հումանիտար խնդիրների ամբողջական և արագ լուծման անհրաժեշտությունը, ներառյալ պահվող անձանց ազատումը և անհայտ կորածների խնդրի համակողմանի լուծումը, և հայտարարել, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել այդ նախաձեռնությանը:
Ըստ նրա` ԵՄ-ն նույնպես կշարունակի աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդման միջոցառումներին, ինչպես նաև մարդասիրական ականազերծման ջանքերին, այդ թվում՝ շարունակելով փորձագիտական խորհրդատվություն տրամադրել և ավելացնել ֆինանսական օգնությունը, ինչպես նաև օգնություն տրամադրել հակամարտությունից տուժած բնակչությանը:
Եվրոպական խորհրդի նախագահը նաև հայտնել է, որ երկու կողմերի զինված ուժերի համապատասխան հեռավորություն ապահովելը կարևոր տարր է միջադեպերի կանխարգելման և լարվածության նվազեցման համար:
Կողմերը նաև քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև և ավելի լայն առումով` Հարավային Կովկասում կապի ենթակառուցվածքների վերականգնման հարցը: Շառլ Միշելը ողջունել է երկաթուղային գծերի վերականգնմանն ուղղված քայլերը և կոչ արել կողմերին էֆեկտիվ լուծումներ գտնել ճանապարհային հաղորդակցության վերականգնման համար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ եռակողմ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին:
Ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռքբերված համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:
Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:
Հիշեցնենք` մինչ եռակողմ հանդիպումը Նիկոլ Փաշինյանն
առանձնազրույց էր ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ` ներկայացնելով ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու ընդգծել միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը:
Եռակողմ հանդիպումից առաջ Շառլ Միշելի հետ առանձնազրույց էր ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։