https://arm.sputniknews.ru/20220407/brjuselum-avartvel-e-erakvoghm-handipumy-inch-en-pajmanavvorvel-pashinjann-u-alievy-40636671.html
Բրյուսելում ավարտվել է եռակողմ հանդիպումը. ինչ են պայմանավորվել Փաշինյանն ու Ալիևը
Բրյուսելում ավարտվել է եռակողմ հանդիպումը. ինչ են պայմանավորվել Փաշինյանն ու Ալիևը
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի - Sputnik. Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի... 07.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-07T01:56+0400
2022-04-07T01:56+0400
2022-04-07T02:26+0400
նիկոլ փաշինյան
իլհամ ալիև
շառլ միշել
հայաստան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/06/40634580_165:52:1327:706_1920x0_80_0_0_38a10604e5556c0c9dacc3d2606d61fc.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի - Sputnik. Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։Տեղեկությունը հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին:Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների, ինչպես նաև դեկտեմբերի14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը ձեռքբերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցեր:Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:Հիշեցնենք` մինչ եռակողմ հանդիպումը Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց էր ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ` ներկայացնելով ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու ընդգծել միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը:Եռակողմ հանդիպումից առաջ Շառլ Միշելի հետ առանձնազրույց էր ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։Մինչ Բրյուսել մեկնելը Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մտադիր է Ադրբեջանի նախագահի հետ համաձայնեցնել խաղաղ բանակցությունների մեկնարկի հարցերը:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/06/40634580_0:0:1423:1067_1920x0_80_0_0_88d780c30d102dc4d5c8da8d36c5e16a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, շառլ միշել, հայաստան, ադրբեջան
նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, շառլ միշել, հայաստան, ադրբեջան
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի - Sputnik. Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Տեղեկությունը հայտնում են
ՀՀ վարչապետի աշխատակազմից։Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին:
Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների, ինչպես նաև դեկտեմբերի14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը ձեռքբերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցեր:
Հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռքբերված համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:
Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:
Հիշեցնենք` մինչ եռակողմ հանդիպումը Նիկոլ Փաշինյանն
առանձնազրույց էր ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ` ներկայացնելով ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու ընդգծել միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը:
Եռակողմ հանդիպումից առաջ Շառլ Միշելի հետ առանձնազրույց էր ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Մինչ Բրյուսել մեկնելը Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մտադիր է Ադրբեջանի նախագահի հետ համաձայնեցնել խաղաղ բանակցությունների մեկնարկի հարցերը: