https://arm.sputniknews.ru/20220407/arcakhjan-2-paterazmneric-heto-985-anhajt-korats-unenq-pashinjan-40654379.html
Արցախյան 2 պատերազմներից հետո 985 անհետ կորած ունենք. Փաշինյան
Արցախյան 2 պատերազմներից հետո 985 անհետ կորած ունենք. Փաշինյան
Sputnik Արմենիա
Վարչապետը հայտնեց, որ 44-օրյա պատերազմի հետևանքով 208 անձ համարվում է անհետ կորած։ 07.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-07T15:24+0400
2022-04-07T15:24+0400
2022-04-07T15:32+0400
անհետ կորած
արցախյան պատերազմ
հայ գերիներ, անհետ կորածներ
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/1e/25957763_0:74:1601:974_1920x0_80_0_0_4341d7d7f42954c4dd951f277929ee4e.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմա ժամանակ քննարկման թեմաներից մեկն էլ անհետ կորածների և գերիների հարցն է եղել։ Կառավարության նիստի ժամանակ հայտնեց Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով երեկ Բրյուսելում Ալիևի հետ կայացած հանդիպմանը։«Քննարկման կարևոր խնդիրներից էին հումանիտար հարցերը` ԵԽ նախագահ Շառլ Միշելն ընդգծել է գերեվարված անձանց ազատ արձակելու անհրաժեշտությունը։ Արցախյան 2 պատերազմներից հետո մենք 985 գտնվելու վայրն անհայտ մարդ ունենք, որից 208 անձ` 44-օրյա պատերազմից, իսկ 777-ն` արցախյան առաջին պատերազմից»,–ասաց Փաշինյանը։Հիշեցնենք՝ ապրիլի 6-ին Բրյուսելում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` հանդիպմանը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպումից հետո ընդգծել է երկու կողմերի մարդասիրական քայլերի կարևորությունը վստահության և խաղաղ գոյակցության խթանման համար՝ շեշտելով բոլոր հումանիտար խնդիրների ամբողջական և արագ լուծման անհրաժեշտությունը, ներառյալ պահվող անձանց ազատումը և անհայտ կորածների խնդրի համակողմանի լուծումը, և հայտարարել, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել այդ նախաձեռնությանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/1e/25957763_0:0:1423:1067_1920x0_80_0_0_2a962ac7d053e903d6506a3731a3bf7c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անհետ կորած, արցախյան պատերազմ, հայ գերիներ, անհետ կորածներ, նիկոլ փաշինյան
անհետ կորած, արցախյան պատերազմ, հայ գերիներ, անհետ կորածներ, նիկոլ փաշինյան
Արցախյան 2 պատերազմներից հետո 985 անհետ կորած ունենք. Փաշինյան
15:24 07.04.2022 (Թարմացված է: 15:32 07.04.2022) Վարչապետը հայտնեց, որ 44-օրյա պատերազմի հետևանքով 208 անձ համարվում է անհետ կորած։
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմա ժամանակ քննարկման թեմաներից մեկն էլ անհետ կորածների և գերիների հարցն է եղել։ Կառավարության նիստի ժամանակ հայտնեց Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով երեկ Բրյուսելում Ալիևի հետ կայացած հանդիպմանը։
«Քննարկման կարևոր խնդիրներից էին հումանիտար հարցերը` ԵԽ նախագահ Շառլ Միշելն ընդգծել է գերեվարված անձանց ազատ արձակելու անհրաժեշտությունը։ Արցախյան 2 պատերազմներից հետո մենք 985 գտնվելու վայրն անհայտ մարդ ունենք, որից 208 անձ` 44-օրյա պատերազմից, իսկ 777-ն` արցախյան առաջին պատերազմից»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` քննարկել են անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու շուրջ համագործակցելու հնարավորությունը։ Փաշինյանը վստահեցրեց` պետք է շարունակեն նրանց ճակատագիրը պարզելուն ուղղված աշխատանքները։
Հիշեցնենք՝ ապրիլի 6-ին Բրյուսելում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի
եռակողմ հանդիպումը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` հանդիպմանը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:
Եվրոպական խորհրդի նախագահ
Շառլ Միշելը հանդիպումից հետո ընդգծել է երկու կողմերի մարդասիրական քայլերի կարևորությունը վստահության և խաղաղ գոյակցության խթանման համար՝ շեշտելով բոլոր հումանիտար խնդիրների ամբողջական և արագ լուծման անհրաժեշտությունը, ներառյալ պահվող անձանց ազատումը և անհայտ կորածների խնդրի համակողմանի լուծումը, և հայտարարել, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել այդ նախաձեռնությանը: