00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Անմարդկային են, ահաբեկիչներից վատն են»․ ինչով են աչքի ընկել ուկրաինացի ուժայինները

© AP Photo / Vadim GhirdaՈւկրաինացի զինծառայողներ
Ուկրաինացի զինծառայողներ - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2022
Ուկրաինացի զինծառայողներ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Խոշտանգումներ, սադիզմ, հոգեբանական ծաղր և մահապատիժներ․ համացանցում հրապարակվում են ուկրաինացի ուժայինների կողմից գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի նորանոր ապացույցներ։

Ալեքսանդր Կոց

Ուկրաինայի Զինված ուժերի և ազգային գումարտակների զինծառայողները, դեմքերը փակելով, տեսախցիկի առաջ գնդակահարում և խոշտանգում են ռուս զինվորներին։ Պաշտոնական Կիևը միայն բանավոր է դատապարտում այդ «միջադեպերը», մինչդեռ իրականում պարզապես արհամարհում է։ Փաստացի ազգայնականները քարտ-բլանշ են ստացել ցանկացած վայրագության համար։

Մահապատիժ՝ Կիևի մերձակայքում

ՈւԶՈւ-ի կողմից վերջերս հրապարակված կադրերում երևում է Կիևի մարզում անտառի միջով անցնող ճանապարհը։ Ասֆալտին չորս արյունաշաղաղ մարտիկներ են՝ Ռուսաստանի Օդադեսանտային զորքերի համազգեստով։ Նրանցից մեկը ողջ է, շարժվում է և խռխռում։ Սակայն ոչ ոք չի փորձում օգնել նրան։ Հակառակը, ուկրաինացի ուժայինը ինքնաձիգից արձակված երեք կրակոցով սառնասրտորեն սպանում է վիրավորին։ «Ահա նրանք՝ պաշտպանները, ահա այն՝ ռուսական բանակը»,-կենսախինդ տոնով ասում է օպերատորը։
Ուկրաինացիները հիանալի տրամադրություն ունեն, կատակում են, ծիծաղում և գլուխ գովում իրենց «հաղթանակով»։ Երևում է, որ նրանց դուր է գալիս դահիճների դերը։ Այն փաստը, որ անզեն դեսանտայիններին մահապատժի են ենթարկել, ոչ թե խոցել ազնիվ մարտում, կասկած չի հարուցում։ Մարմինները կողք-կողքի են, բոլորին սպանել են գլխին արձակված կրակոցով, մեկի ձեռքերը կապված են մեջքի հետևում։ Ավելի ուշ պարզվեց, որ այդ տեսանյութը նկարահանել են մարտի 30-ին, երբ ռուսական զորքերը հեռանում էին Կիևի մարզից։ Դեսանտի մարտական մեքենան ծուղակն էր ընկել։
«Ուկրաինայի զինված ուժերի և ուկրաինական այլ զորամիավորումների զինծառայողների գործողությունները կոպտորեն խախտում են ռազմագերիների հետ վարվելու մասին Ժնևի կոնվենցիան»,-հայտարարել են Ռուսաստանի Քննչական կոմիտեում: ՔԿ նախագահը հանձնարարել է քրեական գործ հարուցել, հանգամանորեն հետաքննել տեղի ունեցածի հանգամանքները, գրանցել ազգայնականների հանցագործությունների ապացույցները, պարզել նրանց ինքնությունը։
Սոցիալական ցանցերում արագ ճանաչեցին այդ տեսանյութի «հերոսներից» ոմանց։ Դրանք են, ենթադրաբար, «Վրացական լեգիոնի» գրոհային Թեյմուրազ Խիզանիշվիլին և կիևցի Ալեքսեյ Անտոնյուկը։ Նրանք բազմիցս գործուղումների են եղել Դոնբասում, մեծ մարտական փորձ ունեն։ Եվ նրանց, հավանաբար, արդեն հաշվի են առել ռուսական հատուկ ծառայությունները։

«Կտտանքները չնկարել»

Գերիների խոշտանգումների առաջին տեսանյութը համացանցում հրապարակվել է մարտի 27-ին։ Կադրերում ազգայնականները ծաղրում ու տանջում են վիրավոր ռուս զինվորներին։ Հարցաքննության ժամանակ նրանցից մեկը, ամենայն հավանականությամբ, մահանում է։ Երեքի ոտքերին են կրակում։
Այդպիսի վնասվածքների և բուժօգնության բացակայության դեպքում մարդը շատ արագ արյունաքամ է լինում։ Նույն օրը էլ ավելի սարսափելի տեսանյութ հայտնվեց․ ազգայնականը առանձնահատուկ դաժանությամբ դանակով սպանում է կապկպված զինծառայողին։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ գերիներին խոշտանգում էին Խարկովի մերձակա Մալայա Ռոգան գյուղում, տեղի կաթի գործարանի տարածքում։ Ռուսական հետաքննության տվյալներով, հաշվեհարդարին մասնակցում էին 28-ամյա Սերգեյ Վելիչկոն և 26-ամյա Կոնստանտին Նեմիչևը։ Երկուսն էլ ծայրահեղ աջ գաղափարախոսության կրողներ են, «Ազով» գնդի «Կրակեն» ստորաբաժանման հրամանատարական կազմից են։ ՔԿ-ն նրանց դեմ քրեական գործ է հարուցել «Երկու և ավելի անձանց սպանության փորձ, որը կատարվել է առանձին դաժանությամբ, մի խումբ անձանց խմբի կողմից» հոդվածով։
Ուկրաինան Մեծ Բրիտանիային հայտնել է, որ չի կատարի գերիների մասին կոնվենցիայի պահանջները
Սադիստների գործողությունները ցնցել էին նույնիսկ արևմտյան լրագրողներին, որոնք, որպես կանոն, Ուկրաինայի նացիստներին չեն նկատում։ Մի շարք ԶԼՄ-ներ Կիևին մեղադրեցին պատերազմ վարելու կանոնները խախտելու համար։ Ստիպված եղան արձագանքել։ Նախագահի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը ռազմագերիների հանդեպ նման վերաբերմունքը հանցագործություն ճանաչեց և մեղավորներին պատժելու կոչ արեց։
Նույն բանը ուկրաինացի բանակցողները ռուսական պատվիրակությանն ասացին մարտի վերջին Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ։ Այնուամենայնիվ, ոչ Վելիչկոյին, ոչ էլ Նեմիչևին այդպես էլ չձերբակալեցին։ Կիևը պարզապես արգելեց նմանատիպ տեսանյութեր հրապարակել։ Նորից․ արգելեց ոչ թե խոշտանգելը, այլ հրապարակելը։ Սակայն անգամ այդ արգելքը ազգայնականներն արհամարհեցին։

Գերության «գովազդ»

Օրերս Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մի շարք հարցազրույցներ հրապարակեց փոխանակման արդյունքում ուկրաինական գերությունից վերադարձած զինծառայողների հետ։ Մարտիկները պատմում են, որ իրենց դաժանաբար ծեծել են, պահել են սառը տարածքներում, չեն կերակրել։ Եվ մշտապես հոգեբանական ճնշում են գործադրել, ծաղրել, բարձրաձայն քննարկել են, թե ինչ ձևով են նրանց սպանելու։ Հատկապես դաժան են վերաբերվել օդաչուների հետ․ տանջել են օրեր շարունակ, թույլ չեն տվել քնել, սպառնացել են հաշմանդամ դարձնել։
Այս ամենի ֆոնին պայմանները, որոնցում պահվում են հանձնված ուկրաինացիներին, ավելի շատ առողջարան են հիշեցնում։ Նրանց բուժում են հանրապետական հիվանդանոցներում և հոսպիտալներում, կերակրում բանակային չոր օրապահիկով, թույլ են տալիս զանգահարել ազգականներին։
«Առավելագույնը, որ մենք մեզ թույլ ենք տալիս, պահանջում ենք տեսախցիկի առաջ ընկերներին կոչ անել վայր դնել զենքը,-ասում է ԴԺՀ բանակի սպաներից մեկը՝ «Բերյոզա» մականունով,-հակառակորդի զինվորներին խոշտանգելն ու գնդակահարելը մեր արժանապատվությունից ցածր ենք համարում։ Մարտերը կավարտվեն, նրանց կփոխարինեն մերոնց հետ։ Իսկ նրանց, ովքեր ռազմական հանցագործություններ են գործել, հատկապես՝ նացիստներին, կդատենք։ Թշամու հանդեպ մարդկային վերաբերմունքը մեզ մոտ գերության լավագույն գովազդն է։ Վերջերս Մարիուպոլում 250 ծովային հետևակային էր հանձնվել։ Եթե մեզ մոտ դժոխք լիներ, նրանք նման բան չէին անի»։
Այն, թե ինչպես են ուկրաինացի ուժայինները վարվում ռուս զինծառայողների հետ, շատ է հիշեցնում «Իսլամական պետության»* կամ մեքսիկական թմրակարտելների «բարի ավանդույթները»՝ իսկական գազանավայել դաժանություն։ Խատինի և Բաբի Յարի դահիճների գաղափարական ժառանգները մեծ արագությամբ մոտենում են իրենց կուռքերի մակարդակին։
*ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպություն
Լրահոս
0