00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինայի հատուկ ծառայությունները ծրագրում են պայթեցնել քլորի պահեստարանը․ ՌԴ ՊՆ

© Sputnik / Константин Михальчевский / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 06.04.2022
Արխիվային լուսանկար. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը նոր տվյալներ է հրապարակել Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքի մասին:
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Ուկրաինայի հատուկ ծառայությունները մտադիր են պայթեցնել Խարկովի մարզի քլորի պահեստարանը՝ 120 տոննա քլորով, որպեսզի հետո Ռուսաստանին մեղադրեն խաղաղ բնակիչների մահվան համար: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Հաստատված տեղեկատվության համաձայն՝ Խարկովի մարզի Պերվոմայսկի քաղաքում ուկրաինական հատուկ ծառայությունները թունավոր նյութերի օգտագործմամբ խոշոր սադրանք են նախապատրաստում։ «Քիմպրոմ» արտադրական միավորման տարածքում Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները ականապատել են 120 տոննա քլորի պահեստարանը»,-ասել է Կոնաշենկովը:
Ռուս գեներալը հայտնել է նաև, որ բարձր ճշգրտության հրթիռներով օդից ոչնչացվել է վառելիքի բազան, ինչպես նաև ռազմական տեխնիկայի և արտասահմանյան արտադրության սպառազինության կուտակումը, որը մատակարարվել է Խարկովի մարզում Ուկրաինայի զինված ուժերին սպառազինելու համար:
«Խարկովի մարզում օդային բազավորման բարձր ճշգրտության հրթիռներով Չուգուև բնակավայրի շրջանում ոչնչացվել է վառելիքային բազան, որտեղից մատակարարումներ էին իրականացվում ուկրաինական զորքերի տեխնիկայի համար։ Բացի այդ, Խարկովի մարզի Լոզովայա երկաթուղային կայարանում ոչնչացվել է ռազմական տեխնիկայի և արտասահմանյան արտադրության սպառազինության կուտակումը, որը մատակարարվել էր ՈւԶՈւ-ին սպառազինելու համար»,-նշել է Կոնաշենկովը:
Գեներալը նշել է, որ օրվա ընթացքում ՌԴ օդատիեզերական ուժերը խոցել են Ուկրաինայի 34 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ հրետանային մարտկոց, նյութատեխնիկական ապահովման 2 պահեստ, ինչպես նաև ուկրաինական զինված ուժերի 9 հենակետ և մարտական տեխնիկայի կենտրոնացման շրջան:
ՌԴ ՊՆ տվյալներով՝ ռուսական ՀՕՊ միջոցները Խարկովի մարզի Տարանովկա շրջանում օդում խոցել են «Բայրաքթար ՏԲ-2» անօդաչու թռչող սարքը:
Ընդհանուր առմամբ, հատուկ գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 125 ինքնաթիռ, 93 ուղղաթիռ, 408 անօդաչու թռչող սարք, 227 զենիթահրթիռային համալիր, 1987 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 216 կայանք, դաշտային հրետանու և 862 հրանոթ և ականանետ, ինչպես նաև 1888 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 42–րդ օրը։
Լրահոս
0