https://arm.sputniknews.ru/20220406/turqiajum-verjin-shrjanum-mvot-1000-rusakan-ynkerutjun-e-bacvel-40619038.html
Թուրքիայում վերջերս մոտ 1000 ռուսական ընկերություն է բացվել
Թուրքիայում վերջերս մոտ 1000 ռուսական ընկերություն է բացվել
Sputnik Արմենիա
Ուկրաինական իրադարձությունների ֆոնին Թուրքիայից տվյալներ են հայտնել ռուս-թուրքական տնտեսական հարաբերությունների մասին։ 06.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-06T17:49+0400
2022-04-06T17:49+0400
2022-04-06T17:56+0400
թուրքիա
ռուսաստան
ուկրաինա
առևտուր
https://cdn.am.sputniknews.ru/img/1621/93/16219376_0:161:3071:1888_1920x0_80_0_0_a481e12454ed6bc06439049da78e3b0b.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Ռուսաստանն ու Թուրքիան քննարկում են Թուրքիայի միջոցով եվրոպական պատժամիջոցներից տուժած ռուսական ապրանքները Եվրոպա կամ Աֆրիկա ու Լատինական Ամերիկա արտահանելու հարցը։ Բացի այդ, պատժամիջոցների ներդրումից հետո Թուրքիայում մոտ 1000 ռուսական ընկերություն է բացվել։ Այս մասին Sputnik Թուրքիային հայտնել է Թուրքիայի արտաքին տնտեսական հարաբերությունների Թուրքիա-Ռուսաստան աշխատանքային խորհրդի նախագահ Իզեթ Էքմեքչիբաշըն։Թուրք պաշտոնյան նշել է, որ թեև տարվա առաջին երկու ամսում Թուրքիայից Ռուսաստան արտահանման գները նվազել էին մինչև 4․4 մլրդ դոլար, նաև`Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով, մարտ ամսին արտահանումը հասել է մոտ 6 մլրդ դոլարի։ Էքեմքչիբաշըի բնորոշմամբ՝ սա վկայությունն է այն բանի, որ Ռուսաստանում թուրքական ապրանքի պահանջարկը մեծացել է։ Ռուսաստանից հիմնականում շինանյութի, տեքստիլ արտադրանքի, սննդամթերքի պահանջարկ կա։ Վերջերս, ըստ նրա, օրակարգային է դարձել նաև ավտոարդյունաբերական արտադրանքը։Այս ամենին զուգահեռ, Էքմեքչիբաշըն նշել է, որ թուրքական կողմի հիմնական ցանկությունն է, որ առևտրաշրջանառությունը լինի տեղական փոխարժեքներով՝ ռուբլով և թուրքական լիրայով։Այլ խնդիրներից Էքմեքչիբաշըն առանձնացրել է Թուրքիայի և Ռուսաստանի միջև հաղորդակցությունը։ Նրա խոսքով՝ առևտրային կապ կա և՛ ծովով, և՛ օդով, և՛ ցամաքով։«Ցամաքայինը Թուրքիա-Վրաստան-Ռուսաստան ճանապարհն է, բայց Վրաստանն այստեղի անցակետում վերանորոգում է սկսել, ու սա խանգարում է մեզ։ Դրանից բացի, եղանակային պայմաններն արդեն լավացել են, եթե անցակետի վերանորոգումն էլ ավարտվի, ապա ցամաքով 1,5 ամսում անցնող լոգիստիկ ժամանակահատվածը կնվազի մինչև 1 ամիսը։ Ծովային հարցում էլ խնդիր են Սև ծովում եղած ականները ու դրանց պատճառով ապահովագրությունների բացակայությունը։ Մենք այժմ բանակցում ենք, ու եթե այս երկու հարցերը լուծվեն, 1 շաբաթում 4-5 անգամ մատակարարում կլինի»,-մանրամասնել է էքմեքչիբաշըն։Թուրքիայում տարեկան գնաճը մեկ ամսում ավելացել է 5,7 տոկոսովՓետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Հատուկ գործողության մեկնարկից հետո արևմտյան մի շարք երկրներ սկսեցին Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել, որոնք առնչվում էին տարբեր ոլորտների՝ տնտեսականից մինչև մշակութային։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 42-րդ օրը։
թուրքիա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1621/93/16219376_170:0:2901:2048_1920x0_80_0_0_6013281f6465f090abbc4f8ad8537356.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ռուսաստան, ուկրաինա, առևտուր
թուրքիա, ռուսաստան, ուկրաինա, առևտուր
Թուրքիայում վերջերս մոտ 1000 ռուսական ընկերություն է բացվել
17:49 06.04.2022 (Թարմացված է: 17:56 06.04.2022) Ուկրաինական իրադարձությունների ֆոնին Թուրքիայից տվյալներ են հայտնել ռուս-թուրքական տնտեսական հարաբերությունների մասին։
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Ռուսաստանն ու Թուրքիան քննարկում են Թուրքիայի միջոցով եվրոպական պատժամիջոցներից տուժած ռուսական ապրանքները Եվրոպա կամ Աֆրիկա ու Լատինական Ամերիկա արտահանելու հարցը։ Բացի այդ, պատժամիջոցների ներդրումից հետո Թուրքիայում մոտ 1000 ռուսական ընկերություն է բացվել։ Այս մասին
Sputnik Թուրքիային հայտնել է Թուրքիայի արտաքին տնտեսական հարաբերությունների Թուրքիա-Ռուսաստան աշխատանքային խորհրդի նախագահ Իզեթ Էքմեքչիբաշըն։
Թուրք պաշտոնյան նշել է, որ թեև տարվա առաջին երկու ամսում Թուրքիայից Ռուսաստան արտահանման գները նվազել էին մինչև 4․4 մլրդ դոլար, նաև`Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով, մարտ ամսին արտահանումը հասել է մոտ 6 մլրդ դոլարի։ Էքեմքչիբաշըի բնորոշմամբ՝ սա վկայությունն է այն բանի, որ Ռուսաստանում թուրքական ապրանքի պահանջարկը մեծացել է։ Ռուսաստանից հիմնականում շինանյութի, տեքստիլ արտադրանքի, սննդամթերքի պահանջարկ կա։ Վերջերս, ըստ նրա, օրակարգային է դարձել նաև ավտոարդյունաբերական արտադրանքը։
Այս ամենին զուգահեռ, Էքմեքչիբաշըն նշել է, որ թուրքական կողմի հիմնական ցանկությունն է, որ առևտրաշրջանառությունը լինի տեղական փոխարժեքներով՝ ռուբլով և թուրքական լիրայով։
«Առևտրի մեծ մասն այս պահին արտարժույթով է իրականացվում։ Մենք ցանկանում ենք առևտուր անել տեղական փոխարժեքով, բայց դրան խոչընդոտող մի բան կա. գործող օրենքը երկու կողմին էլ հնարավորություն է տալիս տեղական փոխարժեքով առևտուր անել, սակայն շատ քիչ ծավալով։ Այս հարցը մեր առևտրի ու ֆինանսների նախարարությունները քննարկում են արդեն մոտ 1 ամիս։ Հույս ունենք, որ կարճ ժամկետում սա կիրականացվի»,- նշել է թուրք պաշտոնյան։
Այլ խնդիրներից Էքմեքչիբաշըն առանձնացրել է Թուրքիայի և Ռուսաստանի միջև հաղորդակցությունը։ Նրա խոսքով՝ առևտրային կապ կա և՛ ծովով, և՛ օդով, և՛ ցամաքով։
«Ցամաքայինը Թուրքիա-Վրաստան-Ռուսաստան ճանապարհն է, բայց Վրաստանն այստեղի անցակետում վերանորոգում է սկսել, ու սա խանգարում է մեզ։ Դրանից բացի, եղանակային պայմաններն արդեն լավացել են, եթե անցակետի վերանորոգումն էլ ավարտվի, ապա ցամաքով 1,5 ամսում անցնող լոգիստիկ ժամանակահատվածը կնվազի մինչև 1 ամիսը։ Ծովային հարցում էլ խնդիր են Սև ծովում եղած ականները ու դրանց պատճառով ապահովագրությունների բացակայությունը։ Մենք այժմ բանակցում ենք, ու եթե այս երկու հարցերը լուծվեն, 1 շաբաթում 4-5 անգամ մատակարարում կլինի»,-մանրամասնել է էքմեքչիբաշըն։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Հատուկ գործողության մեկնարկից հետո արևմտյան մի շարք երկրներ սկսեցին Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել, որոնք առնչվում էին տարբեր ոլորտների՝ տնտեսականից մինչև մշակութային։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 42-րդ օրը։