00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ռուսաստանի և Չինաստանի սահմաններին Պենտագոնը մոտ 60 լաբորատորիա է վերահսկում. ՌԴ ՊՆ

© Sputnik / Наталья СеливерстоваՌուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում
Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում - Sputnik Արմենիա, 1920, 06.04.2022
Բաժանորդագրվել
ԱՄՆ պաշտպանական գերատեսչության վերահսկողության տակ են գտնվում 30 երկրների 336 լաբորատորիաներ։
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. ԱՄՆ–ն ընդլայնում է իր ռազմակենսաբանական ներուժը` օգտվելով միջազգային օրենսդրության մեջ առկա բացթողումներից։ Այս մասին այսօր ՄԱԿ–ի ԱԽ–ի ոչ պաշտոնական նիստի ժամանակ հայտարարեց ՌԴ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը։
«Օգտվելով միջազգային օրենսդրության մեջ առկա բացթողումներից` ամերիկյան վարչակազմը աշխարհի տարբեր շրջաններում հետևողականորեն ընդլայնում է իր ռազմակենսաբանական ներուժը», – ասել է նա։
Չինաստանի ԱԳՆ–ի տվյալները մեջբերելով` Կիրիլովը նշել է, որ այսօր Պենտագոնը ազգային իրավասությունից դուրս 30 երկրներում 336 լաբորատորիաներ է վերահսկում։
«Միայն Ռուսաստանին և Չինաստանին սահմանամերձ տարածքներում շուրջ 60 օբյեկտ կա, որոնք 2005 թվականից արդիականացվել են ԱՄՆ ռազմական գերատեսչության միջոցներով», – ընդգծել է գեներալը։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 42–րդ օրը։
Լրահոս
0