00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուս-ուկրաինական առճակատում. ևս մի ապացույց, որ չկան հավերժ դաշնակիցներ և հավերժ թշնամիներ

© Sputnik / Алексей МайшевԿրեմլ, ՌԴ ԱԳՆ
Կրեմլ, ՌԴ ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 06.04.2022
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Միանգամայն արդարացի էր Անգլիայի վարչապետ Հենրի Ջոն Թեմփլ Փալմերսթոնը, որը դեռ մոտ 200 տարի առաջ փաստում էր. «Այս կամ այն երկիրը մշտական դաշնակից կամ հավերժ թշնամի համարելն անհեռատեսություն է։ Մենք չունենք մշտական դաշնակիցներ և հավերժ թշնամիներ»։
Բրիտանացի քաղաքական գործչի այս պնդումը երկու դար անց էլ խիստ հրատապ է մնում, ինչը ակնհայտորեն ցուցադրեց ռուս-ուկրաինական առճակատումը։ Մի կողմից, թվում էր, թե Եվրոպան միասնական կարծիք և մոտեցում ունի, բայց Սերբիան և Հունգարիան ապացուցեցին, որ դա այդպես չէ։
Մյուս կողմից, կարելի էր միանգամայն որոշակի դիրքորոշում ակնկալել այն պետություններից, որոնք Ռուսաստանի հետ նույն տնտեսական և պաշտպանական կառույցներում են, բայց Ղազախստանի օրինակը բոլորովին այլ բան ցույց տվեց։
Ռուս-ուկրաինական առճակատում. ևս մի ապացույց, որ չկան հավերժ դաշնակիցներ և հավերժ թշնամիներ
Եվ վերջապես, միանշանակ չէ նաև այն երկրների պահվածքը, որոնք տարիներ շարունակ շատ լուրջ տարաձայնություններ են ունեցել Մոսկվայի հետ։ Խոսքը, մասնավորապես, մեր հարևան Վրաստանի մասին է։ ​
Սկսենք Ղազախստանից։ Մի քանի օր առաջ այդ երկրի նախագահի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Թիմուր Սուլեյմենովը անսպասելիորեն հայտարարեց։ Մեջբերեմ.
«Ղազախստանը գործիք չի դառնա, որի միջոցով կարող են շրջանցվել ԱՄՆ-ի և Եվրամիության պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ։ Մենք պահպանելու ենք այդ պատժամիջոցները, չնայած Ռուսաստանը կցանկանար, որ մենք ավելի շատ իր կողմից լինեինք։ Բայց Ղազախստանը հարգում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը»։
Համաձայնե′ք, Ղազախստանի իշխանությունների դիրքորոշմանը կարելի էր ըմբռնումով մոտենալ, եթե չլիներ մի կարևոր հանգամանք՝ ախր այդ պետությունը Ռուսաստանի հետ միասին մտնում է Եվրասիական միության մեջ։ Ավելին, ընդհանուր պաշտպանական կառույցի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է և ընդամենը շաբաթներ առաջ՝ այս տարվա սկզբին խաղաղապահներ էր խնդրել, ինչին կազմակերպության անդամները, այդ թվում Հայաստանը, անմիջապես արձագանքել էին։
Այսինքն, երբ նեղն եմ ընկնում, միանգամից օգնություն եմ ակնկալում դաշնակիցներից, բայց երբ նրանք են նեղն ընկնում, կներե′ք, ես «փաս»։ ​
Բայց տեղափոխվենք Եվրոպա, որտեղ այս կիրակի երկու երկրներում կարևոր ընտրություններ տեղի ունեցան։ Սերբիայում մեծ առավելությամբ՝ գրեթե 60 տոկոսով, նախագահ վերընտրվեց Ալեքսանդր Վուչիչը, որը հրաժարվում է միանալ Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցներին։ Եվ դա միանգամայն հասկանալի է։ Սերբիան շատ մեծ կախվածություն ունի ռուսաստանյան գազից, զենք է ստանում և պարբերաբար համատեղ զորավարժություններ անցկացնում Ռուսաստանի հետ։ Մոսկվան նաև չի ընդունում Կոսովոյի անկախությունը, թեև հանուն արդարության հարկ է փաստել, որ Ուկրաինան էլ երբեք չի ճանաչել Կոսովոն որպես անկախ երկիր։ ​
Ավելի անսովոր է Հունգարիայում տեղի ունեցածը։ Չնայած այդ երկիրը, ինչպես գիտեք, 10 տարուց ավելի է, ինչ Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ է, կիրակի օրն այնտեղ կրկին՝ արդեն չորրորդ անգամ հաղթեց վարչապետ Վիկտոր Օրբանի կուսակցությունը։ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից հրաժարվող գործչի վերընտրվելը, բնականաբար, ամենևին դուր չի եկել Բրյուսելին, ինչի առիթով Օրբանը իր կողմնակիցների ներկայությամբ հեգնել է. «Մենք այնպիսի խոշոր հաղթանակ ենք տարել, որ այն երևում է նույնիսկ Լուսնից, ուր մնաց թե Բրյուսելից չերևար»։
Ապացուցե՛ք, որ Վրաստանը չի օգնում Ռուսաստանին. Կիևը Թբիլիսիից ապացույցներ է պահանջում
Բայց ամենահետաքրքիրը երևի թե Վրաստանում ստեղծված իրադրությունն է։ Թվում էր, թե այդ երկիրը, որը գրեթե 15 տարի առաջ պատերազմել է Ռուսաստանի հետ, միանշանակ պետք է միանար Արևմուտքի պատժամիջոցներին։ Բայց երբ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մի քանի օր առաջ ՍիԷնԷն-ին տված հարցազրույցում հայտարարեց, թե Վրաստանը հենց այդպես էլ վարվել է, և դա կառավարության դիրքորոշումն է, բոլորը զարմացան՝ շատ լավ հիշելով, որ դեռ դրանից առաջ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել էր, մեջբերեմ. «Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, քանզի դա հակասում է մեր ազգային շահերին»։
Իհարկե, առաջնային պետք է համարել հենց վարչապետի ասածը, որովհետև նախագահը Վրաստանում ճիշտ իր հայաստանցի պաշտոնակցի նման զուտ արարողակարգային դերակատարություն ունի։ Բայց բոլոր դեպքերում, համաձայնե′ք՝ հավերժ դաշնակիցների և հավերժ թշնամիների մասին բրիտանացի վարչապետ Փալմերսթոնի դիտարկումը հիմա էլ միանգամայն համապատասխանում է իրականությանը։
Լրահոս
0