https://arm.sputniknews.ru/20220406/hanadzajnelvov-baqvi-5-ketin-hhn-pakum-e-arcakhcineri-inqnvorvoshman-iravunqin-satarelu-ejy-40606535.html
Համաձայնելով Բաքվի 5 կետերին` ՀՀ-ն փակում է արցախցիների ինքնորոշմանը սատարելու էջը
Համաձայնելով Բաքվի 5 կետերին` ՀՀ-ն փակում է արցախցիների ինքնորոշմանը սատարելու էջը
Sputnik Արմենիա
«Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արցախի Ազգային... 06.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-06T14:44+0400
2022-04-06T14:44+0400
2022-04-06T15:10+0400
ռադիո
պոդկաստ
արցախ
հայաստան
իլհամ ալիև
նիկոլ փաշինյան
բրյուսել
բանակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/06/40605672_0:28:1100:647_1920x0_80_0_0_f8dc74173dc6951b852867790ee16475.jpg
ՀՀ–ն այսօր այնքան էլ հետամուտ չէ Արցախի անվտանգության երաշխավորը լինելու կարևոր դերակատարմանը
Sputnik Արմենիա
ՀՀ–ն այսօր այնքան էլ հետամուտ չէ Արցախի անվտանգության երաշխավորը լինելու կարևոր դերակատարմանը
Փառուխ գյուղի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիան ու դրան ի պատասխան պաշտոնական Երևանի կողմից պատասխանատվության բոլոր սլաքների ուղղումը դեպի Մոսկվա, հերթական արձանագրումն է, որ ՀՀ-ն այսօր այնքան էլ հետամուտ չէ Արցախի անվտանգության երաշխավորը լինելու կարևոր դերակատարմանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց փորձագետ Հերմինե Մխիթարյանը։Մխիթարյանի դիտարկմամբ` Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպումից ակնկալիքները բովանդակային առումով բավական մեծ են, ինչի մասին վկայում են երկու կողմերից եկող մեսիջները։Ողջունելի է, որ Հայաստանը ձգտում է խաղաղության․ Լուիջի դի Մայոն հանդիպել է ՀՀ նախագահի հետԸստ նրա` քննարկվող հարցերի հիմնական շրջանակը ներառելու է Ադրբեջանի կողմից առաջադրված հինգ կետերը, որոնց առթիվ պաշտոնական Երևանն իր համաձայնությունն արդեն տվել է, թեև այդ կետերը, փորձագետի գնահատմամբ, բավական վտանգավոր են և արձանագրում են, որ ՀՀ-ն համաձայնության դեպքում հրաժարվում է Արցախից` փակելով տեղի ազգաբնակչության ինքնորոշման իրավունքին սատարելու էջը։Մխիթարյանի կարծիքով` բրյուսելյան հանդիպմամբ Ադրբեջանը փորձում է արցախյան հիմնախնդրի կարգավորումը դուրս բերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափից, ինչի ուղղությամբ աշխատում էր տասնամյակներ շարունակ, ուստի այժմ փորձում է հակամարտության կարգավորման հովանավորությունը տալ Եվրոպային, իսկ հայկական կողմն, ըստ էության, դեմ չէ և նույնիսկ ողջունում է այդ հարթակը։Մեր խաղաղությունը փխրուն է. պաշտպանության փոխնախարարը` հնարավոր լարման մասինԱրցախի Ազգային ժողովն ապրիլի 5-ին հրավիրված արտահերթ նիստում հայտարարություն է ընդունել, որում կոչ է անում համահայկական մակարդակով ձևավորել համազգային համախմբում` Արցախի ճակատագրին վերաբերող հարցերի շուրջ։Խորհրդարանը արձանագրում է նաև, որ Արցախը շարունակելու է հետևողական լինել միջազգային ճանաչման և տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացներում։
բրյուսել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/06/40605672_123:0:1100:733_1920x0_80_0_0_720bbd7fb39b463bbb9ffc5e9e4f442b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պոդկաստ, արցախ, հայաստան, իլհամ ալիև, նիկոլ փաշինյան, բրյուսել, բանակցություն, аудио
պոդկաստ, արցախ, հայաստան, իլհամ ալիև, նիկոլ փաշինյան, բրյուսել, բանակցություն, аудио
Համաձայնելով Բաքվի 5 կետերին` ՀՀ-ն փակում է արցախցիների ինքնորոշմանը սատարելու էջը
14:44 06.04.2022 (Թարմացված է: 15:10 06.04.2022) «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արցախի Ազգային ժողովի հայտարարությանը, որով կոչ է արվում համահայկական մակարդակով ձևավորել համազգային համախմբում։
Փառուխ գյուղի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիան ու դրան ի պատասխան պաշտոնական Երևանի կողմից պատասխանատվության բոլոր սլաքների ուղղումը դեպի Մոսկվա, հերթական արձանագրումն է, որ ՀՀ-ն այսօր այնքան էլ հետամուտ չէ Արցախի անվտանգության երաշխավորը լինելու կարևոր դերակատարմանը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց փորձագետ Հերմինե Մխիթարյանը։
«Արցախի ԱԺ հայտարարությունն ունի երկու կարևոր մեսիջ. նախ դա սթափության կոչ էր` ուղղված համայն հայությանը` միավորվելու, միասնական ու միակամ լինելու Արցախին սպառնացող ներկա մարտահրավերների առջև։ Իրավացիորեն հիշեցվում է, որ հայկական պետականության լինելիության և հայ ժողովրդի անվտանգության բանալին հենց Արցախում է։ Երկրորդ կարևոր մեսիջի համաձայն` հայտարարության նպատակը Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ ՀՀ իշխանություններին այսօրվա իրականության ու մեզ սպառնացող վտանգների մասին նման ձևաչափով հերթական անգամ զգուշացնելն էր»,- նշեց փորձագետը։
Մխիթարյանի դիտարկմամբ` Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպումից ակնկալիքները բովանդակային առումով բավական մեծ են, ինչի մասին վկայում են երկու կողմերից եկող մեսիջները։
Ըստ նրա` քննարկվող հարցերի հիմնական շրջանակը ներառելու է Ադրբեջանի կողմից առաջադրված հինգ կետերը, որոնց առթիվ պաշտոնական Երևանն իր համաձայնությունն արդեն տվել է, թեև այդ կետերը, փորձագետի գնահատմամբ, բավական վտանգավոր են և արձանագրում են, որ ՀՀ-ն համաձայնության դեպքում հրաժարվում է Արցախից` փակելով տեղի ազգաբնակչության ինքնորոշման իրավունքին սատարելու էջը։
«Նախորդ տարվա բրյուսելյան հանդիպումն ու ապրիլի 6-ին սպասվող հանդիպումն Արևմուտքի կողմից իր կորցրած դիրքերը վերականգնելու և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի ներգրավվածությունն առնվազն բալանսավորելու, իսկ եթե հաջողվի՝ առհասարակ դուրս թողնելու նպատակ է հետապնդում»,- ասաց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետը։
Մխիթարյանի կարծիքով` բրյուսելյան հանդիպմամբ Ադրբեջանը փորձում է արցախյան հիմնախնդրի կարգավորումը դուրս բերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափից, ինչի ուղղությամբ աշխատում էր տասնամյակներ շարունակ, ուստի այժմ փորձում է հակամարտության կարգավորման հովանավորությունը տալ Եվրոպային, իսկ հայկական կողմն, ըստ էության, դեմ չէ և նույնիսկ ողջունում է այդ հարթակը։
Արցախի Ազգային ժողովն ապրիլի 5-ին հրավիրված արտահերթ նիստում հայտարարություն է ընդունել, որում կոչ է անում համահայկական մակարդակով ձևավորել համազգային համախմբում` Արցախի ճակատագրին վերաբերող հարցերի շուրջ։
Խորհրդարանը արձանագրում է նաև, որ Արցախը շարունակելու է հետևողական լինել միջազգային ճանաչման և տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացներում։