00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Սերգեյ Մելքոնյան
Թուրքիայի և Իսրայելի միջև պայմանավորվածության մասին դժվար է ենթադրություն անելը․ Մելքոնյան
11:11
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Սերգեյ Մելքոնյան
Թուրքիայի և Իսրայելի միջև պայմանավորվածության մասին դժվար է ենթադրություն անելը․ Մելքոնյան
13:48
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՏՄ տարածքում ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկա կստեղծվի

© Sputnik / Asatur YesayantsԷլցանցեր
Էլցանցեր - Sputnik Արմենիա, 1920, 06.04.2022
Էլցանցեր. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԵԱՏՀ կոլեգիան շարունակում է միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունների դեմ արևմտյան պատժամիջոցների ազդեցությունը չեզոքացնելու համար:
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. ԵԱՏՄ տարածքում ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկա կստեղծվի։ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները որոշել են, որ դա պետք է տեղի ունենա 2025 թվականի հունվարի 1-ից ոչ ուշ։ Տեղեկությունը հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան ԵԱՏՄ խորհրդի՝ երեկ կայացած արտահերթ նիստի ամփոփիչ ճեպազրույցի ընթացքում:
ԵԱՏՄ մասին պայմանագրում համապատասխան փոփոխություններն ուժի մեջ են մտել ապրիլի 5-ին։ Փաստաթուղթը սահմանել է ընդհանուր շուկայի գործունեության հիմքերը, սահմանել է մասնակիցների ու ենթակառուցվածքային կազմակերպությունների, էլեկտրաէներգիայի անդրսահմանային առևտրի սկզբունքները:

Հատուկ ուշադրություն է դարձվել առևտրի շուկայական մեխանիզմներին, որոնք ապահովում են ոչ խտրական պայմաններ ու թափանցիկ գներ, էլեկտրաէներգիայի մեծածախ վաճառողներին ու գնորդներին հնարավորություն են տալիս պայմանագրեր կնքելու անմիջապես միության այլ երկրներից գնորդների ու վաճառողների հետ:

Մալկինայի խոսքով՝ էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի գործարկման համար անհրաժեշտ է մի շարք միջոցառումներ իրականացնել։ Այսպես, պետք է նախապատրաստվեն ընդհանուր շուկայի գործունեության կանոնները, որոնք կկանոնակարգեն էլեկտրաէներգիայի առևտուրը: Այդ կանոնների ուժի մեջ մտնելուց հետո էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկան կսկսի գործել։
Իյա Մալկինան նաև անդրադարձել է ԵԱՏՄ տարածքի ապադոլարացման հարցին։ Նրա խոսքով՝ 2022 թվականին չի ծրագրվում ամբողջությամբ հրաժարվել դոլարից ու եվրոյից և անցում կատարել ազգային արժույթներին: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ խնդիր է դրված խթանել փոխադարձ առևտրում ազգային արժույթների օգտագործումը։
Պատասխանելով Ռուսաստանի, Բելառուսի ու ԵԱՏՄ այլ երկրների հետ սահմանին բեռնատարների կուտակումների դեմ պայքարի և բեռնափոխադրումների գործընթացի օպտիմալացման հնարավորության մասին հարցին՝ ԵԱՏՀ ներկայացուցիչը նշել է, որ առաջնային ուղղություններով բեռների փոխադրման համար բարենպաստ ռեժիմի ստեղծման աշխատանքներ են տարվում, մշակվում են մատակարարման նոր լոգիստիկ շղթաներ, ստեղծվում է եվրասիական տրանսպորտային միջանցքների զարգացման համալիր ծրագիր:
ԵԱՏՄ երկրների առևտրում ռուբլու մասնաբաժինը գերազանցում է 2/3-ը
Նաև կընդունվեն միության շրջանակում տրանսպորտային-լոգիստիկ կենտրոնների զարգացման վերաբերյալ հանձնարարականներ և կսահմանվի ինտեգրացիոն ենթակառուցվածքային առաջնահերթ նախագծերի ցանկը։
«Ակնկալում ենք, որ այդ նախագծերի արդյունքները կօգնեն ստեղծված պայմաններում լուծել բեռների առաքման խնդիրը»,- եզրափակել է նա:
Այս և այլ հարցեր կքննարկվեն մայիսի 26-27-ը Բիշքեկում կայանալիք Եվրասիական տնտեսական համաժողովի նիստում:
ԵԱՏՀ խորհուրդը ապրիլի 5-ին որոշել է զրոյացնել ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը 917 ապրանքատեսակների համար։ Նոր ցուցակում տեղ են գտել սննդամթերքներ ու դրանց արտադրության բաղադրիչներ, փաթեթավորման նյութեր, քիմիական արտադրանք, տրանսպորտային միջոցների արտադրության և վերանորոգման բաղադրիչներ:
Լրահոս
0