https://arm.sputniknews.ru/20220406/dznahjusi-vtang-ka-verin-larsi-tshanaparhy-krkin-pak-e-bvolvor-avtvomeqenaneri-hamar-40595896.html
Ձնահյուսի վտանգ կա. Վերին Լարսի ճանապարհը կրկին փակ է բոլոր ավտոմեքենաների համար
Ձնահյուսի վտանգ կա. Վերին Լարսի ճանապարհը կրկին փակ է բոլոր ավտոմեքենաների համար
Sputnik Արմենիա
Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի մյուս հատվածներում երթևեկությունն իրականացվում է բնականոն ձևով։ 06.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-06T10:32+0400
2022-04-06T10:32+0400
2022-04-06T10:46+0400
լարս
վերին լարս
ճանապարհ
վրաստանի հանրապետություն
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/1672/17/16721720_0:0:3068:1727_1920x0_80_0_0_805bb406e4709d5c0b09d061b5a95ffb.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի– Sputnik. Վերին Լարսով Վրաստանից դեպի Ռուսաստան ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով` Մլետա-Գուդաուրի հատվածում երթևեկությունն իրականացվում է շուրջօրյա ռեժիմով`բնականոն ձևով։Հիշեցնենք, որ ռազմավիրական ճանապարհը ներկայում միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այժմ Ռուսաստանում և Վրաստանում աշխատանքներ են տարվում Վերին Լարսում խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք առաջանում են առավելապես ձմռանը` վատ եղանակի պատճառով:Բեռնատարներն այլևս Լարսում չեն մնա. հայտնի է` երբ կավարտվի նոր ճանապարհի շինարարությունը2023 թվականին կկառուցվի խոշոր տրանսպորտային հանգույց Վլադիկավկազին հարող տարածքում, որտեղ կկարողանան կանգ առնել Ռուսաստանից դեպի Վրաստանի հետ սահման ուղևորվող տրանսպորտային միջոցները: Մինչև 2024 թվականը Վրաստանը ավարտին կհասցնի Քվեշեթի-Կոբի շրջանցիկ հատվածի կառուցումը, որը կկրճատի ճանապարհը և անխափան երթևեկություն կապահովի նշված տարածքում:
լարս
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1672/17/16721720_169:0:2900:2048_1920x0_80_0_0_b9b31bf3ba93fe20e42a3efe411a3f79.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լարս, վերին լարս, ճանապարհ, վրաստանի հանրապետություն, ռուսաստան
լարս, վերին լարս, ճանապարհ, վրաստանի հանրապետություն, ռուսաստան
Ձնահյուսի վտանգ կա. Վերին Լարսի ճանապարհը կրկին փակ է բոլոր ավտոմեքենաների համար
10:32 06.04.2022 (Թարմացված է: 10:46 06.04.2022) Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի մյուս հատվածներում երթևեկությունն իրականացվում է բնականոն ձևով։
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի– Sputnik. Վերին Լարսով Վրաստանից դեպի Ռուսաստան ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվում է, քանի որ ձնահյուսի վտանգ կա»,– ասվում է հայտարարության մեջ։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով` Մլետա-Գուդաուրի հատվածում երթևեկությունն իրականացվում է շուրջօրյա ռեժիմով`բնականոն ձևով։
Հիշեցնենք, որ ռազմավիրական ճանապարհը ներկայում միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այժմ Ռուսաստանում և Վրաստանում աշխատանքներ են տարվում Վերին Լարսում խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք առաջանում են առավելապես ձմռանը` վատ եղանակի պատճառով:
2023 թվականին կկառուցվի խոշոր տրանսպորտային հանգույց Վլադիկավկազին հարող տարածքում, որտեղ կկարողանան կանգ առնել Ռուսաստանից դեպի Վրաստանի հետ սահման ուղևորվող տրանսպորտային միջոցները: Մինչև 2024 թվականը Վրաստանը ավարտին կհասցնի Քվեշեթի-Կոբի շրջանցիկ հատվածի կառուցումը, որը կկրճատի ճանապարհը և անխափան երթևեկություն կապահովի նշված տարածքում: