https://arm.sputniknews.ru/20220406/brjuselum-meknarkel-e-pashinjanmishel-handipumy-40619449.html
Բրյուսելում կայացել է Փաշինյան-Միշել հանդիպումը
Բրյուսելում կայացել է Փաշինյան-Միշել հանդիպումը
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։... 06.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-06T17:55+0400
2022-04-06T17:55+0400
2022-04-06T19:03+0400
նիկոլ փաշինյան
շառլ միշել
բրյուսել
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/06/40623245_0:115:1600:1016_1920x0_80_0_0_1ff20ab1de66653f2fa2c1b982dc1862.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից։Շառլ Միշելի հետ առանձնազրույցի մի հատված տեսանյութի տեսքով ֆեյսբուքյան իր էջում է տեղադրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Բրյուսելում տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ ՀՀ կառավարության ղեկավարը հայտարարել է, որ մտադիր է Ադրբեջանի նախագահի հետ համաձայնեցնել խաղաղ բանակցությունների մեկնարկի հարցերը: Եվրոպական խորհրդի նախագահն առանձին հանդիպումներ է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, ապա կայանալու է եռակողմ հանդիպում։ Մեր տեղեկություններով` եռակող հանդիպումը նախատեսվում է Երևանի ժամանակով 21։00-ին։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսել է մեկնել երեկ։ Ադրբեջանական կողմը Հայաստանին առաջարկել է հարաբերությունների կարգավորման 5 սկզբունքներ։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն արդեն իսկ ներկայացրել է Ադրբեջանի կողմից առաջադրված սկզբունքների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը, ըստ որի` Ադրբեջանի ԱԳՆ առաջարկում նշված կետերն ամբողջությամբ չեն արտացոլում առկա խնդիրների ողջ օրակարգը։ Հայկական կողմի համար սկզբունքային և հիմնարար է, որ հստակ երաշխավորվեն արցախահայության իրավունքները և ազատությունները, վերջնականապես հստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։
բրյուսել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/06/40623245_18:0:1439:1066_1920x0_80_0_0_9be14fc5b9d757fa603da2b3494fe9ef.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, շառլ միշել, բրյուսել, հայաստան
նիկոլ փաշինյան, շառլ միշել, բրյուսել, հայաստան
Բրյուսելում կայացել է Փաշինյան-Միշել հանդիպումը
17:55 06.04.2022 (Թարմացված է: 19:03 06.04.2022) ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից։
Շառլ Միշելի հետ առանձնազրույցի մի հատված տեսանյութի տեսքով ֆեյսբուքյան իր էջում է տեղադրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Բրյուսելում տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ ՀՀ կառավարության ղեկավարը հայտարարել է, որ մտադիր է Ադրբեջանի նախագահի հետ համաձայնեցնել խաղաղ բանակցությունների մեկնարկի հարցերը:
Եվրոպական խորհրդի նախագահն առանձին հանդիպումներ է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, ապա կայանալու է եռակողմ հանդիպում։
Մեր տեղեկություններով` եռակող հանդիպումը նախատեսվում է Երևանի ժամանակով 21։00-ին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
Բրյուսել է մեկնել երեկ։
Ադրբեջանական կողմը Հայաստանին առաջարկել է
հարաբերությունների կարգավորման 5 սկզբունքներ։ ՀՀ ԱԳ նախարար
Արարատ Միրզոյանն արդեն իսկ ներկայացրել է Ադրբեջանի կողմից առաջադրված սկզբունքների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը, ըստ որի` Ադրբեջանի ԱԳՆ առաջարկում նշված կետերն ամբողջությամբ չեն արտացոլում առկա խնդիրների ողջ օրակարգը։ Հայկական կողմի համար սկզբունքային և հիմնարար է, որ հստակ երաշխավորվեն արցախահայության իրավունքները և ազատությունները, վերջնականապես հստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։