https://arm.sputniknews.ru/20220406/amn-n-ev-dashnakicnery-rusakan-tanki-dimac-kievin-10-hakatankajin-hamakarg-ktan-blinken-40616429.html
ԱՄՆ-ը և դաշնակիցները ռուսական տանկի դիմաց Կիևին 10 հակատանկային համակարգ կտան. Բլինկեն
ԱՄՆ-ը և դաշնակիցները ռուսական տանկի դիմաց Կիևին 10 հակատանկային համակարգ կտան. Բլինկեն
Sputnik Արմենիա
Ռուսական ռազմական հատուկ գործողության առաջին օրվանից սկսած ԱՄՆ-ը Կիևին շաբաթական կտրվածքով զենք է մատակարարում։ 06.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-06T17:16+0400
2022-04-06T17:16+0400
2022-04-06T17:21+0400
էնթոնի բլինկեն
ամն
ուկրաինա
տանկ
պատերազմ
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/14/27613673_0:0:1600:901_1920x0_80_0_0_2969afc7e7156712f6819df589e0eb0d.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները մտադիր են մոտ ապագայում Կիևին մատակարարել 10 հակատանկային համակարգ` ռուսական յուրաքանչյուր տանկի դիմաց։ Այս մասին NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության ֆոնին ամերիկյան մամուլը հայտնում է Կիևին լրացուցիչ պաշտպանական օգնություն հատկացնելու մասին։ Մարտի կեսերին նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր ուկրաինական կողմին ռեկորդային` 800 միլիոն դոլարի չափով օգնություն տրամադրելու մասին։Վաշինգտոնը պնդում է, որ այս փաթեթի շրջանակում առաքումներն արդեն սկսվել են և կավարտվեն ապրիլի կեսերին: Միաժամանակ, Սպիտակ տունը ապրիլի 4–ին հայտնել էր, որ մտադիր է առաջիկա օրերին հայտարարել Ուկրաինային պաշտպանական նոր օգնություն հատկացնելու մասին։Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 42-րդ օրը։
ամն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/14/27613673_0:0:1420:1065_1920x0_80_0_0_4a73862257768577defaea97f11ce17c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էնթոնի բլինկեն, ամն, ուկրաինա, տանկ, պատերազմ, ռուսաստան
էնթոնի բլինկեն, ամն, ուկրաինա, տանկ, պատերազմ, ռուսաստան
ԱՄՆ-ը և դաշնակիցները ռուսական տանկի դիմաց Կիևին 10 հակատանկային համակարգ կտան. Բլինկեն
17:16 06.04.2022 (Թարմացված է: 17:21 06.04.2022) Ռուսական ռազմական հատուկ գործողության առաջին օրվանից սկսած ԱՄՆ-ը Կիևին շաբաթական կտրվածքով զենք է մատակարարում։
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները մտադիր են մոտ ապագայում Կիևին մատակարարել 10 հակատանկային համակարգ` ռուսական յուրաքանչյուր տանկի դիմաց։ Այս մասին NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«Ինչ վերաբերում է զենքի մատակարարմանը, ապա Ուկրաինայում յուրաքանչյուր ռուսական տանկի համար մենք արդեն մատակարարել ենք կամ շուտով կմատակարարենք 10 հակատանկային համակարգ»,- ասել է Բլինկենը՝ մեկնաբանելով Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու հարցը։
Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության ֆոնին ամերիկյան մամուլը հայտնում է Կիևին լրացուցիչ պաշտպանական օգնություն հատկացնելու մասին։ Մարտի կեսերին նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր ուկրաինական կողմին ռեկորդային` 800 միլիոն դոլարի չափով օգնություն տրամադրելու մասին։
Վաշինգտոնը պնդում է, որ այս փաթեթի շրջանակում առաքումներն արդեն սկսվել են և կավարտվեն ապրիլի կեսերին: Միաժամանակ, Սպիտակ տունը ապրիլի 4–ին հայտնել էր, որ մտադիր է առաջիկա օրերին հայտարարել Ուկրաինային պաշտպանական նոր օգնություն հատկացնելու մասին։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 42-րդ օրը։