https://arm.sputniknews.ru/20220406/ajapnjak-varchakan-shrjani-ghekavary-dadarecnum-e-liazvorutjunnery-40616124.html
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը դադարեցնում է լիազորությունները
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը դադարեցնում է լիազորությունները
Sputnik Արմենիա
Սասուն Մկրտումյանը հեռանալուց առաջ խոստացել է, որ կրկնակի եռանդով է շարունակելու իր գործունեությունը։ 06.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-06T17:14+0400
2022-04-06T17:14+0400
2022-04-06T18:02+0400
հայաստան
պաշտոն
աջափնյակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/06/40615962_0:0:944:531_1920x0_80_0_0_b26a9bcc436884960b4036f5786cdcc1.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 ամրիլի – Sputnik. Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սասուն Մկրտումյանն այսօրվանից դադարեցնում է լիազորությունները։ Նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։Մկրտումյանը հաջողություն է մաղթել Աջափնյակ վարչական շրջանի նորանշանակ ղեկավարությանը և խոստացել, որ կրկնակի եռանդով է շարունակելու իր գործունեությունը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների։Արտաշես Քասախյանը Գլենդելի քաղաքապետ է ընտրվելՍասուն Մկրտումյանը Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար էր նշանակվել 2021 թվականի հուլիսի 1-ին։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: Նախկինում աշխատել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գնահատման և թեստավորման կենտրոնում (ԳԹԿ):Ծակքարի նախկին ղեկավարը մոտ 14 մլն դրամի չարաշահում է արել. պատճառված վնասը վերականգնվել է
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/06/40615962_84:0:792:531_1920x0_80_0_0_65ab8a3cea1b39cb00dd7d7cce93e2ea.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, պաշտոն, աջափնյակ
հայաստան, պաշտոն, աջափնյակ
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը դադարեցնում է լիազորությունները
17:14 06.04.2022 (Թարմացված է: 18:02 06.04.2022) Սասուն Մկրտումյանը հեռանալուց առաջ խոստացել է, որ կրկնակի եռանդով է շարունակելու իր գործունեությունը։
ԵՐԵՎԱՆ, 6 ամրիլի – Sputnik. Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սասուն Մկրտումյանն այսօրվանից դադարեցնում է լիազորությունները։ Նա գրառում է արել
ֆեյսբուքյան իր էջում։
«Նախորդած ամիսներին ես և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը արել ենք հնարավորը՝ բարեկարգ և բնակիչների համար հարմարավետ միջավայր ստանալու ուղղությամբ։ Շնորհիվ քրտնաջան աշխատանքի, մեզ հաջողվել է կյանքի կոչել որոշ կարևորագույն նախաձեռնություններ, որոշները, վստահ եմ, կիրագործվեն առաջիկայում նոր ղեկավարության ջանքերով։ Փոփոխությունների այս ճկուն հորձանուտում միջավայրի գրավչությունն ու հասարակության բարեկեցությունը չպետք է պայմանավորված լինեն լոկ անձերի փոփոխություններով, այլ սահմանված նպատակային ուղենիշներով ու գործուն մեխանիզմներով, ինչին շարունակելու ենք ձգտել միահամուռ ուժերով»,- գրել է նա։
Մկրտումյանը հաջողություն է մաղթել Աջափնյակ վարչական շրջանի նորանշանակ ղեկավարությանը և խոստացել, որ կրկնակի եռանդով է շարունակելու իր գործունեությունը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների։
Սասուն Մկրտումյանը Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար էր նշանակվել 2021 թվականի հուլիսի 1-ին։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: Նախկինում աշխատել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գնահատման և թեստավորման կենտրոնում (ԳԹԿ):