00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

7 տարվա ընթացքում առաջին այցը. ինչ մեսիջ է փոխանցել Վրաստանի խորհրդարանի նախագահը

© Photo : official site of the Prime Minister of RAՇալվա Պապուաշվիլի
Շալվա Պապուաշվիլի - Sputnik Արմենիա, 1920, 06.04.2022
Շալվա Պապուաշվիլի. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Վրաստանի օրենսդիր մարմնի ղեկավարի այցը կարևոր է Երևանի և Թբիլիսիի հարաբերությունների ամրապնդման համատեքստում։
Հայաստանն ու Վրաստանը ընդլայնում են շփումներն ու համագործակցությունը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ խորհրդարանական դիվանագիտության։ Երկու երկրներում էլ հասկանում են, որ երկկողմ հարաբերությունները պետք է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական գործընթացներից վեր լինեն։ Այդ են մատնանշում մի շարք հանգամանքներ ու առաջին հերթին, այս բարդ ժամանակաշրջանում, բարձր մակարդակով փոխադարձ այցերը։
Դեռ նախորդ շաբաթ, Վրաստանի ԱԳՆ նոր ղեկավարի նշանակման նախաշեմին, Թբիլիսի աշխատանքային այցով ժամանեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Ապրիլի 5-ին Երևան պաշտոնական այցով եղավ վրացական պատվիրակությունը խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորությամբ։
Սա վերջին 7 տարվա ընթացքում Վրաստանի օրենսդիր մարմնի խոսնակի առաջին այցն էր Հայաստան (բայց ոչ առաջինը՝ Պապուաշվիլիի համար – խմբ.)։
Միրզոյանը մեկնեց Թբիլիսի՝ «հողը» զգալու և Հայաստանի համար կարևոր գործընկերոջ հետ հետագա քայլերը քննարկելու համար, ինչպես նաև ծանոթանալու, ինչը չէր բարձրաձայնվում, ԱԳՆ ապագա ղեկավար Իլյա Դարչիաշվիլիի հետ (Միրզոյանի և Զալկալիանիի հանդիպմանը ներկա էր նաև Դարչիաշվիլին, այն ժամանակ դեռ կառավարության վարչակազմի ղեկավարի կարգավիճակում – խմբ.)։
Երևանում Վրաստանի խորհրդարանի նախագահը կոնկրետ հարցեր բարձրացրեց և երկկողմ փոխգործակցության վերաբերյալ մեսիջներ ուղարկեց հայ գործընկերներին։

Նոր շունչ հարաբերություններում

Վրացագետ Ջոնի Մելիքյանը կարծում է, որ Թբիլիսին Երևանի հետ հարաբերություններում նոր «դրայվի» է տրամադրված. Վրաստանում հասկանում են հարևան երկրների հետ շփումներն ակտիվացնելու կարևորությունը, հատկապես աշխարհում և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին։
Sputnik Արմենիային տված հարցազրույցում նա նշեց, որ երկու երկրների խորհրդարանների նախագահների և խորհրդարանականների միջև շփումների հաստատման, ընթացիկ օրակարգի քննարկման և երկկողմ հարաբերությունների թարմացման անհրաժեշտություն է առաջացել։
«Կողմերը պետք է հասկանային՝ ինչ է արվել, ինչ քայլեր չեն իրականացվել, լուծեն մի շարք կուտակված հարցեր», – ասաց Մելիքյանը։
ՀՀ-ն շահագրգիռ է Վրաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ. Սիմոնյանը` Պապուաշվիլիին
Վրացական կողմը հստակ հասկացրեց Երևանին, որ շփումներն ուզում է ակտիվացնել ոչ միայն պաշտոնական այրերի և խոսնակների մակարդակով։ Ավելի արդյունավետ փոխգործակցության առումով Թբիլիսիի համար կարևոր է երկխոսություն հաստատել Երևանի հետ նաև ավելի «ցածր» մակարդակի վրա. խորհրդարանների աշխատակազմերի, բարեկամության խմբերի ղեկավարների և այլն։
«Այն փաստը, որ երկու կողմից բարեկամության խմբերի ղեկավարներ են նշանակվել փոխխոսնակները՝ Գիա Վոլսկին և Ռուբեն Ռուբինյանը, արդեն իսկ վկայում է Թբիլիսիի և Երևանի երկկողմ հարաբերությունների նկատմամբ ցուցաբերվող ողջ լրջության մասին», – ասաց Մելիքյանը։
Նա կարծում է, որ Արցախյան պատերազմից, կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակից հետո կողմերը վերջապես հնարավորություն ունեցան լրացնել բաց թողնվածը և ակտիվ աշխատանք սկսել խորհրդարանների միջև փոխգործակցությունը խորացնելու ուղղությամբ։
Մելիքյանը նշեց նաև, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները աշխարհում և տարածաշրջանում ընթացող գործընթացներից վեր են։ Համենայնդեպս երկու երկրներում էլ դրանք փորձում են զարգացնել հենց այդ համատեքստում։

Ինչո՞վ է կարևոր խոսնակի այցը

Հայաստանում և Վրաստանում կառավարման խորհրդարանական մոդել է գործում, այդ պատճառով օրենսդիր մարմինների մակարդակով փոխգործակցությունն ու հարաբերությունների ընդլայնումը չափազանց կարևոր է։ Անհրաժեշտ է, որ Հայաստանի և Վրաստանի միջև խորհրդարանական դիվանագիտությունը նոր բովանդակությամբ ստանա։
Առաջիկայում բարեկամության խմբերի ղեկավարների մակարդակով հանդիպումներ են սպասվում, ինչպես նաև հայ–վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստ՝ տնտեսական համագործակցության գծով։
Նշենք, որ Վրաստանի խորհրդարանի նախագահի այցը Հայաստան կայացավ 7 տարվա ընդմիջումից հետո։ Այն նախատեսվում էր դեռ 2018 թվականից։ Երևան էր պատրաստվում ժամանել Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, բայց չհասցրեց. Թբիլիսիում տեղի ունեցող զանգվածային բողոքների պատճառով նախորդ տարվա հունիսին նա ստիպված եղավ հրաժարական տալ։
Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Վրացական կողմը նոր խոսնակի ընտրվելուց հետո սկսեցին նախապատրաստվել Արչիլ Տալակվաձեի այցին, սակայն ծրագրերը ձախողվեցին. այն ժամանակվա վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորությամբ կառավարությունը հրաժարական տվեց։
Հիշեցնենք, որ վերջին անգամ Վրաստանի խորհրդարանի նախագահը (Դավիթ Ուսուպաշվիլին) Հայաստան էր այցելել2015 թվականի փետրվարին։ ԱԺ նախագահի գլխավորությամբ ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը պաշտոնական այցով վերջին անգամ Թբիլիսիում է եղել 2017 թվականի սեպտեմբերին։ Այն ժամանակ ՀՀ խորհրդարանը գլխավորում էր Արա Բաբլոյանը։
Լրահոս
0