https://arm.sputniknews.ru/20220405/shnvorhakal-enq-jerm-yndunelutjan-hamar-papuashvilin-hh-azh-hushamatjanum-grarum-e-arel-40569456.html
Շնորհակալ ենք ջերմ ընդունելության համար. Պապուաշվիլին ՀՀ ԱԺ հուշամատյանում գրառում է արել
Շնորհակալ ենք ջերմ ընդունելության համար. Պապուաշվիլին ՀՀ ԱԺ հուշամատյանում գրառում է արել
Sputnik Արմենիա
Վրաստանի խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ 2 երկրներին կապում է համագործակցության, բարեկամության և բարիդրացիության դարավոր պատմությունը։ 05.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-05T16:37+0400
2022-04-05T16:37+0400
2022-04-05T20:39+0400
շալվա պապուաշվիլի
հայաստան
վրաստանի հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/05/40566935_0:81:800:531_1920x0_80_0_0_3815265c34b997caef90dae606acec8d.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի պատվավոր հյուրերի հուշամատյանում: Sputnik Արմենիային հաջողվել է ստանալ այդ տեքստի բնագրի լուսանկարը։Վրաստանի խորհրդարանի ղեկավարը մասնավորապես արձանագրել է 2 երկրների միջև բազմադարյա հարաբերությունները և շնորհակալություն հայտնել հայ գործընկեր Ալեն Սիմոնյանին ջերմ ընդունելության համար:«Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալվել ՀՀ Ազգային ժողովում։ Մեր երկրներին կապում է համագործակցության, բարեկամության և բարիդրացիության երկար պատմությունը։ Վրաստանի և Հայաստանի խորհրդարանների միջև կապը միշտ եղել է արդյունավետ և հաջող, ու դա երկկողմ հարաբերությունների կարևոր մասն է: Շնորհակալություն ենք հայտնում ԱԺ նախագահ Սիմոնյանին՝ Վրաստանի պատվիրակությանը ջերմ ընդունելու համար: Մենք պատրաստ ենք շարունակել գործընկերությունը՝ մեր երկրների և ժողովուրդների խաղաղության, կայունության, բարեկեցության, ընդհանուր նպատակների հասնելու համար»,- գրել է Պապուաշվիլին։Ապրիլի 5-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Երևանում Պապուաշվիլին արդեն հանդիպել է իր հայ գործընկեր Ալեն Սիմոնյանի հետ, այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։Նախատեսված են նաև հանդիպումներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/05/40566935_52:0:760:531_1920x0_80_0_0_431011050c55f8e005897e77e16caae7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շալվա պապուաշվիլի, հայաստան, վրաստանի հանրապետություն
շալվա պապուաշվիլի, հայաստան, վրաստանի հանրապետություն
Շնորհակալ ենք ջերմ ընդունելության համար. Պապուաշվիլին ՀՀ ԱԺ հուշամատյանում գրառում է արել
16:37 05.04.2022 (Թարմացված է: 20:39 05.04.2022) Վրաստանի խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ 2 երկրներին կապում է համագործակցության, բարեկամության և բարիդրացիության դարավոր պատմությունը։
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Sputnik Արմենիային հաջողվել է ստանալ այդ տեքստի բնագրի լուսանկարը։
Վրաստանի խորհրդարանի ղեկավարը մասնավորապես արձանագրել է 2 երկրների միջև բազմադարյա հարաբերությունները և շնորհակալություն հայտնել հայ գործընկեր Ալեն Սիմոնյանին ջերմ ընդունելության համար:
«Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալվել ՀՀ Ազգային ժողովում։ Մեր երկրներին կապում է համագործակցության, բարեկամության և բարիդրացիության երկար պատմությունը։ Վրաստանի և Հայաստանի խորհրդարանների միջև կապը միշտ եղել է արդյունավետ և հաջող, ու դա երկկողմ հարաբերությունների կարևոր մասն է: Շնորհակալություն ենք հայտնում ԱԺ նախագահ Սիմոնյանին՝ Վրաստանի պատվիրակությանը ջերմ ընդունելու համար: Մենք պատրաստ ենք շարունակել գործընկերությունը՝ մեր երկրների և ժողովուրդների խաղաղության, կայունության, բարեկեցության, ընդհանուր նպատակների հասնելու համար»,- գրել է Պապուաշվիլին։
Ապրիլի 5-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Երևանում Պապուաշվիլին արդեն
հանդիպել է իր հայ գործընկեր Ալեն Սիմոնյանի հետ,
այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Նախատեսված են նաև հանդիպումներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: