https://arm.sputniknews.ru/20220405/shalva-papuashvilin-ajakcutjun-e-hajtnel-lgh-um-khaghaghutjan-hastatmann-ughghvats-janqerin-40573651.html
Շալվա Պապուաշվիլին աջակցություն է հայտնել ԼՂ-ում խաղաղության հաստատման ջանքերին
Շալվա Պապուաշվիլին աջակցություն է հայտնել ԼՂ-ում խաղաղության հաստատման ջանքերին
Sputnik Արմենիա
ՀՀ նախագահը Վրաստանի խորհրդարանի նախագահը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ 05.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-05T17:46+0400
2022-04-05T17:46+0400
2022-04-05T21:12+0400
վահագն խաչատուրյան
վրաստանի հանրապետություն
հայաստան
արցախ
լեռնային ղարաբաղ
տարածաշրջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/05/40573227_0:0:3072:1728_1920x0_80_0_0_30ef83e3375a436a1642a183d524325a.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությանը. հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:Հանդիպման ընթացքում տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատման համատեքստում նախագահ Խաչատուրյանը ներկայացրել է Հայաստանի՝ երկարատև խաղաղության հաստատման ջանքերը՝ ընդգծելով Արցախի հայության իրավունքների պաշտպանության հարցը:Շալվա Պապուաշվիլին աջակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում երկարատև խաղաղության հաստատման ջանքերին՝ ընդգծելով, որ իրենք կողմնակից են խնդիրները երկխոսության միջոցով կարգավորելուն, և պատրաստ են իրենց դերն ու ներդրումն ունենալ այդ գործում:Վրաստանի խորհրդարանի նախագահը նշել է, որ իր գլխավորած պատվիրակության պաշտոնական այցի նպատակը դարավոր բարեկամություն ունեցող երկու երկրների ներկա հարաբերությունների խորացումն է և համագործակցության հեռանկարների քննարկումը:Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ նման հանդիպումներն առանձնակի դինամիկա են հաղորդում մեր երկրների միջև համագործակցության զարգացմանն ու հետագա խորացմանը և պետք է հնարավորինս հաճախ լինեն։ Նախագահն ընդգծել է, որ այս այցն կարևոր նշանակություն ունի, քանի որ տեղի է ունենում Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հոբելյանական տարում:Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-վրացական փոխգործակցության օրակարգի շուրջ:Երկօրյա պաշտոնական այցով ապրիլի 5-ին Հայաստան է ժամանել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։Պապուաշվիլին Երևանում հանդիպել է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, կհանդիպի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին, արտգործնախարար Արարատ Միրզոյանին։Վրաստանի խորհրդարանի նախագահը կհանդիպի նաև Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հետ։
վրաստանի հանրապետություն
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/05/40573227_244:0:2975:2048_1920x0_80_0_0_c4f3f00dc173c7d31717e27dcced086d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահագն խաչատուրյան, վրաստանի հանրապետություն, հայաստան, արցախ, լեռնային ղարաբաղ, տարածաշրջան
վահագն խաչատուրյան, վրաստանի հանրապետություն, հայաստան, արցախ, լեռնային ղարաբաղ, տարածաշրջան
Շալվա Պապուաշվիլին աջակցություն է հայտնել ԼՂ-ում խաղաղության հաստատման ջանքերին
17:46 05.04.2022 (Թարմացված է: 21:12 05.04.2022) ՀՀ նախագահը Վրաստանի խորհրդարանի նախագահը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությանը.
հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատման համատեքստում նախագահ Խաչատուրյանը ներկայացրել է Հայաստանի՝ երկարատև խաղաղության հաստատման ջանքերը՝ ընդգծելով Արցախի հայության իրավունքների պաշտպանության հարցը:
Շալվա Պապուաշվիլին աջակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում երկարատև խաղաղության հաստատման ջանքերին՝ ընդգծելով, որ իրենք կողմնակից են խնդիրները երկխոսության միջոցով կարգավորելուն, և պատրաստ են իրենց դերն ու ներդրումն ունենալ այդ գործում:
Վրաստանի խորհրդարանի նախագահը նշել է, որ իր գլխավորած պատվիրակության պաշտոնական այցի նպատակը դարավոր բարեկամություն ունեցող երկու երկրների ներկա հարաբերությունների խորացումն է և համագործակցության հեռանկարների քննարկումը:
Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ նման հանդիպումներն առանձնակի դինամիկա են հաղորդում մեր երկրների միջև համագործակցության զարգացմանն ու հետագա խորացմանը և պետք է հնարավորինս հաճախ լինեն։ Նախագահն ընդգծել է, որ այս այցն կարևոր նշանակություն ունի, քանի որ տեղի է ունենում Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հոբելյանական տարում:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-վրացական փոխգործակցության օրակարգի շուրջ:
Երկօրյա պաշտոնական այցով ապրիլի 5-ին Հայաստան է ժամանել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Պապուաշվիլին Երևանում հանդիպել է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, կհանդիպի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին, արտգործնախարար Արարատ Միրզոյանին։
Վրաստանի խորհրդարանի նախագահը կհանդիպի նաև Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հետ։