https://arm.sputniknews.ru/20220405/sdn-hetadzgec-alen-simvonjani-yntrvelu-sahmanadrakanutjuny-vitsharkvogh-hajci-qnnutjuny-40572206.html
ՍԴ–ն հետաձգեց Ալեն Սիմոնյանի ընտրվելու սահմանադրականությունը վիճարկող հայցի քննությունը
ՍԴ–ն հետաձգեց Ալեն Սիմոնյանի ընտրվելու սահմանադրականությունը վիճարկող հայցի քննությունը
Sputnik Արմենիա
Ընդդիմության ներկայացրած հայցը կքննվի 2022 թվականի ապրիլի 29-ին։ 05.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-05T17:18+0400
2022-04-05T17:18+0400
2022-04-05T20:53+0400
հայաստան
ալեն սիմոնյան
սահմանադրական դատարան
ընդդիմություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0d/28992746_0:46:1601:946_1920x0_80_0_0_9494d23d358e175679ec3d6ed1329522.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. ԱԺ նախագահի պաշտոնում Ալեն Սիմոնյանի ընտրվելու սահմանադրականությունը վիճարկող հայցի՝ ապրիլի 5-ի դատաքննությունը հետաձգվել է։ Տեղեկությունը հրապարակվել է Սահմանադրական դատարանի կայքում։Ընդդիմությունը ՍԴ էր դիմել` վիճարկելով ԱԺ նախագահի պաշտոնում Սիմոնյանի ընտրվելու սահմանադրականությունը։ Դիմումը պետք է քննվեր այսօր։ՍԴ-ն ընդդիմադիրների դիմումը քննում է գրավոր ընթացակարգով, այսինքն` փակ նիստով։Ալեն Սիմոնյանն ԱԺ նախագահ ընտրվեց օգոստոսի 2-ին։ Օգոստոսի 10-ին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմեցին ՍԴ` պահանջելով չեղարկել ԱԺ նախագահի պաշտոնում Սիմոնյանի ընտրությունը, քանի որ, ըստ նրանց, անհավասար պայմաններ են ստեղծվել, և ԱԺ նախագահի պաշտոնում իրենց առաջադրած թեկնածուները՝ Արթուր Սարգսյանն ու Մխիթար Զաքարյանը, չեն կարողացել մասնակցել ընտրությանը. նրանք այդ ժամանակ կալանավայրում էին։Սահմանադրական դատարանը ԱԺ նախագահի ընտրության սահմանադրականությունը վիճարկող դիմումը վարույթ ընդունեց սեպտեմբերի 6-ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0d/28992746_88:0:1511:1067_1920x0_80_0_0_f5d1a72f868927ae674d942ef8f62d1a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ալեն սիմոնյան, սահմանադրական դատարան, ընդդիմություն
հայաստան, ալեն սիմոնյան, սահմանադրական դատարան, ընդդիմություն
ՍԴ–ն հետաձգեց Ալեն Սիմոնյանի ընտրվելու սահմանադրականությունը վիճարկող հայցի քննությունը
17:18 05.04.2022 (Թարմացված է: 20:53 05.04.2022) Ընդդիմության ներկայացրած հայցը կքննվի 2022 թվականի ապրիլի 29-ին։
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. ԱԺ նախագահի պաշտոնում
Ալեն Սիմոնյանի ընտրվելու սահմանադրականությունը վիճարկող հայցի՝ ապրիլի 5-ի դատաքննությունը հետաձգվել է։ Տեղեկությունը հրապարակվել է
Սահմանադրական դատարանի կայքում։
Ընդդիմությունը ՍԴ էր դիմել` վիճարկելով ԱԺ նախագահի պաշտոնում Սիմոնյանի ընտրվելու սահմանադրականությունը։ Դիմումը պետք է քննվեր այսօր։
«Ելնելով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու անհրաժեշտությունից` ՍԴ–ն որոշել է վերսկսել գործի վարույթը։ Սույն գործի դատաքննությունը հետաձգել և դատաքննությունը նշանակել 2022 թվականի ապրիլի 29-ին, ժամը 11.00-ին»,- նշված է ՍԴ աշխատակարգային որոշման մեջ։
ՍԴ-ն ընդդիմադիրների դիմումը քննում է գրավոր ընթացակարգով, այսինքն` փակ նիստով։
Ալեն Սիմոնյանն
ԱԺ նախագահ ընտրվեց օգոստոսի 2-ին։ Օգոստոսի 10-ին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները
դիմեցին ՍԴ` պահանջելով չեղարկել ԱԺ նախագահի պաշտոնում Սիմոնյանի ընտրությունը, քանի որ, ըստ նրանց, անհավասար պայմաններ են ստեղծվել, և ԱԺ նախագահի պաշտոնում իրենց առաջադրած թեկնածուները՝ Արթուր Սարգսյանն ու Մխիթար Զաքարյանը, չեն կարողացել մասնակցել ընտրությանը. նրանք այդ ժամանակ կալանավայրում էին։
Սահմանադրական դատարանը ԱԺ նախագահի ընտրության սահմանադրականությունը վիճարկող դիմումը
վարույթ ընդունեց սեպտեմբերի 6-ին։