https://arm.sputniknews.ru/20220405/petq-e-bacarel-cankacats-mijpetakan-pajmanagri-stvoragrum-ynddimutjan-hajtararutjuny-40580984.html
Պետք է բացառել ցանկացած միջպետական պայմանագրի ստորագրում. ընդդիմության հայտարարությունը
Պետք է բացառել ցանկացած միջպետական պայմանագրի ստորագրում. ընդդիմության հայտարարությունը
Sputnik Արմենիա
Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ Աննա Մկրտչյանն ընթերցեց ընդդիմության հայտարարությունը։ 05.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-05T19:53+0400
2022-04-05T19:53+0400
2022-04-05T22:31+0400
հայաստան
ընդդիմություն
հայտարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/06/40599747_0:0:1600:901_1920x0_80_0_0_321ff4cb2831eebac91e17e7607b31f9.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Խաղաղության նախադրյալներ ստեղծելու համար Ադրբեջանը պետք է վերադարձնի հայ ռազմագերիներին, իր զորքերը հեռացնի ինչպես ՀՀ ինքնիշխան տարածքից, այնպես էլ Արցախի տարածքում` 2020-ի նոյեմբերի 9-ի դրությամբ դիրքերից։ Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ընդդիմության քաղաքական հայտարարության տեքստն ընթերցեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։«Մենք առաջնորդվում ենք հետևյալ սկզբունքներով` ՀՀ-ն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի երաշխիքն է բոլոր բաղադրիչներով։ Բացառում ենք Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում՝ առանց ՀՀ–ի հետ հուսալի կապի։ Քայլեր պետք է ձեռնարկվեն 1994-ի ԵԱՀԿ գագաթաժողովի ձևաչափով բանակցային գործընթացը վերականգնելու ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։Ընդդիմությունը պնդում է` պետք է բացառել նաև ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաշվին հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անվան տակ միջանցքների տրամադրումը։ Բացի այդ, Ադրբեջանի կողմից ուժի կիրառման սպառնալիքի պայմաններում պետք է բացառել ցանկացած միջպետական պայմանագրի ստորագրում և սահմանազատման, սահմանագծման ցանկացած գործընթաց։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 6-ին հանդիպելու են Բրյուսելում։Ադրբեջանական կողմը Հայաստանի առաջարկել է հարաբերությունների կարգավորման 5 սկզբունքներ։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն արդեն իսկ ներկայացրել է Ադրբեջանի կողմից առաջադրված սկզբունքների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը, ըստ որի, Ադրբեջանի ԱԳՆ առաջարկում նշված կետերն ամբողջությամբ չեն արտացոլում առկա խնդիրների ողջ օրակարգը։ Հայկական կողմի համար սկզբունքային և հիմնարար է, որ հստակ երաշխավորվեն արցախահայության իրավունքները և ազատությունները, վերջնականապես հստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/06/40599747_176:0:1600:1068_1920x0_80_0_0_b35a0ff1c4e7f672f19c5cb081029769.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ընդդիմություն, հայտարարություն
հայաստան, ընդդիմություն, հայտարարություն
Պետք է բացառել ցանկացած միջպետական պայմանագրի ստորագրում. ընդդիմության հայտարարությունը
19:53 05.04.2022 (Թարմացված է: 22:31 05.04.2022) Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ Աննա Մկրտչյանն ընթերցեց ընդդիմության հայտարարությունը։
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Խաղաղության նախադրյալներ ստեղծելու համար Ադրբեջանը պետք է վերադարձնի հայ ռազմագերիներին, իր զորքերը հեռացնի ինչպես ՀՀ ինքնիշխան տարածքից, այնպես էլ Արցախի տարածքում` 2020-ի նոյեմբերի 9-ի դրությամբ դիրքերից։ Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ընդդիմության քաղաքական հայտարարության տեքստն ընթերցեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
«Մենք առաջնորդվում ենք հետևյալ սկզբունքներով` ՀՀ-ն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի երաշխիքն է բոլոր բաղադրիչներով։ Բացառում ենք Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում՝ առանց ՀՀ–ի հետ հուսալի կապի։ Քայլեր պետք է ձեռնարկվեն 1994-ի ԵԱՀԿ գագաթաժողովի ձևաչափով բանակցային գործընթացը վերականգնելու ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։
Ընդդիմությունը պնդում է` պետք է բացառել նաև ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաշվին հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անվան տակ միջանցքների տրամադրումը։ Բացի այդ, Ադրբեջանի կողմից ուժի կիրառման սպառնալիքի պայմաններում պետք է բացառել ցանկացած միջպետական պայմանագրի ստորագրում և սահմանազատման, սահմանագծման ցանկացած գործընթաց։
«Չստորագրե՛լ Ադրբեջանի հետ որևէ պայմանագիր, որը կխափանի Արցախի ինքնորոշման իրավունքի առանց սահմանափակումների իրացումը։ ՀՀ-Թուրքիա հարաբերություններում բացառել որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Ցեղասպանության իրողությունը։ Այս սկզբունքները բխում են հայ ժողովրդի կենսական շահերից, ուստի ցանկացած իշխանություն պարտավոր է առաջնորդվել այս օրակարգով և ապահովել դրա իրականացումը։ Այս օրակարգի առաջադրումը չի նշանակում պատերազմ, այլ արդար խաղաղություն հաստատելու պատրաստակամություն»,- եզրափակեց Մկրտչյանը` նշելով, որ հայտարարությունը բաց է այդ օրակարգը կիսող անհատների, ՀԿ-ների և կուսակցությունների համար։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 6-ին հանդիպելու են Բրյուսելում։
Ադրբեջանական կողմը Հայաստանի առաջարկել է
հարաբերությունների կարգավորման 5 սկզբունքներ։ ՀՀ ԱԳ նախարար
Արարատ Միրզոյանն արդեն իսկ ներկայացրել է Ադրբեջանի կողմից առաջադրված սկզբունքների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը, ըստ որի, Ադրբեջանի ԱԳՆ առաջարկում նշված կետերն ամբողջությամբ չեն արտացոլում առկա խնդիրների ողջ օրակարգը։ Հայկական կողմի համար սկզբունքային և հիմնարար է, որ հստակ երաշխավորվեն արցախահայության իրավունքները և ազատությունները, վերջնականապես հստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։