00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:05
10 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:15
4 ր
Ուղիղ եթեր
09:36
4 ր
Ուղիղ եթեր
09:49
11 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
45 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Վիգեն Հակոբյան
Հանրության դժգհությունը վարչապետ գործունեությունից պայմանավորված է 2 հանգամանքով. Վիգեն Հակոբյան
11:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Օրենքի նախագիծը կփոքրացնի շահումով խաղերի հասանելիությունը. Վարդանյան

Վարդանյան. Օրենքի այս նախագիծն ավելի կփոքրացնի մարդկանց հասանելիությունը շահումով խաղերին
Բաժանորդագրվել
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին։
Շահումով խաղերին վերաբերող օրենքում փոփոխություններ կատարելու արդյունքում բավականաչափ կկրճատվի նոր խաղացողների ներգրավումը, և եթե նախկինում շատերի համար հասանելի էր կանխիկ գումարներ մուտքագրելով խաղադրույքներ կատարելը, ապա այժմ շատ մարդիկ նման քայլի չեն դիմի, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, տվյալ նախագծի համահեղինակ Ծովինար Վարդանյանը։
«Նախագծի հիմնական նպատակը խաղամոլության դեմ պայքարն է, ինչպես նաև շահումով խաղերի բնագավառն ավելի թափանցիկ դարձնելը։ Այդ մասին մեր քաղաքական թիմը խոսել է դեռ նախընտրական քարոզարշավի փուլում։ Նախագծի ընդունման հրատապությունը պայմանավորված է մտահոգիչ ցուցանիշներով։ Օրինակ` 2018 թվականին խաղացողների կողմից կատարվել է 333 միլիարդ դրամի խաղադրույք, իսկ 2019 թվականին գումարն ավելացել է 3,3 անգամ։ Այս ահագնացող թվերը ստիպում են հարցին հրատապ լուծում տալ»,– ասաց ԱԺ պատգամավորը։
Վարդանյանի դիտարկմամբ` նախագիծը կանխարգելիչ միջոցառում կհանդիսանա, որպեսզի խաղացողների թվաքանակը չավելանա և ավելի կփոքրացնի նրանց հասանելիությունը շահումով խաղերին։
«Այս պահին հնարավոր է մուտքագրել կանխիկ գումար ու խաղալ, բայց մեր նախագիծը սահմանափակում է այդ հնարավորությունը, և դրա ընդունումից հետո հնարավոր կլինի միայն բանկային հաշիվների միջոցով խաղադրույքներ կատարել։ Այդկերպ անձն իդենտիֆիկացվում է, չափահասության հարցը մեջտեղից դուրս է գալիս։ Եթե սոցիալական ծանր վիճակում գտնվող մարդկանց հաշիվներն արգելանքի տակ են, ապա նրանք նոր խաղադրույքներ անելու հնարավորությունից կզրկվեն, այսինքն`այլևս չի լինի ճահճի մեջ ավելի խորանալու խողովակը»,– մանրամասնեց ԱԺ պատգամավորը։
Անդրադառնալով այն հարցին, թե հնարավոր սողանքներից խուսափելու համար չարժե՞ արդյոք իսպառ բացառել շահումով խաղերի գործունեությունը ՀՀ–ում, Վարդանյանն ընդգծեց, որ տվյալ նախագիծը տնտեսավարողին որևէ կերպ խոչընդոտելու կամ տնտեսավարողի գործունեությունը սահմանափակելու մասին չէ, այն խաղամոլության դեմ պայքարին է վերաբերում:
«Չեմ կարծում, որ անհրաժեշտ է դիմել մաքսիմալիստական քայլերի։ Նախ չպետք է մոռանալ, որ կան մարդիկ, որոնց համար դա պարզապես ժամանցի միջոց է, մանավանդ որ միջազգային խոշոր մրցաշարերի ժամանակ նույնիսկ շատ մարդիկ, որոնք նախկինում խաղադրույքներ չեն կատարել, զուտ հետաքրքրությունից ելնելով` գնում են նման քայլի։ Մեր նախագիծը պարզապես կանխարգելիչ բնույթ է կրելու, որովհետև խաղամոլությամբ տառապող մարդն ամեն կերպ փորձելու է որևէ սողանք գտնել, հետևաբար մեր նպատակն է, որ մարդը խաղամոլության հորձանուտում չհայտնվի, տնտեսվարողի բնականոն գործունեությունն էլ մյուս կողմից չսահմանափակվի», – ասաց ԱԺ պատգամավորը։
Վարդանյանը հավելեց, որ խաղամոլության դեմ պայքարի գործիքակազմը միայն սույն օրենքով չի սահմանափակվելու, և ապագայում կլինեն նաև այլ փոփոխություններ ու կարգավորումներ, որոնք նույնպես միտված կլինեն խաղամոլության դեմ պայքարին։
Նշենք, որ հանրային քննարկման է դրվել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթ, որի հիմնական նպատակը Հայաստանում խաղամոլության դեմ պայքարն է։
Մեր երկրում միայն նախորդ տարի կատարված խաղադրույքների թիվը գերազանցել է 3 տրիլիոն դրամը, ըստ որոշ գնահատականների՝ խաղացողների թիվը ևս էականորեն ավելացել է՝ 2018-ից 2020 թվականի ընթացքում 18 հազար 93-ից հասնելով 44 հազար 82-ի: Պետությունը խաղամոլության դեմ պայքարի քաղաքականություն է սկսել, նոր նախաձեռնությամբ պատգամավորներն առաջարկում են սահմանափակել կանխիկ եղանակով, այդ թվում վճարային տերմինալների միջոցով խաղադրույքների կատարումը:
Մարդիկ անգամ տներն են վաճառում. ե՞րբ է արդյունավետ խաղամոլությամբ տարվածների բուժումը
Լրահոս
0