https://arm.sputniknews.ru/20220405/karevvor-e-4-keti-shurj-hamadzajnutjun-unenal-ishkhan-saghateljany-nerkajacrec-dranq-40582686.html
Կարևոր է 4 կետի շուրջ համաձայնություն ունենալ. Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց դրանք
Կարևոր է 4 կետի շուրջ համաձայնություն ունենալ. Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց դրանք
Sputnik Արմենիա
Իշխան Սաղաթելյանը հայտարարեց` եթե Նիկոլ Փաշինյանն ուզում է, որ երկրում խաղաղություն հաստատվի, պետք է հեռանա երկրից։ 05.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-05T20:19+0400
2022-04-05T20:19+0400
2022-04-05T20:25+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
իշխան սաղաթելյան
ընդդիմություն
հանրահավաք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/06/40599996_0:4:1600:904_1920x0_80_0_0_a4b3ad39e9554d5121afd2210122153b.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Կարևոր է 4 կետի շուրջ համաձայնություն ունենալ` փակում ենք պարտության էջը, տեր ենք Արցախին ու ՀՀ տարածքային ամբողջականությանը, այս իշխանությունը մանդատ չունի երկիրը զիջումների տանելու, և պատրաստ ենք պաշտպանել մեր հայրենիքը։ Ազատության հրապարակում ընդդիմադիրների հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։Նրա խոսքով` եթե Նիկոլ Փաշինյանն ուզում է, որ երկրում խաղաղություն հաստատվի, ապա պետք է հեռանա երկրից։Պատգամավորը հայտարարեց, որ իրենք նոր պայքար են սկսում, որ շարունակական է լինելու։ Նա վստահեցրեց` հեռու չէ այն օրը, երբ իրենց պայքարն ավարտին կհասցնեն։Հիշեցնենք` ընդդիմությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցից առաջ «Հանուն Հայաստանի և Արցախի» կարգախոսով հանրահավաք է կազմակերպել Ազատության հրապարակում։ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները կարծում են, որ երկիրը կանգնած է ինքնիշխանությունը կորցնելու շեմին, իսկ ներկայիս իշխանություններն ի վիճակի չեն պաշտպանել Հայաստանն ու Արցախը։Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 6-ին հանդիպելու են Բրյուսելում։ Փաշինյանն արդեն մեկնել է Բրյուսել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/06/40599996_127:0:1551:1068_1920x0_80_0_0_35c37b29d288a7e6d95f347eb4f0db6f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, իշխան սաղաթելյան, ընդդիմություն, հանրահավաք
հայաստան, նիկոլ փաշինյան, իշխան սաղաթելյան, ընդդիմություն, հանրահավաք
Կարևոր է 4 կետի շուրջ համաձայնություն ունենալ. Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց դրանք
20:19 05.04.2022 (Թարմացված է: 20:25 05.04.2022) Իշխան Սաղաթելյանը հայտարարեց` եթե Նիկոլ Փաշինյանն ուզում է, որ երկրում խաղաղություն հաստատվի, պետք է հեռանա երկրից։
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Կարևոր է 4 կետի շուրջ համաձայնություն ունենալ` փակում ենք պարտության էջը, տեր ենք
Արցախին ու ՀՀ տարածքային ամբողջականությանը, այս իշխանությունը մանդատ չունի երկիրը զիջումների տանելու, և պատրաստ ենք պաշտպանել մեր հայրենիքը։ Ազատության հրապարակում ընդդիմադիրների հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Թշնամին շարունակում է ագրեսիան Հայաստանում և Արցախում, իսկ իշխանությունը ժողովրդին պատրաստում է նոր զիջումների։ Ժողովրդին շարունակում են պատերազմով վախեցնել, սակայն մենք պատերազմ չենք ուզում։ Մեր պայքարն արժանապատիվ խաղաղության համար է»,–ասաց Սաղաթելյանը` նշելով, որ խաղաղություն քարոզողները նոր պատերազմ են բերել։
Նրա խոսքով` եթե Նիկոլ Փաշինյանն ուզում է, որ երկրում խաղաղություն հաստատվի, ապա պետք է հեռանա երկրից։
Պատգամավորը հայտարարեց, որ իրենք նոր պայքար են սկսում, որ շարունակական է լինելու։ Նա վստահեցրեց` հեռու չէ այն օրը, երբ իրենց պայքարն ավարտին կհասցնեն։
Հիշեցնենք` ընդդիմությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցից առաջ «Հանուն
Հայաստանի և Արցախի» կարգախոսով հանրահավաք է կազմակերպել Ազատության հրապարակում։ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները կարծում են, որ երկիրը կանգնած է ինքնիշխանությունը կորցնելու շեմին, իսկ ներկայիս իշխանություններն ի վիճակի չեն պաշտպանել Հայաստանն ու Արցախը։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 6-ին հանդիպելու են Բրյուսելում։
Փաշինյանն արդեն մեկնել է Բրյուսել։