00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:13
42 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանյան վերելակների արժեքը. Մարությանի փոխած վերելակները հարցեր են առաջացրել

© Sputnik / Zara MikaՎերելակի խցիկ
Վերելակի խցիկ - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2022
Վերելակի խցիկ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հաշվեքննիչ պալատը Երևանի քաղաքապետարանից պահանջել է 30 օրվա ընթացքում ներկայացնել գրավոր տեղեկատվություն` հայտնաբերված անհամապատասխանությունները վերացնելու վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. Հաշվեքննիչ պալատը Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման ժամանակահատվածում կատարված ծրագրում բացթողումներ է հայտնաբերել։

Ոչ միայն շահույթ, այլև պարգևավճարներ ու տեխնիկական սպասարկում

Խոսքը 2020 թվականին Երևանում բազմաբնակարան շենքերի վերալակների փոխարինման գործընթացի մասին է, որի ուսումնասիրւթյան արդյունքները ներկայացված են Հաշվեքննիչ պալատի ընթացիկ հաշվետվության մեջ։
Ըստ այդմ, 2020թ–ի հունիսի 16-ին Երևանի քաղաքապետարանի ու ՌԱՖԵԼԳՐԻԳ ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագրով ձեռք են բերվել 500 վերելակներ, որոնց տեղադրման վերջնաժամկետ է սահմանվել 2020 թվականի հոկտեմբերի 31-ը։
Պայմանագրի գինը կազմել է 4 մլրդ 678 մլն դրամ, բայց վերելակների գները հաշվարկվել են միջինացված արժեքով` առանց դրանց տեխնիկական բնութագրերը հաշվի առնելու։
Փոխարենը այս գինը ներառում է հարկերը, տուրքերը, փոխադրման, ապահովագրման ծախսերը, ակնկալվող շահույթն ու պարգևավճարները։
Պայմանագրով նախատեսված է, որ նույն ընկերությունը պետք է վերելակները տեղադրելուց հետո 12 ամիս նաև դրանց տեխնիկական սպասարկումն իրականացնի, ինչի արժեքը թեև ներառված է վերելակների գնի մեջ, բայց պայմանագրով առանձին ներկայացված չէ։ Պարզ ասած` հայտնի չէ, թե վերելակի գինը որքանով են բարձրացրել տեխնիկական սպասարկման ծախսերը։

Հաշվեքննիչ պալատը, սակայն, Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ «Արգիշտի» համատիրությունում, ուսումնասիրել է ՌԱՖԵԼԳՐԻԳ ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերը, որոնցում տեղադրված վերելակների տեխնիկական սպասարկման մասին նշումներ չեն եղել։

«Փաստորեն, չի հիմնավորվում ՌԱՖԵԼԳՐԻԳ ՓԲԸ–ի կողմից վերելակների տեղադրումից հետո տեխնիկական սպասարկման կատարումը, որի արժեքը ներառված է գնում և վճարվել էր նախօրոք` վերելակների հանձնման-ընդունման արձանագրությունների հիման վրա։ Սակայն, պայմանագրերում տեխնիկական սպասարկման աշխատանքների առանձնացված գնահաշվարկի բացակայության պատճառով հնարավոր չէ որոշել այդ գումարի չափը»,- նշված է ՀՊ–ի եզրակացության մեջ։
Կատարված ուսումնասիրության արդյունքում Հաշվեքննիչ պալատը Երևանի քաղաքապետարանից պահանջել է 30 օրվա ընթացքում ներկայացնել գրավոր տեղեկատվություն` հայտնաբերված անհամապատասխանությունները վերացնելու վերաբերյալ։

Թուրքական վերելակները 44-օրյա պատերազմի ընթացքում փոխարինվել են բելառուսականով

Հետաքրքիր մեկ փաստ ևս. Հաշվեքննիչ պալատը նաև պարզել է, որ վերելակների փոխարինման աշխատանքների իրականացման ընթացքում 2020 թվականի հոկետեմբերին ՌԱՖԵԼԳՐԻԳ ՓԲԸ-ն ու Երևանի քաղաքապետարանը 2 լրացուցիչ համաձայնագրեր են կնքել, որոնցով գործող պայմանագրում փոփոխություններց են կատարվել. պայմանագրով նախատեսված թուրքական արտադրության LIVALIFE ֆիրմայի 131 վերելակները փոխարինվել են բելառուսական արտադրության Могилевлифтмаш ֆիրմայի վերելակներով։
Այս փոփոխությունը ՌԱՖԵԼԳՐԻԳ ՓԲԸ–ն պարզաբանել է նրանով, որ «հորանի չափերի, հարկայնության, դռների բացվածքի, վերի հարկի բարձրության ոչ ճշգրիտ չափագրումների պատճառով» արդեն ՀՀ ներկրված թուրքական վերելակների տեղադրման հարցում բարդություններ են առաջացել։

Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ «ոչ ճշգրիտ չափումների» մասին տեղեկության չի տիրապետում, և հարցը կապել է Արցախյան պատերազմի հետ։ «Հարկ եմ համարում նշել, որ թուրքական արտադրության վերելակները Могилевлифтмаш ՓԲԸ գործարանի արտադրած համարժեք վերելակներով փոխարինելն իրականացվել է 44-օրյա պատերազմի ընթացքում»,- ասված է քաղաքապետարանի ներկայացրած բացատրության մեջ։

Հաշվեքննիչ պալատը նաև հայտնում է, որ վերելակների փոխարինման մրցույթին ի սկզբանե 5 ընկերություն է հայտ ներկայացրել, որոնցից հաղթող է ճանաչվել ՌԱՖԵԼԳՐԻԳ ՓԲԸ–ն` նվազագույն գին ներկայացնելու հիմքով։
Սակայն, ըստ ՀՊ–ի, վերելակների տեխնիկական բնութագրերը սխալներով ու թերի կազմելը հանգեցրել է գնումների գործընթացում մրցակցության ու հնարավոր մասնակիցների ներգրավման համար խոչընդոտների առաջացմանը։
Երևանի քաղաքապետարանի տվյալներով, մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում առկա է շուրջ 4000 վերելակ, որոնց շահագործման ժամկետն ավարտված է։ Դրանցից հիշյալ պայմանագրով փոխարինվել է 500-ը։ Իսկ թե ինչ չափորոշիչներով է կատարվել այդ ընտրությունը, այդ հարցի պատասխանը ևս Հաշվեքննիչ պալատը ուսումնասիրված փաստաթղթերում չի գտել։
Լրահոս
0