00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դիպուկահարները թաքնվել չեն կարողանա. հայ ինժեներները կրակոցների դետեկտոր են ստեղծել

© Sputnik / Aram NersesyanInstigate Robotics ընկերության կրակոցների ուղղության և վայրի տվիչ
Instigate Robotics ընկերության կրակոցների ուղղության և վայրի տվիչ - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2022
Բաժանորդագրվել
Դետեկտորը թույլ է տալիս պարզել ոչ միայն կրակոցի ուղղությունն ու հեռավորությունը, այլև դրա կետը:
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի - Sputnik. Հայկական Instigate Robotics ընկերության ստեղծած կրակոցների դետեկտորը պարզում է կրակոցների ուղղությունն ու տեղը։ Մի քանի տարի առաջ այս համակարգը մշակվել է Հարավարևելյան Ասիայի երկրներից մեկի համար ու այժմ կիրառվում է այնտեղ:
Մեքենայական ուսուցումը թույլ է տալիս, որպեսզի ծրագիրը ճանաչի ցանկացած հնչյուն` լինի հրետանի, անօդաչու սարքերի աղմուկ, թե հրաձգային զենք: Հաճախականությունների տարբերությունը թույլ է տալիս նույնիսկ որոշել, թե որ զենքից են կրակել (օրինակ` ԱԿ-74-ից, Դրագունովի դիպուկահար հրացանից կամ Մ-16-ից):

«Կոնկրետ այդ մոդելը կենտրոնացած է հրաձգային զենքի վրա», - Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց ընկերության տեխնիկական տնօրեն Ռուբեն Գյոնջյանը։

Այս համակարգը կարող է շատ օգտակար լինել սահմանին՝ մոնիթորինգի համար։ Այն պարզում է ոչ միայն կրակոցի ուղղությունն ու հեռահարությունը, այլև նույնիսկ կրակային կետը։ Առնվազն երկու նման դետեկտորների առկայության դեպքում այն կարելի է բռնացնել «եռանկյունի» մեթոդով:
Եթե երկու դետեկտորները բռնում են կրակոցի ուղղությունը, ապա դրանց գծերի հատման կետում պետք է լինի կրակոցի վայրը։ Այսպիսով, կարելի է հայտնաբերել ու չեզոքացնել հակառակորդի դիպուկահարին: Համակարգն աշխատում է բավական մեծ հեռավորության վրա։ Լեռներում դրա գործողության շառավիղն ավելի փոքր կլինի, քանի որ օդի խտությունն այնտեղ ցածր է, ու ձայնը ավելի դանդաղ է տարածվում: Այնուամենայնիվ, Գյոնջյանն ընդգծեց, որ այնտեղ էլ այն բավական արդյունավետ է։
© Sputnik / Aram NersesyanInstigate Robotics ընկերության տեխնիկական տնօրեն Ռուբեն Գյոնջյանը ArmHighTech 2022 ցուցահանդեսում
Instigate Robotics ընկերության տեխնիկական տնօրեն Ռուբեն Գյոնջյանը ArmHighTech 2022 ցուցահանդեսի ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2022
Instigate Robotics ընկերության տեխնիկական տնօրեն Ռուբեն Գյոնջյանը ArmHighTech 2022 ցուցահանդեսում
Մեկ այլ համակարգ, որը նույնպես ստեղծվել է արտասահմանյան պատվերով, թույլ է տալիս որոշակի շառավղով արձանագրել մարդկանց ձայները՝ ձայնի հաճախականությունների անհատական տարբերությունների հիման վրա։
Համակարգը թույլ է տալիս լսել կոնկրետ մարդուն՝ հեռացնելով բոլոր մյուս ձայներն ու ֆոնային աղմուկը։ Գյոնջյանն ավելացրեց, որ այն օգտագործվել է նավերի անձնակազմերի միջև բանակցություններում, իսկ Հայաստանի պայմաններում կարող է օգտակար լինել տեղային խնդիրների համար։
© Sputnik / Aram NersesyanInstigate Robotics ընկերության արտադրանք
Instigate Robotics ընկերության արտադրանք - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2022
Instigate Robotics ընկերության արտադրանք
Մարտի 31-ից ապրիլի 2-ը Երևանում գործած ArmHighTech պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսում ներկայացված էին ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան նմուշներ։
Armor Arm ընկերության զրահաբաճկոնները - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2022
Գլխավոր մրցանակը․ ֆիզիկոսների ընտանիքը ցուցադրել է հայկական քարի հիմքով զրահաբաճկոնները
Լրահոս
0