Բուչան ու կենտրոնացված չարիքը. վերջին փաստարկը ռուսների դեմ
22:34 05.04.2022 (Թարմացված է: 22:38 05.04.2022)
© REUTERS / MARKO DJURICAՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լրագրողնրի ու ուկրաինացի զինծառայողների հետ Բուչայում(4 ապրիլի, 2022) Ուկրաինա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լրագրողնրի ու ուկրաինացի զինծառայողների հետ Բուչայում(4 ապրիլի, 2022) Ուկրաինա. Արխիվային լուսանկար
© REUTERS / MARKO DJURICA
Բաժանորդագրվել
Արևմուտքը ու նրա մատուցմամբ՝ նաև Կիևի ռեժիմը փորձում են զրկել ռուսներին մարդկային կերպարից։ Ավելի մանրամասն ընթերցեք ՌԻԱ Նովոստիի նյութում։
Պյոտր Ակոպով
Ուկրաինայում ռազմական գործողությունների քառասուներորդ օրը տեղի ունեցավ այն, ինչ վաղուց պետք էր սպասել. հայտնվեցին «օկուպացված տարածքներում ռուսական վայրագությունների» կադրերը։
Վերջերս ռուս զինվորականների թողած Բուչա (Կիևի մարզ) քաղաքից հրապարակված կադրերում երևում են փողոցներում քաղաքացիական անձանց դիեր, ծոծրակից գնդակահարված մարդիկ, սպանվածներով լի փոսեր․․․
Զորքերը մի քանի օր առաջ լքեցին Բուչան, և նրանց հեռանալուց հետո քաղաքապետը ոչինչ չէր ասում փողոցներում ընկած դիերի մասին։ Բայց հիմա ո՞ւմ է դա հուզում, ինչպես նաև այն, որ ռուսական բանակի հեռանալուց հետո քաղաք մտան ուկրաինական զորամասերը, որոնք այնտեղ զտումներ կազմակերպեցին։ Ով, երբ և ում է սպանել՝հիմա Ուկրաինայում ոչ ոք գլուխ չի դնի։
Քանի որ Վլադիմիր Զելենսկին անմիջապես մեղադրեց Ռուսաստանին՝ մեղադրեց ցեղասպանության մեջ՝ հայտարարելով. «Մեր հողի վրա կենտրոնացած չարիք է եղել։ Մարդասպաններ։ Դահիճներ։ Բռնաբարողներ։ Ավազակներ։ Որոնք իրենց բանակ են կոչում ... նրանք սպանում էին գիտակցաբար և հաճույքով ... Որովհետև այդպիսին է ռուս զինվորականների բնույթը, որոնք եկել էին մեր երկիր։ Նրանք այլանդակներ են, որոնք այլ կերպ չեն կարողանում»։
Սարսափելի կադրերն անմիջապես տարածվեցին արևմտյան բոլոր լրատվամիջոցներում։ Ընդ որում՝ նոր Սրեբրենիցայի (այսինքն՝ սերբերին մեղսագրվող մի քանի հազար բոսնիացի մահմեդականների ցեղասպանությունը 1995-ին) հիշատակումով, և արևմտյան քաղաքական գործիչների կոշտ արձագանքի արժանացան։ «Պետք են նոր պատժամիջոցներ»,- ասում են Բեռլինում, «Ես ռուսական բանակին սովամահ կանեմ»,- հայտարարել է Բորիս Ջոնսոնը։ Եվրահանձնաժողովը հետաքննություն է նախաձեռնում, իսկ Ջո Բայդենը հայտարարում է, որ իզուր են իրեն մեղադրել Վլադիմիր Պուտինին «ռազմական հանցագործ» անվանելու մեջ:
«Նա ռազմական հանցագործ է։ Բայց մենք պետք է տեղեկություն հավաքենք, Ուկրաինային զենք տրամադրենք, որ նրանք շարունակեն պայքարել, բոլոր մանրամասները ստանանք, որ դա ռազմական հանցագործության մասին իրական դատական գործ լինի։ Այդ տղան բարբարոս է: Այն, ինչ տեղի է ունենում Բուչայում, վրդովմունք է առաջացնում։ Եվ բոլորը դա տեսել են։ Կարծում եմ՝ դա ռազմական հանցագործություն է։ Ես ձգտում եմ նոր պատժամիջոցների ու կշարունակեմ դրանք»։
Բոլորից հեռուն գնացին, բնականաբար, լեհերը։ Վարչապետ Մորավեցկին անվանել է Ռուսաստանը տոտալիտար-ֆաշիստական պետություն, իսկ այն, ինչ տեղի է ունեցել Բուչայում՝ ցեղասպանություն:
«Պետք է վճռական պատժամիջոցներ սահմանվեն ռուս հասարակության դեմ՝ Ռուսաստանի համար վիզաների տրամադրման արգելք, բացի հումանիտար վիզաներից այդ ֆաշիստական երկրից փախածների համար։ Մենք առաջարկել ենք պատժամիջոցներ «Միասնական Ռուսաստան» կուսակցության բոլոր անդամների դեմ, որ պատասխան տա ոչ միայն նա, այլ բոլոր-բոլորը, ովքեր ընտրում ու աջակցում են Պուտինին։ Մենք առաջարկել ենք ռուսական նավթից ու գազից հրաժարվելու արմատական ծրագիր։ Կոչ ենք անում բոլոր եվրոպական առաջնորդներին դա անել, ու հնարավորինս արագ, մի վախեցեք»։
Ահա թե ինչումն է բանը, պետք է այնպես անել, որ եվրոպական առաջնորդները չվախենան Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներից։ Լեհաստանի վարչապետը նրանց բացահայտ կշտամբում է անվճռականության ու ռուսներին ենթարկվելու մեջ:
«Եվրոպայում իրավիճակը շատ պարզ է։ Ամեն ինչ երևում է գագաթաժողովներից։ Գերմանիան վճռական պատճամիջոցների գլխավոր արգելակն է։ Պարոն Մակրոն, քանի՞ անգամ եք բանակցել Պուտինի հետ: Ինչի՞ եք հասել։ Դուք կանխե՞լ եք որևէ իրադարձություն։ Հանցագործների հետ չեն պայմանավորվում, հանցագործների դեմ պայքարել է պետք»։
Այսինքն՝ գերմանացիներն ու ֆրանսիացիները պետք է վերջապես համարձակություն հավաքեն ու ինքնասպան լինեն։ Իսկ էլ ինչի կհանգեցնի ռուսական էներգառեսուրսներից արագ հրաժարվելը, չէ որ այլ լուրջ պատժամիջոցներ արդեն չեն մնացել։ Բեռլինում և Փարիզում չեն ուզում կործանել սեփական տնտեսությունը, նույն Մակրոնը չի ուզում վերածել Եվրոպան անգլոսաքսների լիարժեք խամաճիկի։ Ուրեմն պետք է կոտրել նրանց դիմադրությունը՝ ճնշում գործադրելով վրդովված հասարակական կարծիքի օգնությամբ, որը կպահանջի հրաժարվել «ռուսական սատանաների» հետ ցանկացած առևտրից, պատով սահման գծել և ամեն գնով դադարեցնել նրանց արշավն Արևմուտք։
Այլապես ինչի՞ մասին է խոսում Զելենսկին։ «Ահա այսպես է ընկալվելու ռուսական պետությունը։ Դա ձեր պատկերն է։ Ձեր մշակույթն ու մարդկային կերպարը զոհվեցին ուկրաինացի կանանց ու տղամարդկանց հետ, որոնց մոտ դուք եկաք»։ Այսինքն՝ ռուսների, որպես այդպիսին, մարդկային կերպարի վերացում է տեղի ունենում։ Ռուսներին, որոնք սպառնում են արդեն ոչ միայն Ուկրաինային, հենց դրա վրա է խաղադրուք անում Զելենսկին:
«Կան ուկրաինացի մարդկանց ստանդարտներ։ Ու կան ռուս օկուպանտների ստանդարտներ։ Դա բարիքն ու չարիքն է։ Դա Եվրոպան է և սև խոռոչը, որն ուզում է այդ ամենը մաս-մաս անել ու կլանել»։
Այլ կերպ ասած՝ ռուսները մարդիկ չեն, նրանք կորցրել են մարդկային կերպարանքը, իսկ Ռուսաստանը սև խոռոչ է, բացարձակ չարիք, որն ուզում է կլանել Ուկրաինան և ամբողջ Եվրոպան։ Դա ասում է Զելենսկին, նրան աջակցում է Մորավեցկին, ու նրանք ուզում են ստիպել արևմտաեվրոպացիներին ստորագրել նման ձևակերպումների տակ: Բացարձակապես նացիստական ձևակերպումների, բայց հիմա ո՞վ է դա նկատում, ո՞ւմ է դա հուզում։
Եվրոպային ուզում են սարսափահար անել, որ զրկեն ինքնուրույնության մնացորդներից ու ինքնապահպանման զգացողությունից։ Բայց պետք է հասկանալ, որ Եվրոպան, ինչպես և ընդհանրապես Արևմուտքը, բացարձակապես անտարբեր է վերջին քառասուն օրվա զոհերի հանդեպ։
Ուկրաինայում արդեն ավելի քան քսան հազար մարդ է զոհվել (այդ թվում՝ շուրջ հազար խաղաղ բնակիչներ), գրեթե մեկուկես հազար ռուս զինվորականներ ու մոտավորապես նույնքան ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի զինվորներ։ Այսինքն, այս քաղաքացիական պատերազմում, իսկ սա քաղաքացիական պատերազմ է, թեկուզ երկու պետությունների հակամարտության տեսքով, արդեն շատ ռուսական արյուն է թափվել (երկու կողմերից էլ ռուսական արյուն է թափվում)։ Դա իսկական ողբերգություն է ռուսների համար։
Միթե՞ կարծում եք, որ Արևմուտքը սգում է դրա համար այնպես, ինչպես ռուսները։ Կամ զղջում է, որ օգտագործել է Ուկրաինան Ռուսաստանի դեմ պայքարելու համար, որ սադրել է Ռուսաստանին՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելով, որ հակա-Ռուսաստան էր աճեցնում։ Իհարկե, ոչ, և ոչ միայն աշխարհաքաղաքական նկատառումներով։ Պարզապես անգլոսաքսերի համար ռուսները գրեթե նույն են, ինչ իրաքցիները կամ եմենցիները, սոմալիացիները կամ աֆղանցիները։ Այսինքն՝ երկրորդ կարգի մարդիկ, որոնց զոհերը ոչ ոք չի հաշվում։ Միակ տարբերությամբ՝ ռուսները մոտ են և նրանք սպիտակ են։ Եվ (իրենց «ուկրաինական» տարբերակում) նրանք զանգվածաբար փախչում են Եվրոպա՝ առաջացնելով ինչպես նախորդ, ոչ սպիտակ փախստականների, այնպես էլ բնիկների դժգոհությունը։
Ընդ որում, Արևմուտքն արդեն ոչ միայն «հրեշացնում է» Ռուսաստանը, այլև զրկում է մարդկային կերպարանքից նրա ժողովրդին: Սատանայի, այսինքն՝ Պուտինի ծառաները թշնամիներ են, սպառնալիք են ներկայացնում աշխարհի համար։ Այն ամենը, ինչին եվրոպացիները սովոր են, չէ՞ որ հարյուրավոր տարիներ նրանց կերակրել են ռուսատյացությամբ։ Դրա համար էլ «Բուչայում ռուսների զոհերի» կադրերը չէին կարող չհայտնվել։ Հենց այսպիսի կերպար է Արևմուտքը սպասում, հենց դա է նրան պետք, որ վերջնականապես համոզվի իր ճշմարտացիության մեջ։
Թվում է, թե դա արդեն ավելորդ է, չէ՞ որ ռուսների հանդեպ թշնամանք հրահրելու բավարար պատճառներ կան. ռուսները սկսել են մարտական գործողությունները, ռուսները ռմբակոծում են ռազմական օբյեկտները, բայց անխուսափելիորեն զոհվում են նաև քաղաքացիական անձինք, գրավյալ քաղաքներում կան պարտիզաններ ու դիվերսիայի փորձեր, որոնց պատասխանելիս ռուսները, բնականաբար, ձևականոււթյունների հետևից չեն ընկնում։ Իսկ Մարիուպոլի գրոհի ժամանակ կային նաև բազմաթիվ զոհեր խաղաղ քաղաքացիների շրջանում։ Բայց չէ, պետք է ծննդատան, թատրոնին նկուղներում պատսպարված հազարավոր մարդկանց ուղղությամբ հարվածներ ու բնակելի թաղամասերի գիտակցված գնդակոծություններ հորինել։
Իսկ հիմա էլ Բուչան՝ փողոցներում ընկած դիերով։ Ո՞վ է նրանց սպանել։ «Իհարկե, ռուսները», թեև շատ ավելի հավանական է, որ դրանք քաղաք վերադարձած ուկրաինական ջոկատների զոհերն են, որոնք կռվում էին կոլաբորացիոնիստների դեմ, այսինքն՝ նրանց, ովքեր օգնում էին կամ պարզապես շփվում էին ռուսական բանակի հետ։ Բայց դա Արևմուտքին բացատրելն անիմաստ է. այն ուզում է հաստատել իր հավատը «ռուս բարբարոսների ու մարդասպանների» մասին, և ամեն դեպքում ուզածը կստանա։
Ու այդպես կլինի, անկախ նրանից, թե ինչպես ռուսները կվարվեն Ուկրաինայում քաղաքացիական բնակչության հետ, ահա թե ինչ պետք է հասկանալ։ Դա ռուսների համար է քաղաքացիական, իսկ Արևմուտքի համար պարզապես «ռուսական արյունարբուի» հին սովորական կերպարի վերադարձն է, որն անհրաժեշտ է սեփական բնակչությանը Ռուսաստանի դեմ պայքարելուն նախապատրաստելու համար։ Նախկինում՝ 19-րդ և 20-րդ դարերում, մոբիլիզացնում էին մարտի դաշտում կռվելու, իսկ հիմա՝ տնտեսական պայքարի համար, արդարացնելով գոտիները ձգելու անհրաժեշտությունը, որ կանգնեցնեն «ռուսական վայրագությունները»։
Սա Ռուսաստանի ներքին պատերազմն է, քաղաքացիական, ու Ռուսաստանը հասավ դրան հենց այն պատճառով, որ մի քանի տասնամյակ Արևմուտքին էր նայում՝ պատշաճ կերպով չարձագանքելով այն բանին, որ այն փորձում է պոկել Ռուսաստանից և վերակոդավորել Ուկրաինան՝ պատահական պառակտումը դարձնելով հավերժական բաժանում։
Ավաղ, շատ արյուն կթափվի, ռուսական արյուն, բայց ռուսները գիտեն՝ ինչի համար են այն թափում։ Այդ թվում՝ այլևս երբեք ուրիշի կարծիքից կախված չլինելու համար, անկախ նրանից՝ լավ կարծիք է, թե վատ։ Եվ ուրիշի ստից՝ հասկանալով, թե ում կողմից և ինչի համար է այն արտադրվում։ Սև խոռոչն իսկապես սպառնում է Եվրոպային. միայն թե այն կարող է կուլ տալ Եվրոպան ռուսներին մարդկային կերպարից զրկելու միջոցով։