00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բուչայի դեպքերում Մոսկվայի մեղավորության ապացույց չկա. ԽՍՀՄ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան

© Sputnik / Александр Натрускин / Անցնել մեդիապահոցԽՍՀՄ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան (1987-1991թթ.) Ջեք Մեթլոքը ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 80-ամյակին նվիրված կլոր սեղանի ժամանակ (ապրիլի 2, 2013թ.), Մոսկվա
ԽՍՀՄ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան (1987-1991թթ.) Ջեք Մեթլոքը ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 80-ամյակին նվիրված կլոր սեղանի ժամանակ (ապրիլի 2, 2013թ.), Մոսկվա - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2022
Բաժանորդագրվել
Ամերիկյան դիվանագիտության վետերանին հաջողվել է ճեղքել CNN-ում հակառուսական տեղեկատվական շրջափակումը։
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Մինչ այժմ հստակ հայտնի չէ, թե իրականում ինչ է տեղի ունեցել Բուչայում, և ոչ մի ապացույց չկա, որ դրանում մեղավոր է Մոսկվան: Այս մասին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԽՍՀՄ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջեք Մեթլոքը։
Փորձառու դիվանագետի համառության շնորհիվ նրան հաջողվել է արտահայտվել եթերում՝ չնայած հեռուստահաղորդավարուհու` նրան ընդհատելու բոլոր փորձերին:
Ի՞նչ է իրականում կատարվել Բուչայում․ռուս ռազմական թղթակիցը մանրամասներ է ներկայացրել
Մասնավորապես, Մեթլոքն ուղղել է հաղորդավարուհուն, որը նրան ներկայացրել է որպես Ռուսաստանում նախկին դեսպան։ Դիվանագետը հիշեցրել է, որ աշխատել է ԽՍՀՄ-ում ԱՄՆ-իդեսպան, որի մի մասն էր Ուկրաինան այն ժամանակ։
Ինչպես նշել է նախկին դեսպանը, այժմ գլխավոր նպատակն Ուկրաինայի հակամարտությունը վերացնելն է, իսկ դրան կարելի է հասնել միայն դիվանագիտության միջոցով:

«Բանն այն է, որ ուկրաինացիները պետք է գործարք կնքեն Ռուսաստանի հետ, որպեսզի այն կարողանա իրեն թողնել Ղրիմը, որտեղ բնակչության մեծամասնությունը ռուսներ են, և որտեղ գտնվում է նրանց ռազմածովային բազան»,- ընդգծել է Մեթլոքը:

Նրա խոսքով, Ռուսաստանը միջուկային տերություն է, որը համարժեք է ԱՄՆ-ին, և այդ երկիրը վտարել միջազգային ասպարեզից, ճիշտ չէ, ու իրենց շահերից չի բխում:
Ի դեպ, CNN-ի կայքում հարցազրույցի տեսանյութը այդպես էլ չի տեղադրվել։ Եթերի տեսագրությունն իր Տելեգրամ ալիքում հրապարակել է ՎԳՏՌԿ-ի Նյու Յորքի բյուրոյի ղեկավար Վալենտին Բոգդանովը։
Իր գրառման մեջ Բոգդանովը նշել է, որ այդ հարցազրույցից հետո Մեթլոքը դեռ երկար, գուցե նույնիսկ երբեք չհայտնվի ամերիկյան հեռուստաալիքի եթերում:
Բայդենը հայտարարել է, որ Բուչայի իրադարձությունները ցեղասպանություն չի համարում
Ավելի վաղ Ռուսաստանի Հանրային պալատի անդամ, ժողովրդավարության խնդիրների ուսումնասիրման հիմնադրամի տնօրեն Մաքսիմ Գրիգորևը նշել էր, որ Բուչայից այդ սարսափելի տեսահոլովակի ստեղծողները օգտագործել են նույն մեթոդները, ինչ Սիրիայում:
Նախօրեին Ռուսաստանի համաշխարհային կազմակերպության փոխնախագահ Դմիտրի Պոլյանսկին պատմել է, որ ՌԴ–ն ՄԱԿ-ի անվտանգության Խորհրդից պաշտոնապես պահանջել է արտակարգ նիստ անել` Բուչայում ուկրաինական արմատականների սադրանքների հարցով։
ՌԴ–ի հայտը, սակայն, չի բավարարվել։
Ուկրաինայի իշխանությունը մարտի 3–ին կադրեր էր տարածել, որտեղ, նրա պնդմամբ, երևում են Բուչայում զոհված խաղաղ բնակիչները: Ուկրաինան ողբերգության մեղքը բարդել է ռուսական զորքերի վրա, իսկ նախագահ Վլադիմիր Զելենսկին կատարվածը որակել է որպես ցեղասպանություն։
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը ուկրաինական իշխանությունների սադրանքն են: Ինչպես նշել են ռազմական գերատեսչությունում` այն ժամանակ, երբ քաղաքը եղել է ՌԴ զինված ուժերի վերահսկողության տակ, տեղի բնակիչներից ոչ մեկը չի տուժել բռնի գործողություններից: Նախարարությունում նշել են, որ ՌԴ բոլոր ստորաբաժանումները Բուչայից դուրս են եկել դեռևս մարտի 30-ին՝ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջորդ օրը:
Լրահոս
0