https://arm.sputniknews.ru/20220405/azgajnakannery-hrazharvel-en-vajr-dnel-zenqy-mariupvoly-kazatagrvi-rd-pn-40588480.html
Ազգայնականները հրաժարվել են վայր դնել զենքը, Մարիուպոլը կազատագրվի․ ՌԴ ՊՆ
Ազգայնականները հրաժարվել են վայր դնել զենքը, Մարիուպոլը կազատագրվի․ ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
ԼԺՀ զորքերի խմբավորումը շարունակում է հարձակումը մի շարք ուղղություններով։ 05.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-05T22:00+0400
2022-04-05T22:00+0400
2022-04-05T22:04+0400
ռուսաստան
ուկրաինա
իգոր կոնաշենկով
մարիուպոլ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39534252_0:0:1280:721_1920x0_80_0_0_5699c4b74f7d9649eb15d2f0223ae3d0.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Ուկրաինայի ազգայնական կազմավորումները հրաժարվել են վայր դնել զենքը և մարդասիրական միջանցքներով դուրս գալ Մարիուպոլից, ուստի քաղաքը կազատագրվի ՌԴ և ԴԺՀ զորքերի ուժերով: Այսօր հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը բազմաթիվ անգամ է Կիևին առաջարկել դուրս բերել զորքը Մարիուպոլից։ Այսօր` ժամը 06։00-ին, նրանց կրկին առաջարկվել է դադարեցնել մարտական գործողությունները, վայր դնել զենքը և դուրս գալ Կիևի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածք։Կոնաշենկովը հայտնել է նաև, որ ԼԺՀ ստորաբաժանումները ճեղքել են ուկրաինական մոտոհրաձգային բրիգադի պաշտպանությունը Սևերոդոնեցկի ուղղությամբ և անձնակազմի 50 անդամի ոչնչացրել: Այս պահին մարտ է ընթանում Զամուլովկա բնակավայրի ծայրամասում։Նա հավելել է, որ ԼԺՀ զորքերի խմբավորումը շարունակում է հարձակումն ուկրաինական 24-րդ առանձին մեքենայացված բրիգադի դիրքերի վրա և մարտ է վարում Նովոտոշկովսկոյե բնակավայրի արևելյան ծայրամասում:Բացի այդ, ռուս զինվորականները Զոլոչև և Չուգուև բնակավայրերի շրջաններում գերճշգրիտ հրթիռային հարվածներով ոչնչացրել են Ուկրաինայի տարածքային պաշտպանության ստորաբաժանման հրամանատարական կետը, վառելիքի պահեստարանը և զրահատանկային տեխնիկայի վերանորոգման գործարանը:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 41–րդ օրը։ՌԴ զինվորականների հասցեին հնչող մեղադրանքներն ապացույցներ չունեն․ Նեբենզյան՝ Զելենսկուն
ուկրաինա
մարիուպոլ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39534252_138:0:1275:853_1920x0_80_0_0_65de71602dd7b1256b24e7bd5a650d76.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, իգոր կոնաշենկով, մարիուպոլ
ռուսաստան, ուկրաինա, իգոր կոնաշենկով, մարիուպոլ
Ազգայնականները հրաժարվել են վայր դնել զենքը, Մարիուպոլը կազատագրվի․ ՌԴ ՊՆ
22:00 05.04.2022 (Թարմացված է: 22:04 05.04.2022) ԼԺՀ զորքերի խմբավորումը շարունակում է հարձակումը մի շարք ուղղություններով։
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Ուկրաինայի ազգայնական կազմավորումները հրաժարվել են վայր դնել զենքը և մարդասիրական միջանցքներով դուրս գալ Մարիուպոլից, ուստի քաղաքը կազատագրվի ՌԴ և ԴԺՀ զորքերի ուժերով: Այսօր հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը բազմաթիվ անգամ է Կիևին առաջարկել դուրս բերել զորքը Մարիուպոլից։ Այսօր` ժամը 06։00-ին, նրանց կրկին առաջարկվել է դադարեցնել մարտական գործողությունները, վայր դնել զենքը և դուրս գալ Կիևի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածք։
«Սակայն Կիևի ռեժիմը մշտապես արհամարհում է այդ առաջարկները։ Հաշվի առնելով, որ Ուկրաինան շահագրգռված չէ իր զինծառայողների կյանքի պահպանության հարցում, Մարիուպոլը ազգայնականներից կազատագրվի Ռուսաստանի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության զինված ուժերի կողմից»,-ասել է գեներալը։
Կոնաշենկովը հայտնել է նաև, որ ԼԺՀ ստորաբաժանումները ճեղքել են ուկրաինական մոտոհրաձգային բրիգադի պաշտպանությունը Սևերոդոնեցկի ուղղությամբ և անձնակազմի 50 անդամի ոչնչացրել: Այս պահին մարտ է ընթանում Զամուլովկա բնակավայրի ծայրամասում։
Նա հավելել է, որ ԼԺՀ զորքերի խմբավորումը շարունակում է հարձակումն ուկրաինական 24-րդ առանձին մեքենայացված բրիգադի դիրքերի վրա և մարտ է վարում Նովոտոշկովսկոյե բնակավայրի արևելյան ծայրամասում:
Բացի այդ, ռուս զինվորականները Զոլոչև և Չուգուև բնակավայրերի շրջաններում գերճշգրիտ հրթիռային հարվածներով ոչնչացրել են Ուկրաինայի տարածքային պաշտպանության ստորաբաժանման հրամանատարական կետը, վառելիքի պահեստարանը և զրահատանկային տեխնիկայի վերանորոգման գործարանը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 41–րդ օրը։