00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աբսուրդային իրադրություն` բրյուսելյան հանդիպումից առաջ. հույսեր և մտավախություններ

© Photo : official site of the Prime Minister of RAՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եմ նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպումից առաջ (14 դեկտեմբերի, 2021թ): Բրյուսել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եմ նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպումից առաջ (14 դեկտեմբերի, 2021թ): Բրյուսել - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եմ նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպումից առաջ (14 դեկտեմբերի, 2021թ): Բրյուսել. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Տարիներ շարունակ հայ-ադրբեջանական բանակցությունների շրջանակներում հերթական հանդիպումներն առանձնապես հետաքրքրություն չէին առաջացնում։
Արդեն հրաշալի գիտեինք՝ ոչինչ չասող բազմաթիվ հայտարարություններին ուղղակի կավելանա ևս մեկը աշխարհի ինչ-որ հեռավոր ու էկզոտիկ քաղաքում՝ Լակվիլա կամ Մուսկոկա, որի անունը կյանքում չէինք էլ լսել։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների չորեքշաբթի օրվա հանդիպմանը Բրյուսելում անհանգստությամբ ենք սպասում։ Պատճառներն ակնհայտ են։
Նախ, մինչև պատերազմը բոլոր նման հանդիպումները կազմակերպվում էին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդությամբ։ Շատ կուզեինք, որ այդ ավանդույթը շարունակվեր, հրապարակավ հայտարարել ենք այդ մասին։ Եվրոպայից՝ բացարձակ ոչ մի արձագանք։ Նույնիսկ, երբ օրերս Երևան էր եկել ԵԱՀԿ-ի գործող նախագահ Զբիգնև Ռաուն, որը, բնականաբար, ծանոթ էր Երևանի՝ Մինսկի խմբի հետ կապված ակնկալիքներին, ոչ մի բան չասաց Մինսկի խմբի մասին։
Բրյուսելյան հանդիպում. հույսեր և մտավախություններ
Մեջբերեմ. «Լեհաստանը որպես ԵԱՀԿ-ի նախագահող երկիր վճռականորեն աջակցում է երկխոսությունը հեշտացնող նախաձեռնություններին»։ Երևի իրավունք ունենք հարցնելու՝ բա առանց Մինսկի խմբի ինչպե՞ս եք «հեշտացնելու երկխոսությունը»։ Պարոն Ռաուն նաև առաջարկեց ընդլայնել ԵԱՀԿ-ի նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությունը առկա խնդիրների լուծմանը։ Այսինքն` կարելի է նաև այսպես մեկնաբանել՝ սրանից հետո էլ ո՛չ մի Մինսկի խումբ, նրա դերը կատարելու է Կասպերչիկը։ Թե՞ սխալվում եմ։
Եվս մի բավական տարօրինակ հանգամանք։ Ադրբեջանը Բրյուսելում քննարկելու համար առաջարկել է 5 հստակ պայմաններ, որոնք մի քանի օր առաջ հրապարակվել են։ Մեր իշխանություններն ասել են՝ այդ պայմանները մեզ համար ընդունելի են, բայց ունենք լրացումներ և առաջարկներ, որոնք չեն հրապարակվել։ Հիմա տեսեք, թե ինչ աբսուրդային իրադրություն է ստեղծվել Բրյուսելից առաջ. մենք՝ հայաստանցիներս, շատ լավ տեղյակ ենք ադրբեջանական առաջարկներից, սակայն բոլորովին ոչինչ չգիտենք մեր հարազատ իշխանությունների առաջարկությունների մասին։ Թե՞ էլի սխալվում եմ։

Հաջորդ անհասկանալի հանգամանքը կապված է ադրբեջանական պայմանների հենց առաջին կետի հետ, որտեղ ամրագրված է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Հայաստանը նախկինում էլ, դեռ տարիներ առաջ փաստել է՝ մենք միշտ էլ ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը դրա հետ որևէ առնչություն չունի, որովհետև դա ոչ թե տարածքային հարց է, այլ ինքնորոշման իրավունքի իրացում։ Բայց արդեն վաղուց ակնհայտ է, որ հայկական կողմի այս բացատրությունը Բաքվին ամենևին չի համոզում։ Այլապես ինչո՞ւ պիտի անցած շաբաթվա վերջին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նորից կրկներ. «Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից՝ հարաբերությունները կարգավորելու համար»։ Այսինքն` բոլորովին պարզ չէ՝ եթե այս կարևորագույն հարցը՝ տարածքային ամբողջականությունը, կողմերը 180 աստիճանով տարբերվող դիրքերից են մեկնաբանում, էլ ի՞նչ համաձայնություն կարող է լինել Բելգիայի մայրաքաղաքում։

Թվում էր, թե ադրբեջանական առաջարկների միակ կետը, որն ընդհանրապես հարցեր չի առաջացնում, հաղորդակցման ուղիների, ճանապարհների բացման խնդիրն է։ Ադրբեջանը ցանկանում է երկաթուղային և ավտոմոբիլային կապ հաստատել Նախիջևանի հետ, մենք էլ, ինչպես հայտնի է, ամեն գնով փորձում ենք դառնալ տարածաշրջանային խաչմերուկ։ Սակայն մինչ մենք բուռն վեճեր էինք ծավալել այն հարցի շուրջ, թե արդյոք արժե՞ ադրբեջանցիներին թույլ տալ ազատորեն տեղաշարժվել մեր ինքնիշխան տարածքով՝ Մեղրիի շրջանով, Բաքուն մի քանի շաբաթ առաջ լեզու գտավ Իրանի հետ և մտադիր է այդ երկրի տարածքով կառուցել երկաթուղու և ավտոմայրուղու այն հատվածը, որն ընդհանրապես հնարավորություն կընձեռի լիովին շրջանցել Մեղրիի շրջանը։ Իսկ մենք հա՛մ կզրկվենք մաքսային պատկառելի եկամուտներից, հա՛մ չենք կարողանա վերահսկել ադրբեջանական բեռները, հա՛մ էլ չենք ունենա Ադրբեջանի վրա ազդելու որևէ լծակ, եթե Բաքուն հանկարծ որոշի փակել Լաչինի միջանցքը։ Թե՞ այս հարցում էլ եմ սխալվում։
Եվ վերջապես։ Ադրբեջանի առաջնորդը Բրյուսել է մեկնում՝ թիկունքում ունենալով հանրության միանշանակ աջակցությունը։ Հայաստանում իրավիճակը ճիշտ հակառակն է։ Թե՛ խորհրդարանական ընդդիմությունը, թե՛ հանրության առնվազն մի մասը, անկեղծ ասենք, մեծ վերապահումներ ունեն իշխանությունների քաղաքականության նկատմամբ։ Երեքշաբթի օրվա հանրահավաքն Ազատության հրապարակում՝ ձեզ օրինակ։ Բայց ամենավտանգավորը` դիրքորոշումների ակնհայտ տարբերություն է ուրվագծվում Երևանի և Ստեփանակերտի միջև։ Ու Բրյուսելի նախօրեին մնում է ապավինել հանրահայտ ճշմարտությանը՝ բանակցությունները բոլոր դեպքերում գերադասելի են ռազմական գործողություններից։
Արցախի ԱԺ - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2022
Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստ կանի. նախատեսվում է ուղիղ եթերում հայտարարություն ընդունել
Լրահոս
0