00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
37 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՎԶԵԲ-ը որոշել է ՌԴ-ին և Բելառուսին անհապաղ զրկել ֆինանսավորումից

© PhotoՎԶԵԲ
ՎԶԵԲ - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2022
Բաժանորդագրվել
ՎԶԵԲ-ը ներկայում Մոսկվայում և Մինսկում ներկայացուցչությունների փակման գործընթացն է իրականացնում։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կառավարիչների խորհուրդը որոշում է ընդունել Ռուսաստանի և Բելառուսի համար անհապաղ դադարեցնել հասանելիությունը իրենց ֆինանսներին: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է բանկի պաշտոնական կայքում:
«Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի հասանելիությունը բանկի ռեսուրսներին պաշտոնապես դադարեցվել է, որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես։ Դա նշանակում է տեխնիկական համագործակցության նախագծերի կամ գործունեության ֆինանսավորման լիակատար արգելք»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, բանկն իրեն իրավունք է վերապահում կասեցնել կամ չեղյալ հայտարարել արդեն գործող նախագծերի հետագա վճարումները։
ՎԶԵԲ-ը հիշեցրել է, որ ներկայում Մոսկվայում և Մինսկում իր ներկայացուցչությունների փակման գործընթացի մեջ է:
ՎԶԵԲ-ի նախագահ Օդիլ Ռենո-Բասոն այդ կապակցությամբ ափսոսանք է հայտնել՝ որոշումը «երկու երկրներում այսքան տարիների համագործակցությունից և գործունեությունից հետո» տխուր համարելով: Այնուամենայնիվ, նրա խոսքով, Ռուսաստանը «ՎԶԵԲ-ին այլ ընտրություն չի թողել, քան նրա գործողություններին իր դատապարտումն արտահայտել ոչ միայն խոսքով»:
Ընդգծվում է, որ ներկայում ՎԶԵԲ-ը կենտրոնացած է Ուկրաինայի և տարածաշրջանի այլ՝ փախստականների հետ կապված ճգնաժամից անմիջականորեն տուժած երկրների համար 2 մլրդ եվրոյի չափով օգնության փաթեթի տրամադրման վրա: Միջոցառումները կոչված են օգնելու ընկերություններին և համայնքներին։
Ֆինանսավորումը տրամադրվում է հնարավորինս արագ ժամկետներում, որպեսզի ուկրաինական ընկերություններին թույլ տա իրացվելիության աջակցություն, վարկերի հետաձգում և առևտրի ֆինանսավորում ստանալ։ Այնտեղ, որտեղ հնարավոր է, ձեռնարկություններին օգնություն կցուցաբերվի տեղափոխման հարցում, որպեսզի նրանց գործունեությունը շարունակվի։ Եթե պայմանները թույլ տան, բանկը նաև պարտավորվել է մասնակցել Ուկրաինայի վերականգնման ծրագրին։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 40–րդ օրը։
Լրահոս
0