https://arm.sputniknews.ru/20220404/vrastani-patgamavvornery-viravvorakan-en-vorakel-ukrainakan-hetakhuzutjan-hajtararutjuny-40539271.html
Վրաստանի պատգամավորները վիրավորական են որակել ուկրաինական հետախուզության հայտարարությունը
Վրաստանի պատգամավորները վիրավորական են որակել ուկրաինական հետախուզության հայտարարությունը
Sputnik Արմենիա
Վրաստանում արդեն նշել են, որ նույնիսկ նման մտքերն արդեն վիրավորական են այն երկրի համար, որը 100%-ով աջակցում է Կիևին։ 04.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-04T18:50+0400
2022-04-04T18:50+0400
2022-04-04T18:55+0400
վրաստանի հանրապետություն
ուկրաինա
պատգամավոր
պատերազմ
դոնբաս
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/536/34/5363484_0:135:1601:1035_1920x0_80_0_0_f843fa0634d717089a97660b5bfa8817.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի - Sputnik. Իշխող «Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունում վիրավորական են համարել ուկրաինական հետախուզության հայտարարությունը, որով մեղադրել են Վրաստանին «ՌԴ-ին օգնելու» մեջ:Ավելի վաղ պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն Facebook-ի* իր էջում գրել էր, որ ռուսները փորձում են կարգավորել պատժամիջոցների տակ ընկած ապրանքների մատակարարումները Վրաստանի տարածքով: Նա նաև գրել էր, որ վրացական կառավարությունը դիտարկում է Վրաստանի ու Ռուսաստանի միջև ավիահաղորդակցության վերսկսման հնարավորությունը:Վրաստանը ՌԴ–ի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների չի գնա. Ղարիբաշվիլին կրկին պարզաբանել էԽորհրդարանական մեծամասնության պատգամավորներն արդեն արձագանքնել են։ Մասնավորապես՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Սոզար Սուբարին հայտարարությունը վիրավորական է համարել ու ամբողջովին սուտ որակել։ Տեղեկությունը հայտնում է «Իմեդի» հեռուստաալիքը:Նա նշել է, որ նույնիսկ զարմացած չէ նման հայտարարությամբ այն երկրից, որը Ուկրաինայի հակահետախուզության տնօրենի տեղակալ է նշանակել երկրի նախկին փոխնախարար Գիա Լորդկիպանիձեին, որը մեղադրվում է Վրաստանում ու մի քանի ծանր հոդվածներով է անցնում:Իշխող թիմից Վրաստանի խորհրդարանի մեկ այլ պատգամավոր էլ` Գեորգի Կախիանին, Վրաստանի տարածքով զենքի մաքսանենգության մասին հայտարարությունն ու խոսակցությունները վիրավորական է անվանել պաշտոնական Թբիլիսիի համար:Ուրիշ աշխատանք փնտրեք. Զելենսկին Վրաստանից հետ է կանչել Ուկրաինայի դեսպանինՆա նշել է, որ տեղեկությունը տարածել է ծառայությունը, որի ղեկավարի տեղակալը Սաակաշվիլու «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից Գիա Լորդկիպանիձեն է:* Meta-ի (Facebook և Instagram սոցիալական ցանցերը) գործունեությունն արգելված է Ռուսաստանում որպես ծայրահեղական:
վրաստանի հանրապետություն
ուկրաինա
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/536/34/5363484_20:0:1579:1169_1920x0_80_0_0_a8385fd25f088aefd8b3bc4697971567.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաստանի հանրապետություն, ուկրաինա, պատգամավոր, պատերազմ, դոնբաս, ռուսաստան
վրաստանի հանրապետություն, ուկրաինա, պատգամավոր, պատերազմ, դոնբաս, ռուսաստան
Վրաստանի պատգամավորները վիրավորական են որակել ուկրաինական հետախուզության հայտարարությունը
18:50 04.04.2022 (Թարմացված է: 18:55 04.04.2022) Վրաստանում արդեն նշել են, որ նույնիսկ նման մտքերն արդեն վիրավորական են այն երկրի համար, որը 100%-ով աջակցում է Կիևին։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի - Sputnik. Իշխող «Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունում վիրավորական են համարել ուկրաինական հետախուզության հայտարարությունը, որով մեղադրել են Վրաստանին «ՌԴ-ին օգնելու» մեջ:
Ավելի վաղ պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն Facebook-ի* իր էջում գրել էր, որ ռուսները փորձում են կարգավորել պատժամիջոցների տակ ընկած ապրանքների մատակարարումները Վրաստանի տարածքով: Նա նաև գրել էր, որ վրացական կառավարությունը դիտարկում է Վրաստանի ու Ռուսաստանի միջև ավիահաղորդակցության վերսկսման հնարավորությունը:
Խորհրդարանական մեծամասնության պատգամավորներն արդեն արձագանքնել են։ Մասնավորապես՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Սոզար Սուբարին հայտարարությունը վիրավորական է համարել ու ամբողջովին սուտ որակել։ Տեղեկությունը հայտնում է «Իմեդի» հեռուստաալիքը:
«Վիրավորական է հայտարարությունն այն երկրի, որն այս ծանր ճակատամարտում Վրաստանից 100 տոկոս աջակցություն է ունեցել և շարունակում է ունենալ», - ասել է Սուբարին:
Նա նշել է, որ նույնիսկ զարմացած չէ նման հայտարարությամբ այն երկրից, որը Ուկրաինայի հակահետախուզության տնօրենի տեղակալ է նշանակել երկրի նախկին փոխնախարար Գիա Լորդկիպանիձեին, որը մեղադրվում է Վրաստանում ու մի քանի ծանր հոդվածներով է անցնում:
Իշխող թիմից Վրաստանի խորհրդարանի մեկ այլ պատգամավոր էլ` Գեորգի Կախիանին, Վրաստանի տարածքով զենքի մաքսանենգության մասին հայտարարությունն ու խոսակցությունները վիրավորական է անվանել պաշտոնական Թբիլիսիի համար:
Նա նշել է, որ տեղեկությունը տարածել է ծառայությունը, որի ղեկավարի տեղակալը Սաակաշվիլու «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից Գիա Լորդկիպանիձեն է:
* Meta-ի (Facebook և Instagram սոցիալական ցանցերը) գործունեությունն արգելված է Ռուսաստանում որպես ծայրահեղական: