00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թե ինչպես ՆԱՏՕ-ն ժամանակին մերժեց Խորհրդային Միության անդամակցության դիմումը

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցՆԱՏՕ–ի գագաթնաժողով
ՆԱՏՕ–ի գագաթնաժողով - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2022
ՆԱՏՕ–ի գագաթնաժողով. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Այն, ինչ կատարվում է հիմա Ուկրաինայում, հաստատ չէր լինի, եթե Խորհրդային Միությունը ժամանակին ՆԱՏՕ-ի անդամ դառնար։ Բայց չընդունեցին։
Այս պատմությունն այնքան էլ հայտնի չէ, սակայն փաստն այն է, որ մոտ 70 տարի առաջ, երբ Իոսիֆ Ստալինը նոր էր մահացել, նրան փոխարինած Նիկիտա Խրուշչովը պաշտոնապես դիմեց նորաստեղծ ՆԱՏՕ-ին՝ առաջարկելով իր երկիրն էլ ընդգրկել այդ պաշտպանական կազմակերպությունում։ Կարող եք պատկերացնել, թե ինչպիսի շոկ էր դա Հյուսիսատլանտյան դաշինքի համար, որը կազմավորվել է ուղիղ 73 տարի առաջ՝ 1949 թվականի ապրիլի 4-ին։ Ավելին, ՆԱՏՕ-ի անդամակցության դիմում ներկայացրեցին նաև Ուկրաինան ու Բելառուսը։ Պատկերացնո՞ւմ եք՝ հիմա Ռուսաստանը և Ուկրաինան լինեին ՆԱՏՕ-ի անդամ։
Իհարկե, առաջին հայացքից շատ զարմանալի է թվում, թե ինչպես կարող էին Խորհրդային Միության մաս կազմող Ուկրաինան և Բելառուսն ակնկալել, որ բացի խորհրդային մեծ տերությունից, իրենք էլ կարող են որպես ինքնիշխան պետություններ առանձին դառնալ որևէ միջազգային կառույցի անդամ։ Բայց չմոռանանք, որ նրանք հենց որպես սուվերեն երկրներ ժամանակին մտել էին Միավորված Ազգերի Կազմակերպություն։ Ի դեպ, Մոսկվան ցանկանում էր, որ ՄԱԿ-ի անդամ դառնան բոլոր միութենական հանրապետությունները, այդ թվում՝Հայաստանը։ Չստացվեց։
Թե ինչպես ՆԱՏՕ-ն ժամանակին մերժեց Խորհրդային Միության անդամակցության դիմումը
Բայց վերադառնանք ՆԱՏՕ-ին։ 1954 թվականի գարնանը այնտեղ քննարկվում էր Խորհրդային Միության անդամակցության դիմումը, որը մեկուկես ամսից, բնականաբար, կտրականապես մերժվեց։ Ավելի ճիշտ, Խորհրդային Միության ղեկավարությանն այնպիսի պայմաններ էին առաջարկվում, որոնք նա ի սկզբանե չէր կարող կատարել։ Օրինակ` Մոսկվան պիտի պարբերաբար մանրամասն հաշվետվություն ներկայացներ իր պաշտպանական ծախսերի մասին, իսկ Խորհրդային Միություն տարածքում, Եվրոպայի օրինակով, հնարավոր է՝ տեղակայվեին ամերիկյան ռազմակայանները։ Գոնե պատկերացնո՞ւմ եք նման բան՝ ամերիկյան բազա, ասենք, Խորհրդային Հայաստանի տարածքում։
Կրեմլը, իհարկե, հաշվարկել էր բոլոր հնարավոր տարբերակները և մշակել պլան «A», պլան «B» և պլան «C»։ Ըստ առաջին ենթադրյալ ծրագրի, ՆԱՏՕ-ն Խորհրդային Միությանն անդամակցություն էր շնորհում, ինչը, ինքներդ եք հասկանում, պարզապես ֆանտաստիկ կլիներ, որովհետև, ինչպես այն ժամանակ նշել էր արևմտյան առաջնորդներից մեկը` դժվար թե որևէ մեկը լուրջ ընդուներ սովետաամերիկյան համատեղ հրամանատարության ստեղծման հավանականությունը։ Բայց եթե այս անհավանական սցենարն ի վերջո կենսագործվում էր, Մոսկվան սկսում էր հետևողական աշխատանքը՝ ՆԱՏՕ-ն սեփական կարիքների համար օգտագործելու, իր շահերին համապատասխանեցնելու համար։
Պլան «B»։ Եթե Խորհրդային Միության դիմումը մերժվում էր, խորհրդային ղեկավարները սկսում էին ակտիվ քարոզչական արշավը ՆԱՏՕ-ի դեմ և ասում էին ողջ աշխարհին՝ ահա, տեսե՛ք, անունը պաշտպանական կառույց է, որի դռները սկզբունքորեն բաց են բոլորի համար, այնինչ, իրականությունը ճիշտ հակառակն է. ՆԱՏՕ-ի նպատակն է ոչ թե բոլորին պաշտպանելը և նացիզմի վերածնունդը կանխելը, այլ մեր պետությանը զսպելը և աշխարհում սոցիալիզմի տարածման դեմն առնելը։
Եվ վերջապես պլան «C»։ Ախ, դուք մեզ չե՞ք ընդունում. շատ բարի, մենք էլ ՆԱՏՕ-ի հակակշիռը կստեղծենք։ Ահա, այսպես կազմավորվեց Վարշավյան պայմանագրի կազմակերպությունը, որում ընդգրկվեցին Արևելյան Եվրոպայի երկրները։ Այսպիսով, Եվրոպան բաժանվեց երկու մասի, և սովորական երևույթ դարձավ մե՛կ նոր ուժով բռնկվող, մե՛կ քիչ թե շատ մարող «սառը պատերազմը»։ Թվում էր, թե Խորհրդային Միության փլուզումից հետո այդ պատերազմն էլ պատմության գիրկը կանցնի։ Ավա՜ղ։
Հիմա պատմաբաններն ու քաղաքագետները, ճիշտ է, բավական հազվադեպ, բայց այնուամենայնիվ, փորձում են քննարկել՝ ինչո՞ւ չստացվեց Խորհրդային Միության՝ ՆԱՏՕ մտնելը։ Մի շարք պատճառներ են բերվում։ Փոխվեցին առաջնորդները. պատերազմի ժամանակ Ստալինը բավական սերտ հարաբերություններ էր պահպանում Ռուզվելտի և Չերչիլի հետ, երեքն էլ գնացին։ Վերացավ ընդհանուր թշնամին՝ նացիզմը, որի դեմ պայքարն, այնուամենայնիվ, բոլորին միավորում էր։ Պետությունները սկսեցին ավելի ու ավելի շատ մտածել սեփական շահերի, այլ ոչ թե հավաքական անվտանգության մասին։ Եվ վերջապես, Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ինչ-որ չափով վերացել էին գաղափարական տարաձայնությունները, բայց խաղաղ պայմաններում դրանք կրկին հայտնվեցին առաջին պլանում։
Եվ այնուամենայնիվ, այնպես չէ, որ կողմերը միայն ու միայն հակամարտել են։ Զորքերը միաժամանակ դուրս բերվեցին Չեխոսլովակիայից, քանդվեց Բեռլինի պատը և վերամիավորվեցին երկու Գերմանիաները, էապես կրճատվեց միջուկային հրթիռների քանակը, կնքվեց Սովորական սպառազինությունների սահմանափակման պայմանագիրը։ Համաձայնե՛ք, այս ամենը գոնե փոքր հույս է ներշնչում, որ Եվրոպայում ստեղծված տագնապալի իրավիճակն էլ ի վերջո կվերանա։ Համենայնդեպս, մենք՝ հայերս, շահագրգիռ ենք, որ դա հնարավորինս շուտ տեղի ունենա։
ՌԴ ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 01.04.2022
Ընթացիկ պայմաններում ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսությունն անհնար է. ՌԴ ԱԳՆ
Լրահոս
0