https://arm.sputniknews.ru/20220404/pataskhany-chi-ushana-zakharvovan-latviaji-vorvoshman-masin-40536509.html
Պատասխանը չի ուշանա. Զախարովան՝ Լատվիայի որոշման մասին
Պատասխանը չի ուշանա. Զախարովան՝ Լատվիայի որոշման մասին
Sputnik Արմենիա
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչն արձագանքել է Ռիգայի հայտարարությանը։ 04.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-04T17:58+0400
2022-04-04T17:58+0400
2022-04-04T17:59+0400
լատվիա
մարիա զախարովա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/04/39378571_0:93:1600:993_1920x0_80_0_0_324a7b6efd42ee69656a19083edf44ef.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում մեկնաբանել է Լատվիայի հայտարարությունն այն մասին, որ նվազեցնելու է ՌԴ–ի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը։Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Լատվիայի ԱԳՆ-ն որոշել է նվազեցնել ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը: Հաղորդագրության մեջ նշվում էր, որ այդ որոշումն ընդունվել է ուկրաինական Բուչայի իրադարձությունների ֆոնին, որոնք ՌԴ պաշտպանության նախարարությունը սադրանք է անվանել:Ավելի վաղ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը նվազեցնելու մասին էր հայտարարել նաև Լիտվան: Այդ երկրի իշխանությունն էլ որոշել է փակել Կլայպեդայում ռուսական հյուպատոսությունը։Ավելի վաղ Ուկրաինայի իշխանություններն ու ԶԼՄ–ները տեսագրություն էին տարածել, որն իբր նկարահանվել է Կիևի մարզի Բուչա քաղաքում։ ԿԱդրերում երևում է, որ ճանապարհին մարմիններ են ընկած։ Օգտատերերը ուշադրություն են դարձրել, որ «դիերը» շարժում են ձեռքերն ու թաքցնում վերջույթները ռազմական տեխնիկայի անիվների տակ չմնալու համար։ Օպերատորի մեքենայի հայելում կարելի է նկատել, թե ինչպես է «զոհվածներից» մեկը վեր կենում, երբ մեքենան անցնում է։Կիևը խաղաղ բնակիչների մահվան մեջ մեղադրում է ռուս զինվորականներին։ ԵՄ - ն սպառնում է նոր պատժամիջոցներով։ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը ուկրաինական իշխանությունների սադրանքն են: Ինչպես նշել են ռազմական գերատեսչությունում, այն ժամանակ, երբ քաղաքը եղել է ՌԴ զինված ուժերի վերահսկողության տակ, տեղի բնակիչներից ոչ մեկը չի տուժել բռնի գործողություններից: Նախարարությունում նշել են, որ ՌԴ բոլոր ստորաբաժանումները Բուչայից դուրս են եկել դեռևս մարտի 30-ին ՝ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջորդ օրը:ԱՄՆ-ն լռում է, որ ՌԴ զորքը դուրս բերելուց հետո ուկրաինացիները հրետակոծել են Բուչան. դեսպան
լատվիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/04/39378571_58:0:1507:1087_1920x0_80_0_0_33a8b52a49a78d68bfa3a3c183a6feec.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լատվիա, մարիա զախարովա, ռուսաստան
լատվիա, մարիա զախարովա, ռուսաստան
Պատասխանը չի ուշանա. Զախարովան՝ Լատվիայի որոշման մասին
17:58 04.04.2022 (Թարմացված է: 17:59 04.04.2022) Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչն արձագանքել է Ռիգայի հայտարարությանը։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովը
ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում մեկնաբանել է Լատվիայի հայտարարությունն այն մասին, որ նվազեցնելու է ՌԴ–ի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը։
«Պատասխան միջոցները չեն ուշանա», - ասել է Զախարովան:
Քիչ առաջ
հայտնի դարձավ, որ Լատվիայի ԱԳՆ-ն որոշել է նվազեցնել ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը: Հաղորդագրության մեջ նշվում էր, որ այդ որոշումն ընդունվել է ուկրաինական Բուչայի իրադարձությունների ֆոնին, որոնք ՌԴ պաշտպանության նախարարությունը սադրանք է անվանել:
Ավելի վաղ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը նվազեցնելու մասին էր հայտարարել նաև Լիտվան: Այդ երկրի իշխանությունն էլ որոշել է փակել Կլայպեդայում ռուսական հյուպատոսությունը։
Ավելի վաղ Ուկրաինայի իշխանություններն ու ԶԼՄ–ները տեսագրություն էին տարածել, որն իբր նկարահանվել է Կիևի մարզի Բուչա քաղաքում։ ԿԱդրերում երևում է, որ ճանապարհին մարմիններ են ընկած։ Օգտատերերը ուշադրություն են դարձրել, որ «դիերը» շարժում են ձեռքերն ու թաքցնում վերջույթները ռազմական տեխնիկայի անիվների տակ չմնալու համար։ Օպերատորի մեքենայի հայելում կարելի է նկատել, թե ինչպես է «զոհվածներից» մեկը վեր կենում, երբ մեքենան անցնում է։
Կիևը խաղաղ բնակիչների մահվան մեջ մեղադրում է ռուս զինվորականներին։ ԵՄ - ն սպառնում է նոր պատժամիջոցներով։
ՌԴ ՊՆ-ն
հայտարարել է, որ բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը ուկրաինական իշխանությունների սադրանքն են: Ինչպես նշել են ռազմական գերատեսչությունում, այն ժամանակ, երբ քաղաքը եղել է ՌԴ զինված ուժերի վերահսկողության տակ, տեղի բնակիչներից ոչ մեկը չի տուժել բռնի գործողություններից: Նախարարությունում նշել են, որ ՌԴ բոլոր ստորաբաժանումները Բուչայից դուրս են եկել դեռևս մարտի 30-ին ՝ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջորդ օրը: