https://arm.sputniknews.ru/20220404/pakistani-varchapetn-azatvel-e-pashtvonic-40507781.html
Պակիստանի վարչապետն ազատվել է պաշտոնից
Պակիստանի վարչապետն ազատվել է պաշտոնից
Sputnik Արմենիա
Իմրան Խանը կշարունակի զբաղեցնել երկրի կառավարության ժամանակավոր ղեկավարի պաշտոնը։ 04.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-04T09:30+0400
2022-04-04T09:30+0400
2022-04-04T09:42+0400
պակիստան
վարչապետ
արցախի պաշտպանության բանակ (պբ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/04/40507573_0:0:1161:654_1920x0_80_0_0_689c51fb80912662d35ba53db0c182a6.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի - Sputnik. Պակիստանի խորհրդարանի լուծարումից հետո պաշտոնից ազատվել է վարչապետ Իմրան Խանը, որը, սակայն, կշարունակի այդ պաշտոնը զբաղեցնել մինչև ժամանակավոր վարչապետի նշանակումը:«Պակիստանի Սահմանադրության 224 Ա (4) հոդվածի համաձայն` Իմրան Ահմադ Խան Նիազին կպաշտոնավարի մինչև ժամանակավոր վարչապետի նշանակումը»,-Twitter-ում գրել Է Պակիստանի նախագահ Արիֆ Ալվին։Նշենք, որ Պակիստանի նախագահը երկրի խորհրդարանը լուծարել է վարչապետի առաջարկով: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ խորհրդարանի փոխխոսնակ Քասիմ Սուրին մերժել է վարչապետին անվստահություն հայտնելու քվեն՝ այն անվանելով Սահմանադրության 5-րդ հոդվածին հակասող։Անվստահության քվեի վերաբերյալ քվեարկությունը չեղարկելու հայտարարությունը դուր չի եկել ընդդիմադիր կուսակցություններին, հայտարարել են, որ այս որոշումը բողոքարկելու են դատարանում:Ինչպես նշել է տեղեկատվության և հեռուստառադիոհեռարձակման նախարար Ֆարուհ Հաբիբը, Պակիստանում խորհրդարանական նոր ընտրություններ կանցկացվեն 90 օրից:Պակիստանը հրաժարվել է Թուրքիայից գնել 1.5 մլրդ դոլարի հարվածային ուղղաթիռների խմբաքանակը
պակիստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/04/40507573_0:0:1161:872_1920x0_80_0_0_771afba7bf545e9dc97a33da7b44dfa9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պակիստան, վարչապետ, արցախի պաշտպանության բանակ (պբ)
պակիստան, վարչապետ, արցախի պաշտպանության բանակ (պբ)
Պակիստանի վարչապետն ազատվել է պաշտոնից
09:30 04.04.2022 (Թարմացված է: 09:42 04.04.2022) Իմրան Խանը կշարունակի զբաղեցնել երկրի կառավարության ժամանակավոր ղեկավարի պաշտոնը։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի - Sputnik. Պակիստանի խորհրդարանի լուծարումից հետո պաշտոնից ազատվել է վարչապետ Իմրան Խանը, որը, սակայն, կշարունակի այդ պաշտոնը զբաղեցնել մինչև ժամանակավոր վարչապետի նշանակումը:
«Պակիստանի Սահմանադրության 224 Ա (4) հոդվածի համաձայն` Իմրան Ահմադ Խան Նիազին կպաշտոնավարի մինչև ժամանակավոր վարչապետի նշանակումը»,-Twitter-ում գրել Է Պակիստանի նախագահ Արիֆ Ալվին։
Նշենք, որ Պակիստանի նախագահը երկրի խորհրդարանը լուծարել է վարչապետի առաջարկով: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ խորհրդարանի փոխխոսնակ Քասիմ Սուրին մերժել է վարչապետին անվստահություն հայտնելու քվեն՝ այն անվանելով Սահմանադրության 5-րդ հոդվածին հակասող։
Անվստահության քվեի վերաբերյալ քվեարկությունը չեղարկելու հայտարարությունը դուր չի եկել ընդդիմադիր կուսակցություններին, հայտարարել են, որ այս որոշումը բողոքարկելու են դատարանում:
Ինչպես նշել է տեղեկատվության և հեռուստառադիոհեռարձակման նախարար Ֆարուհ Հաբիբը, Պակիստանում խորհրդարանական նոր ընտրություններ կանցկացվեն 90 օրից: