https://arm.sputniknews.ru/20220404/hajkakan-jermatesil-sarqery-kognen-hretanun-ev-tankerin-nvor-khndirner-lutsel-40518189.html
Հայկական ջերմատեսիլ սարքերը կօգնեն հրետանուն և տանկերին նոր խնդիրներ լուծել
Հայկական ջերմատեսիլ սարքերը կօգնեն հրետանուն և տանկերին նոր խնդիրներ լուծել
Sputnik Արմենիա
Հրետանու համար նախագծվել են ջերմատեսիլ սարքեր, տանկերի համար էլ ստեղծվել է համակարգ, որտեղ անձնակազմի համար կան մի քանի դիտակետեր, իսկ դրանցից հավաքված... 04.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-04T12:54+0400
2022-04-04T12:54+0400
2022-04-04T12:54+0400
հայթեք
սպառազինություն
հայաստան
սարք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1f/40416364_0:0:2500:1407_1920x0_80_0_0_634f1debcb490e10f9bf91d8784abe55.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik, Արամ Գարեգինյան. «Արագած» հայկական ընկերությունն ընդլայնված գործառույթներով ջերմատեսիլ սարքեր է ներկայացրել։ Ընկերության կողմից ստեղծված սարքերն ու վերահսկողության համակարգերը ներկայացված էին Երևանում անցկացված «ArmHighTech- 2022» ցուցահանդեսին։Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ընկերության ինժեներ Մկրտիչ Ունջուղուլյանը` ներկայացված են ինչպես ստացիոնար, այնպես էլ շարժական ջերմատեսիլ սարքեր։ Դրանց մի մասը ստեղծվել է կոնկրետ զինատեսակների համար, մյուսները` որպես առանձին դիտարկման համակարգեր։Նման սարքերից մեկը ավելի լավ տեսանելիություն ապահովելու համար կարող է բարձրացվել մետաղական հենակի վրա։«Հենակը բավական թեթև է, արագ բարձրանում և ծալվում է, այդ պատճառով այս սարքի համար նախատեսված հաշվարկը կարող է 2-3 մարդուց բաղկացած լինել։ Մի ամբողջ դասակի կարիք չի լինի», – ասաց Ունջուղուլյանը։Համակարգը կարող է հակառակորդի տեխնիկան և կենդանի ուժը բացահայտել մի քանի կիլոմետրից։ Դրա համար ընկերությունը նաև կառավարման բլոկ է ստեղծել։Ջերմատեսիլ սարքերից մի քանիսը ստեղծվել են հրետանու և տանկերի համար։ Դրանցից մեկը նախատեսված է բուսոլների համար, որոնց օգնությամբ հրետանին որոշում է ուղղությունը և կրակի անկյունը։ Մյուս համակարգը նախատեսված է տանկային անձնակազմի՝ հրամանատարի, նշանառուի և վարորդ–մեխանիկի համար, ընդ որում անձնակազմի անդամները տվյալները միմյանց կարող են փոխանցել իրենց դիրքավորման տեղերից։Նմանատիպ համակարգ է մշակվել նաև «Օսա-ԱԿ» ՀՕՊ համակարգերի համար, որն արդեն իսկ փորձարկվել է օդային տեխնիկայի մի քանի տեսակների վրա։«Այն ևս գործողության մեծ շառավիղ ունի, անհրաժեշտության դեպքում կարող ենք այն մեծացնել», – հավելեց Ունջուղուլյանը։Վերջապես, ցուցահանդեսին «Կորնետ» և «Ֆագոտ» հակատանկային սպառազինության համար նախատեսված ջերմատեսիլ սարքերով նշանոցներ էին ներկայացվել։«Բացառությամբ 2-3 դետալների, մնացածը մենք ենք պատրաստում, այդ թվում` օպտիկական տարրերը», – նշեց ընկերության ինժեները։Ցուցահանդեսին ներկայացված մոդելներից մի քանիսն արդեն մատակարարվում է ԶՈւ–ին։ArmHighTech ցուցահանդեսն անցկացվել է մարտի 31-ից ապրիլի 2-ը, ցուցահանդեսին ներկայացված էին ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան մշակումներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1f/40416364_235:0:2460:1669_1920x0_80_0_0_7202e21a9f4cec97ecd146b4719ba454.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայթեք, սպառազինություն, հայաստան, սարք
հայթեք, սպառազինություն, հայաստան, սարք
Հայկական ջերմատեսիլ սարքերը կօգնեն հրետանուն և տանկերին նոր խնդիրներ լուծել
Հրետանու համար նախագծվել են ջերմատեսիլ սարքեր, տանկերի համար էլ ստեղծվել է համակարգ, որտեղ անձնակազմի համար կան մի քանի դիտակետեր, իսկ դրանցից հավաքված տեղեկությունը հնարավոր է փոխանցել իրար առանց տեղը փոխելու։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik, Արամ Գարեգինյան. «Արագած» հայկական ընկերությունն ընդլայնված գործառույթներով ջերմատեսիլ սարքեր է ներկայացրել։ Ընկերության կողմից ստեղծված սարքերն ու վերահսկողության համակարգերը ներկայացված էին Երևանում անցկացված «ArmHighTech- 2022» ցուցահանդեսին։
Ինչպես
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ընկերության ինժեներ Մկրտիչ Ունջուղուլյանը` ներկայացված են ինչպես ստացիոնար, այնպես էլ շարժական ջերմատեսիլ սարքեր։ Դրանց մի մասը ստեղծվել է կոնկրետ զինատեսակների համար, մյուսները` որպես առանձին դիտարկման համակարգեր։
Նման սարքերից մեկը ավելի լավ տեսանելիություն ապահովելու համար կարող է բարձրացվել մետաղական հենակի վրա։
«Հենակը բավական թեթև է, արագ բարձրանում և ծալվում է, այդ պատճառով այս սարքի համար նախատեսված հաշվարկը կարող է 2-3 մարդուց բաղկացած լինել։ Մի ամբողջ դասակի կարիք չի լինի», – ասաց Ունջուղուլյանը։
Համակարգը կարող է հակառակորդի տեխնիկան և կենդանի ուժը բացահայտել մի քանի կիլոմետրից։ Դրա համար ընկերությունը նաև կառավարման բլոկ է ստեղծել։
Ջերմատեսիլ սարքերից մի քանիսը ստեղծվել են հրետանու և տանկերի համար։ Դրանցից մեկը նախատեսված է բուսոլների համար, որոնց օգնությամբ հրետանին որոշում է ուղղությունը և կրակի անկյունը։ Մյուս համակարգը նախատեսված է տանկային անձնակազմի՝ հրամանատարի, նշանառուի և վարորդ–մեխանիկի համար, ընդ որում անձնակազմի անդամները տվյալները միմյանց կարող են փոխանցել իրենց դիրքավորման տեղերից։
Նմանատիպ համակարգ է մշակվել նաև «Օսա-ԱԿ» ՀՕՊ համակարգերի համար, որն արդեն իսկ փորձարկվել է օդային տեխնիկայի մի քանի տեսակների վրա։
«Այն ևս գործողության մեծ շառավիղ ունի, անհրաժեշտության դեպքում կարող ենք այն մեծացնել», – հավելեց Ունջուղուլյանը։
Վերջապես, ցուցահանդեսին «Կորնետ» և «Ֆագոտ» հակատանկային սպառազինության համար նախատեսված ջերմատեսիլ սարքերով նշանոցներ էին ներկայացվել։
«Բացառությամբ 2-3 դետալների, մնացածը մենք ենք պատրաստում, այդ թվում` օպտիկական տարրերը», – նշեց ընկերության ինժեները։
Ցուցահանդեսին ներկայացված մոդելներից մի քանիսն արդեն մատակարարվում է ԶՈւ–ին։
ArmHighTech ցուցահանդեսն անցկացվել է մարտի 31-ից ապրիլի 2-ը, ցուցահանդեսին ներկայացված էին ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան մշակումներ։