00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
28 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:17
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՏՄ երկրների առևտրում ռուբլու մասնաբաժինը գերազանցում է 2/3-ը

Ռուբլի - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2022
Ռուբլի
Բաժանորդագրվել
ԵԱՏՀ նախարարը համոզված է, որ ԵԱՏՄ փոխադարձ առևտրում ազգային արժույթի կիրառման հնարավորությունները դեռ կարելի է ընդլայնել։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ԵԱՏՄ երկրների առևտրում ռուբլու մասնաբաժինը արդեն գերազանցում է երկու երրորդը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ԵԱՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերի նախարար Սերգեյ Գլազևը։
«Եթե խոսենք փոխադարձ առևտրի մասին, ապա ԵԱՏՄ երկրների փոխադարձ ներքին հաշվարկներում լուրջ հաջողություններ են արձանագրվել` 2013-2020 թվականների ժամանակահատվածում ազգային արժույթներով վճարումները 63%–ից ավելացել են մինչև 74%։ Ռուսաստանը ռուբլի է օգտագործում վճարելու համար Բելառուսի հետ առևտրաշրջանառության 82%–ը, Ղազախստանի հետ` 63%–ը, Ղրղզստանի հետ` 58%–ը», – հայտնել է նա։
Գլազևը հավելել է, որ ազգային արժույթի կիրառման հնարավորություններն այդքանով չեն սպառվում։
«ԵԱՏՄ փոխադարձ առևտրում ռուբլին զգալի մասնաբաժին ունի, սակայն այն ընդլայնելու հնարավորություն կա այնպիսի երկրներում, ինչպիսին Ղրղզստանն է, որի հետ առևտրաշրջանառության 40%–ը սպասարկվում է դոլարով։ Ղազախստանում և Բելառուսում հաշվարկային երկրորդ արժույթը ևս դոլարն է, որը այդ երկրների և Ռուսաստանի միջև առևտրում 28,9% է կազմում», – պարզաբանել է նախարարը։
Սլովակիան հավանական է համարում ռուսական գազի դիմաց վճարումը ռուբլով
Միևնույն ժամանակ նա խոստովանել է, որ Ռուսաստանից դուրս ԵԱՏՄ առևտրում ռուբլու տարածման մակարդակը բավական ցածր է։
«Բացառություն է միայն Բելառուսը, որը ռուբլի է օգտագործում Ռուսաստանից դուրս ԵԱՏՄ երկրների հետ առևտրային գործողությունների գրեթե մեկ երրորդի դեպքում», – հայտնել է Գլազևը։
Նրա խոսքով` ԵԱՏՄ երկրների փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթի մասնաբաժնի հետագա ընդլայնումը կախված կլինի առևտրատնտեսական հարաբերությունների խորացումից, առևտրի կառուցվածքից և դրա դիվերսիֆիկացիայի մակարդակից։
«Բացի այդ, ԵԱՏՄ երկրների ապադոլարացման գործընթացը կախված կլինի երկրների` արտաքին ռիսկերի մակարդակը նվազեցնելու կարողությունից և աջակցող այնպիսի համալիր միջոցառումների իրականացումից, ինչպիսիք են ազգային վճարային համակարգերի ինտեգրումը, արժութային ռիսկերի հեջավորումը, ուղիղ արժութային զույգերի բորսայական լիկվիդայնության ապահովումը», – կարծում է նախարարը։
ԵԱՏՄ–ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիմքի վրա։ Այն գործում է 2015 թվականի հունվարի 1-ից։ Այժմ ԵԱՏՄ անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը։
Դոլարի ու եվրոյի հեղինակությունը երերում է ավազակապատժամիջոցային խաղերի ֆոնին․ Պեսկով
Լրահոս
0