00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

1 ամսում բացօթյա առևտրի խնդիրը կլուծվի՞․ սփոյլեր՝ ոչ, որովհետև խնդիրը միայն արգելելը չէ

«Բացօթյան առևտրի խնդիրը կարելի է լուծել ենթակառուցվածք սարքելով, որը չի արվում»․ մասնագետ
Բաժանորդագրվել
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է փողոցային առևտրի չլուծվող խնդրին։
Փողոցում առևտուրը կարելի է արգելել 5 օրում, բայց դա չի լուծի այն խնդիրը, որը լուծում է հենց փողոցային առևտուրը՝ սոցիալականը։ Ըստ էության, փողոցային առևտուրը որոշ մարդկանց համար դարձել է ապրելու ձև, իսկ այս խնդիրը փողոցում առևտուրն արգելելով չի լուծվի։ Քաղաքային իշխանությունների կողմից փողոցային առևտրի խնդրի հիմնավոր լուծման հավանականությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես մեկնաբանեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Պիպոյանի խոսքով, երբ պետությունը գնում է կոնկրետ քայլերի, հասարակության դիմադրությանն է արժանանում, քանի որ մարդիկ հասկանում են, որ փողոցում առևտուր անելը վաճառականների ապրելու ձևն է։
«Բայց դա չէինք դիտարկի որպես «մարդու ապրելու ձև», եթե սոցիալական խնդիրը չլիներ, կամ իրական այլընտրանքային վայրեր լինեին, որտեղ մարդիկ կարողանային այդ առևտուրն անել։ «Խնդիրը լուծել» ասելով մենք պետք է հասկանանք, թե ինչ նկատի ունենք` համալիր խնդիրը լուծե՞լ, թե՞ պարզապես տեսնել, որ փողոցում առևտուր անող մարդ չկա»,- մանրամասնեց Պիպոյանը։
Նրա կարծիքով, եթե այս խնդիրը հիմնավոր լուծելու ցանկություն կա, պետք է առաջին հերթին ստեղծել համապատասխան ենթակառուցվածք, որպեսզի այդ առևտուր անողները կարողանան տեղափոխվել այդ ենթակառուցվածքներ, բայց այստեղ էլ այլ խնդրի ենք բախվելու․ հանրային բոլոր տարածքները սեփականաշնորհված են։

«Եթե փորձես այդ տարածքներում թեկուզ փոքրիկ պատնեշ տեղադրել, որ մի կողմից բնակիչներին հարմար լինի տան ճանապարհին իրենց առևտուրն անելու, մյուս կողմից այնպես անենք, որ կարողանանք այդ տարածքը թեկուզ անվճար կամ չնչին գումարներով տալ առևտուր անող մարդկանց, անգամ այդ տարածքը գտնելն այսօր խնդիր կլինի»,- բացատրեց Պիպոյանը։

Խնդրի լուծում չեն նաև շուկաները կամ առավել ևս մեծ շուկաները։ Պիպոյանի բնորոշմամբ, շուկայի առևտուրն այլ է, կանգառից դեպի տուն ճանապարհին արված առևտուրը՝ այլ. հիմնովին տարբեր բաներ են դրանք։
Այնուամենայնիվ, փողոցային առևտուրը ենթադրում է նաև անվտանգության ու հիգիենայի խնդիրներ։ Sputnik Արմենիայի զրուցակիցը քաղաքացիներին խորհուրդ է տալիս հնարավորինս խուսափել փողոցային առևտրից՝ իրենց անվտանգության համար, բայց փողոցային առևտրում էլ տարբերակումներ կան․ վաճառում են միս ու հավ կամ կանաչի։ Այս դեպքում, զուտ անվտանգությունից ելնելով, ռիսկերն էականորեն տարբերվում են։
Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանն այսօր գործակարգավորական խորհրդակցության ժամանակ հայտարարեց, որ ապօրինի առևտրի դեմ պայքարելու համար Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները իրավապահների հետ ուժեղացված համատեղ ստուգումներ են սկսում քաղաքի փողոցներում։ Ըստ նրա, փողոցներում ապօրինի առևտրի դեմ պայքարը արդյունք կտա, եթե ուժեղացված ռեժիմով ստուգումներ իրականացվեն պարբերաբար և ոստիկանների օգնությամբ։
Լրահոս
0