https://arm.sputniknews.ru/20220403/rusakan-zun-odesaji-shrjanum-navtaveramshakman-gvortsaran-e-khvocel-40495991.html
Ռուսական ԶՈւ–ն Օդեսայի շրջանում նավթավերամշակման գործարան է խոցել
Ռուսական ԶՈւ–ն Օդեսայի շրջանում նավթավերամշակման գործարան է խոցել
Sputnik Արմենիա
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը պատմել է Ուկրաինայում ընթացող հատուկ գործողությունների ընթացքի մասին 03.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-03T13:08+0400
2022-04-03T13:08+0400
2022-04-03T13:08+0400
իգոր կոնաշենկով
ռուսաստան
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39534316_0:0:1848:1040_1920x0_80_0_0_de0e6dafa7a2328c1a5e79cb13cdd780.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Այսօր ռուսական բանակը բարձր ճշգրտության հրթիռներով Օդեսայի շրջանում նավթավերամշակող գործարան և վառելաքսուքային նյութերի 3 պահեստ է ոչնչացրել։ Տվյալ վայրից Նիկոլաևի ուղղությամբ վառելիքի մատակարարում էր իրականացվում ուկրաինական զորքերի համար։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը։Նա հայտնել է նաև, որ շաբաթ երեկոյից ՌԴ մարտական ավիացիան Ուկրաինայի 51 ռազմական օբյեկտ է խոցել։Կոնաշենկովը նշել է, որ Բարվենկովո և Սլավյանսկ բնակավայրերի շրջանում ոչնչացվել է 4 հրամանատարային կետ, «Օսա-ԱԿՄ» ԶՀՀ 2 արձակման կայանք, Կոնստանտինովկա և Կրեստիշչե բնակավայրերի մոտ` հրետանային 2 մարտկոց, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 2 կայանք, 4 հրթիռահրետանային սպառազինության և զինամթերքի դաշտային 4 պահեստ, ինչպես նաև Ուկրաինայի ԶՈւ 32 հենակետ և մարտական տեխնիկայի կենտրոնացման վայրեր։Գեներալի խոսքով` ռուսական բանակը հատուկ գործողությունների ընթացքում ուկրաինական զորքերի 383 ԱԹՍ է ոչնչացրել։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 39–րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39534316_169:0:1609:1080_1920x0_80_0_0_e22a9fa4e2231e358495f96ae494aa7a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իգոր կոնաշենկով, ռուսաստան, ուկրաինա
իգոր կոնաշենկով, ռուսաստան, ուկրաինա
Ռուսական ԶՈւ–ն Օդեսայի շրջանում նավթավերամշակման գործարան է խոցել
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը պատմել է Ուկրաինայում ընթացող հատուկ գործողությունների ընթացքի մասին
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Այսօր ռուսական բանակը բարձր ճշգրտության հրթիռներով Օդեսայի շրջանում նավթավերամշակող գործարան և վառելաքսուքային նյութերի 3 պահեստ է ոչնչացրել։ Տվյալ վայրից Նիկոլաևի ուղղությամբ վառելիքի մատակարարում էր իրականացվում ուկրաինական զորքերի համար։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը։
Նա հայտնել է նաև, որ շաբաթ երեկոյից ՌԴ մարտական ավիացիան Ուկրաինայի 51 ռազմական օբյեկտ է խոցել։
Կոնաշենկովը նշել է, որ Բարվենկովո և Սլավյանսկ բնակավայրերի շրջանում ոչնչացվել է 4 հրամանատարային կետ, «Օսա-ԱԿՄ» ԶՀՀ 2 արձակման կայանք, Կոնստանտինովկա և Կրեստիշչե բնակավայրերի մոտ` հրետանային 2 մարտկոց, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 2 կայանք, 4 հրթիռահրետանային սպառազինության և զինամթերքի դաշտային 4 պահեստ, ինչպես նաև Ուկրաինայի ԶՈւ 32 հենակետ և մարտական տեխնիկայի կենտրոնացման վայրեր։
Գեներալի խոսքով` ռուսական բանակը հատուկ գործողությունների ընթացքում ուկրաինական զորքերի 383 ԱԹՍ է ոչնչացրել։
«Հատուկ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ընդհանուր առմամբ ոչնչացվել է 125 ինքնաթիռ և ուղղաթիռ, 383 անօդաչու, 221 ԶՀՀ, 1903 տանկ և այլ մարտական զրահամեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 207 կայանք, դաշտային հրետանու 805 սարք և ականանետ, ինչպես նաև հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկայի 1781 միավոր», – ասել է նա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 39–րդ օրը։