00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաղաղությո՞ւն․ Նեպտունի և Յուպիտերի միացումն ինչպես կազդի համաշխարհային գործընթացների վրա

CC BY-SA 2.0 / Rob / 20100509 - Jupiter, PlutoՅուպիտերն ու Պլուտենը
Յուպիտերն ու Պլուտենը - Sputnik Արմենիա, 1920, 03.04.2022
Յուպիտերն ու Պլուտենը
Բաժանորդագրվել
Ճգնաժամերի ընթացքում մարդիկ սովորաբար իրենց հուզող հարցերի պատասխանները փորձում են գտնել կա՛մ կրոնում, կա՛մ օկուլտիզմում։ Թե ինչ է սպասում մարդկությանը մոտ ապագայում, աստղաբանական նշանակալի իրադարձությունների միջոցով փորձում են գուշակել նաև աստղագուշակները։
Այսօր, երբ աշխարհի շատ երկրներ ճակատագրական օրեր են ապրում, աստղագուշակներն ու նրանց հաշվարկները հատկապես մեծ պահանջարկ ունեն:
Գրեթե բոլորն անհամբեր սպասում են՝ երբ է ավարտվելու պատերազմն Ուկրաինայում։ Աստղագուշակները փորձում են այս հարցի պատասխանը գտնել երկնային մարմինների շարժման մեջ:
Նրանցից շատերը կարծում են, որ ապրիլ ամիսը շրջադարձային կլինի, քանի որ հենց այս ամիս տեղի կունենան երկու ամենագլխավոր աստղաբանական իրադարձությունները՝ Յուպիտերի և Նեպտունի միացումն ապրիլի 9-ին և արևի խավարումը ապրիլի 30-ին։
Յուպիտերի ու Նեպտունի միացումը լայնածավալ սոցիալական փոփոխությունների կհանգեցնի: Այս մոլորակները «կողք կողքի» կկանգնեն ապրիլի 9-ից ապրիլի 12-ը՝ Ձկների նշանի ներքո։ Աստղագուշակների կարծիքով՝ հենց այդ օրերին տեղի կունենան ամենաանսովոր իրադարձությունները, որոնք կապված կլինեն համաստեղության թեմատիկայի հետ (միգրացիա, ջրային հոսքեր, բնապահպանություն, բնական երևույթներ):
Նշվում է, որ մոլորակների այս միացումը նաև խաղաղության պատասխանատուն է։
«Եվ ամեն անգամ, երբ պատերազմն ավարտվում է, Յուպիտերն ու Նեպտունը միավորվում են։ Նման միավորում եղել է 1919 թվականին, երբ ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը։ Յուպիտերի և Նեպտունի միավորումը տեղի է ունեցել 1945 թվականին, երբ ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Դրանք երկուսն էլ դանդաղ մոլորակներ են՝ Յուպիտերի ցիկլը 12 տարի է, Նեպտունինը՝ նույնիսկ ավելի շատ։ Եվ այժմ Յուպիտերի միավորումը Նեպտունի հետ կլինի ապրիլին: Ճշգրիտ միավորումը կլինի ապրիլի 12-ին», - վստահ է ավստրալացի աստղագուշակ Անժելա Փերլը։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ ապրիլի սկզբին բավականին դժվար կլինի, քանի որ «բարդ մոլորակների» միացում է սպասվում՝ Մարսը կմիավորվի Սատուրնի հետ, իսկ Մարսը պատերազմի մոլորակ է։ Այդ պատճառով, ես կարծում եմ, որ կլինի հերթական էսկալացիան, մարտական գործողությունների հերթական բռնկումը։ Ճշգրիտ միավորումը կլինի ապրիլի 5-6-ին։ Բայց երբ մոլորակները միանում են, դրանց ազդեցությունն ավելի զգալի է այդ օրվանից առաջ և հետո»։
Ռուս աստղագուշակ Աննա Վոլնիցկայան համամիտ է իր գործընկերոջ հետ այն առումով, որ Յուպիտերի ու Նեպտունի միացումը կարող է դրական դրսևորվել:
Այսօրվանից կսկսի աստղագիտական գարունը. գիշերահավասարի օրն է
«Մոտենում է Յուպիտերի ու Նեպտունի ուղիղ միացության ժամանակը Ձկների նշանի ներքո, ինչը հաջորդ 12 տարիների համար սկիզբ է տալիս Յուպիտեր-Նեպտուն նոր շրջանին: Մոլորակներն հիմա արդեն իրար մոտ են, բայց առավել ճշգրիտ մերձեցումը տեղի կունենա ապրիլի 12-13-ին։ Յուպիտերն ու Նեպտունն իրենց բնույթով մեղմ մոլորակներ են, նրանց փոխգործակցությունն ուժեղացնում է էմպատիան, միասնության զգացումը, մարդասիրությունը», - ասել է նա:
Նա հիշեցրել է, որ Յուպիտերի և Նեպտունի միավորումը Կշեռքում ՝ խաղաղության, ներդաշնակության և դիվանագիտության նշանով, 1945 թվականի սեպտեմբերին նշանավորվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտով:
Այժմ Յուպիտերն ու Նեպտունը միանում են Ձկների նշանի ներքո։ Վերջին անգամ այս նշանի ներքո մոլորակները հանդիպել են 166 տարի առաջ, երբ 1856 թվականի մարտի 30-ին ստորագրվեց Փարիզի հաշտության պայմանագիրը: Այն նշանավորվեց Ղրիմի պատերազմի ավարտով՝ Ռուսական կայսրության և կոալիցիայի միջև, որի կազմում էին Բրիտանիան, Ֆրանսիան, Օսմանյան կայսրությունը և Սարդինիայի թագավորությունը։
Հայ աստղագուշակ, էզոթերիկ, նկարիչ Գուրգեն Հովհաննիսյանն իր հերթին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ վերոնշյալ մոլորակների միացումն իսկապես կարող է դրական տեղաշարժեր բերել, սակայն դա մեծապես կախված է մարդկանցից և հատկապես նրանցից, թե ովքեր են կայացնում այն որոշումները, որոնք կարող են ազդել համաշխարհային գործընթացների վրա:
Նրա խոսքով՝ աստղագուշակության տեսանկյունից դրական փոփոխությունների նախապայմաններ կան, սակայն պետք է հասկանալ, որ դա ամենևին չի նշանակում, որ բոլոր խնդիրները միանգամից կլուծվեն, ու ամեն ինչ լավ կլինի:
Նա նաև ավելացրեց, որ եղել են դեպքեր, երբ մոլորակների համադրությունը բարենպաստ չի եղել մարդկանց համար, այնուամենայնիվ, նման իրավիճակներում տեղի են ունեցել շատ դրական իրադարձություններ և հակառակը: Այսպիսով, ինչ էլ որ լինի, երկրի վրա դրական կամ բացասական գործընթացների համար ամենաուժեղ գործոնը հենց մարդկանց լուծումներն ու տրամադրվածությունն են։
Լրահոս
0