https://arm.sputniknews.ru/20220403/hajastanum-sepakan-apranqanishi-zrahameqenaner-ksksen-havaqel-40501367.html
Հայաստանում սեփական ապրանքանիշի զրահամեքենաներ կսկսեն հավաքել
Հայաստանում սեփական ապրանքանիշի զրահամեքենաներ կսկսեն հավաքել
Sputnik Արմենիա
Հայ ինժեներների առաջարկած մի շարք առանձնահատկություններ հաշվի առնելով շասսիները մեքենաների համար կպատրաստվեն Ռուսաստանում, «Սադկո» ԳԱԶ-3308 ամենագնացի... 03.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-03T18:47+0400
2022-04-03T18:47+0400
2022-04-03T20:48+0400
զրահամեքենա
հայաստան
չարենցավան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/01/40447439_0:0:1600:901_1920x0_80_0_0_c494d5fedf811978c3182342ee4b75c5.jpg
Չարենցավանի հաստոցաշինական գործարանում առաջիկա ամիսներին սեփական ապրանքանիշի ներքո զրահամեքենաներ կսկսեն հավաքել։ Այս մասին Երևանում ընթացող ArmHighTech ցուցահանդեսի ժամանակ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց ձեռնարկության տնօրեն Արտյոմ Մեհրաբյանը։Արտադրությունն իրականացվում է «Ռիդա» ռուսական գործարանի հետ համագործակցությամբ, որը զբաղվում է մեքենաների զրահավորմամբ և հայտնի է «Բուրան» մոդելով։Անցած տարի Չարենցավանի գործարանը երկու նմուշ էր հավաքել, որը ներկայացրել են պաշտպանության նախարարությանը փորձարկման համար։ Զուգահեռաբար, հայ մասնագետները վերապատրաստում էին անցնում Նիժնի Նովգորոդի գործընկեր գործարանում։Աշխատանքներն ուզում են սկսել SKD տեխնոլոգիայով հավաքումից, սակայն մինչև տարեվերջ զրահապատ ապակիների արտադրությունը ցանկանում են տեղայնացնել։«Շասսիներն ու շարժիչները ներկրելու ենք, իսկ մնացածի վրա ինքներս ենք աշխատելու», – հավելեց Մեհրաբյանը։«Սադկո» ԳԱԶ-3308 (որի վրա հիմնված է նաև «Բուրանը») ամենագնացի օրինակով շասսիները կպատրաստվեն Ռուսաստանում, բայց հայ ինժեներների առաջարկած մի շարք առանձնահատկություններ հաշվի առնելով։Նոր մեքենան կկրի «Լուսան» անվանումը։ Արտադրության տեղայնացումը բավարար էր, որպեսզի Ավտոմոբիլային ինժեներների միությունը (Society of Automotive Engineers, SAE) Չարենցավանի գործարանին շնորհեր արտադրողի նույնականացման (WMI) կոդ։ Հետևաբար «Լուսանները» VIN կոդեր կստանան։ Մեքենաները նաև ԵԱՏՄ պահանջներին համապատասխան սերտիֆիկացում կանցնեն։«Մեր հիմնական պատվիրատուն, իհարկե, կլինի ՊՆ–ն, սակայն գնորդ կարող են լինել նաև քաղաքացիական կազմակերպությունները, օրինակ` բանկերը։ Արտահանման վերաբերյալ նախնական պայմանավորվածություններ ևս ունենք։ Մինչև տարեվերջ, կարծում եմ, կհստակեցնենք դրանք», – հավելեց նա։ArmHighTech ցուցահանդեսն անցկացվեց մարտի 31-ից ապրիլի 2-ը, ցուցահանդեսին ներկայացված էին ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան մշակումներ։
չարենցավան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Արամ Գարեգինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1629/46/16294616_318:-1:1383:1065_100x100_80_0_0_cae4f7e4e625377d36ba17d54a97c61e.jpg
Արամ Գարեգինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1629/46/16294616_318:-1:1383:1065_100x100_80_0_0_cae4f7e4e625377d36ba17d54a97c61e.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/01/40447439_177:0:1600:1067_1920x0_80_0_0_7e69932bbeb18ef8dd2722e9b6a79214.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արամ Գարեգինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1629/46/16294616_318:-1:1383:1065_100x100_80_0_0_cae4f7e4e625377d36ba17d54a97c61e.jpg
զրահամեքենա, հայաստան, չարենցավան, ռուսաստան
զրահամեքենա, հայաստան, չարենցավան, ռուսաստան
Հայաստանում սեփական ապրանքանիշի զրահամեքենաներ կսկսեն հավաքել
18:47 03.04.2022 (Թարմացված է: 20:48 03.04.2022) Հայ ինժեներների առաջարկած մի շարք առանձնահատկություններ հաշվի առնելով շասսիները մեքենաների համար կպատրաստվեն Ռուսաստանում, «Սադկո» ԳԱԶ-3308 ամենագնացի օրինակով։
Չարենցավանի հաստոցաշինական գործարանում առաջիկա ամիսներին սեփական ապրանքանիշի ներքո զրահամեքենաներ կսկսեն հավաքել։ Այս մասին Երևանում ընթացող ArmHighTech ցուցահանդեսի ժամանակ
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց ձեռնարկության տնօրեն Արտյոմ Մեհրաբյանը։
Արտադրությունն իրականացվում է «Ռիդա» ռուսական գործարանի հետ համագործակցությամբ, որը զբաղվում է մեքենաների զրահավորմամբ և հայտնի է «Բուրան» մոդելով։
Անցած տարի Չարենցավանի գործարանը երկու նմուշ էր հավաքել, որը ներկայացրել են պաշտպանության նախարարությանը փորձարկման համար։ Զուգահեռաբար, հայ մասնագետները վերապատրաստում էին անցնում Նիժնի Նովգորոդի գործընկեր գործարանում։
Աշխատանքներն ուզում են սկսել SKD տեխնոլոգիայով հավաքումից, սակայն մինչև տարեվերջ զրահապատ ապակիների արտադրությունը ցանկանում են տեղայնացնել։
«Շասսիներն ու շարժիչները ներկրելու ենք, իսկ մնացածի վրա ինքներս ենք աշխատելու», – հավելեց Մեհրաբյանը։
«Սադկո» ԳԱԶ-3308 (որի վրա հիմնված է նաև «Բուրանը») ամենագնացի օրինակով շասսիները կպատրաստվեն Ռուսաստանում, բայց հայ ինժեներների առաջարկած մի շարք առանձնահատկություններ հաշվի առնելով։
«Մոդելներն էլ կարող են մի քանիսը լինել` 5, 6, 10 տեղանոց, պիկապներ կամ կիսապիկապներ, տարհանման մեքենաներ և այլն։ Մնացածը որոշում է պաշտպանության նախարարությունը», – հավելեց Մեհրաբյանը։
Նոր մեքենան կկրի «Լուսան» անվանումը։ Արտադրության տեղայնացումը բավարար էր, որպեսզի Ավտոմոբիլային ինժեներների միությունը (Society of Automotive Engineers, SAE) Չարենցավանի գործարանին շնորհեր արտադրողի նույնականացման (WMI) կոդ։ Հետևաբար «Լուսանները» VIN կոդեր կստանան։ Մեքենաները նաև ԵԱՏՄ պահանջներին համապատասխան սերտիֆիկացում կանցնեն։
«Մեր հիմնական պատվիրատուն, իհարկե, կլինի ՊՆ–ն, սակայն գնորդ կարող են լինել նաև քաղաքացիական կազմակերպությունները, օրինակ` բանկերը։ Արտահանման վերաբերյալ նախնական պայմանավորվածություններ ևս ունենք։ Մինչև տարեվերջ, կարծում եմ, կհստակեցնենք դրանք», – հավելեց նա։
ArmHighTech ցուցահանդեսն անցկացվեց մարտի 31-ից ապրիլի 2-ը, ցուցահանդեսին ներկայացված էին ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան մշակումներ։