https://arm.sputniknews.ru/20220403/fransiakan-le-lila-qaghaqapety-hajoc-ceghaspanutjan-tarelicin-yndaraj-elujt-e-unecel-40499453.html
Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հիշատակի արարողություն Ֆրանսիայի Լե Լիլա քաղաքում
Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հիշատակի արարողություն Ֆրանսիայի Լե Լիլա քաղաքում
Sputnik Արմենիա
Լե Լիլա քաղաքում ամեն տարի անցկացվում են հատուկ միջոցառումներ՝ նվիրված Եղեռնի զոհերի հիշատակին։ 03.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-03T16:04+0400
2022-04-03T16:04+0400
2022-04-03T16:04+0400
ֆրանսիա
հայաստան
հայոց ցեղասպանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/03/40498164_0:348:2048:1500_1920x0_80_0_0_8078a3e213083e94c02a4f2032507097.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Փարիզի մերձակա Լե Լիլա քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն, տեղեկացնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։Միջոցառման ժամանակ ելույթներով հանդես են եկել Լե Լիլայի քաղաքապետ Լիոնել Բենարուսը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Տիգրան Բաղդասարյանը, ֆրանսահայ ԱՆԻ կազմակերպության նախագահ Աիդա Ասադուրյանը և ճանաչված պատմաբան Կլոդ Մութաֆյանը։ Ներկա էին Սեին-Սեն-Դընի դեպարտամենտի խորհրդի ու պրեֆեկտուրայի ղեկավար պաշտոնյաներ և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ։Միջոցառման ընթացքում հնչել են Հայաստանի ու Ֆրանսիայի օրհներգները։ Արնուվիլի հայկական եկեղեցու հոգևոր հայր Մանուել Հովհաննիսյանի կողմից կատարվել է աղոթք՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի։ Հնչել են հայկական դուդուկով կատարումներ և Կոմիտասի մի շարք ստեղծագործություններ։
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/03/40498164_0:0:2048:1536_1920x0_80_0_0_e7af00e7118ee60a8eaac43c7eb635e8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆրանսիա, հայաստան, հայոց ցեղասպանություն
ֆրանսիա, հայաստան, հայոց ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հիշատակի արարողություն Ֆրանսիայի Լե Լիլա քաղաքում
Լե Լիլա քաղաքում ամեն տարի անցկացվում են հատուկ միջոցառումներ՝ նվիրված Եղեռնի զոհերի հիշատակին։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Փարիզի մերձակա Լե Լիլա քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն, տեղեկացնում է
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։
Միջոցառման ժամանակ ելույթներով հանդես են եկել Լե Լիլայի քաղաքապետ Լիոնել Բենարուսը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Տիգրան Բաղդասարյանը, ֆրանսահայ ԱՆԻ կազմակերպության նախագահ Աիդա Ասադուրյանը և ճանաչված պատմաբան Կլոդ Մութաֆյանը։ Ներկա էին Սեին-Սեն-Դընի դեպարտամենտի խորհրդի ու պրեֆեկտուրայի ղեկավար պաշտոնյաներ և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ։
Միջոցառման ընթացքում հնչել են Հայաստանի ու Ֆրանսիայի օրհներգները։ Արնուվիլի հայկական եկեղեցու հոգևոր հայր Մանուել Հովհաննիսյանի կողմից կատարվել է աղոթք՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի։ Հնչել են հայկական դուդուկով կատարումներ և Կոմիտասի մի շարք ստեղծագործություններ։