00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:15
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինայի ռազմական ներուժը մեծամասամբ ոչնչացված է․ Պեսկով

© Sputnik / Павел БедняковԴմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկով - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2022
Դմիտրի Պեսկով
Բաժանորդագրվել
ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նշել է` Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները բարդ են, բայց գլխավորն այն է, որ դրանք շարունակվեն։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Ուկրաինայի ռազմական ներուժը ՌԴ հատուկ գործողության ընթացքում մեծամասամբ ոչնչացվել է, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ապառազմականացումն ընթանում է ամբողջ թափով»,-ասել է նա «Բելառուս 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Պեսկովը խոսել է ռուս–ուկրաինական բանակցությունների մասին։
«Որպեսզի երկու կողմերի բանակցությունները, առավել ևս՝ այնքան բարդ կողմերի, ինչպիսիք են ներկա պահին Ռուսաստանը և Ուկրաինան, որևէ տեղ անցկացվեն, պետք է բոլոր կողմերի համաձայնությունը։ Եվ առաջին երկու ռաունդները, որոնք տեղի են ունեցել Բելառուսում, մեծ դժվարությամբ են համաձայնեցվել»,-ասել է նա։
Պեսկովի խոսքով` ուկրաինացիներն իսկապես մինչև վերջին պահը չէին ցանկանում այնտեղ գնալ։
«Երբ մեր պատվիրակությունը ժամանել է առաջին ռաունդին, նրանք գրեթե մի ամբողջ օր սպասել են ուկրաինացիներին` մինչև վերջին պահը չիմանալով՝ նրանք կգան, թե ոչ»,-ավելացրել է ՌԴ նախագահի խոսնակը։
Պեսկովը նշել է` Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները հեշտ չեն ընթանում, սակայն գլխավորն այն է, որ դրանք շարունակվեն։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 38–րդ օրը։
Հիշեցնենք նաև, որ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններ կայացան մարտի 29–ին։
ՌԴ–ն ու Ուկրաինան բանակցությունների երեք փուլ էին անցկացրել Բելառուսում։ Հետագա բանակցություններն անցկացվել էին առցանց ձևաչափով։
Լրահոս
0