00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Как Александр Конкевич создал русскую военную фантастику
15:04
23 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծո, էս ինչ եղավ, ապ ջան. կարո՞ղ էր Հայաստանի հավաքականը խաղալ աշխարհի առաջնությունում

© Sputnik / Asatur YesayantsՍտյոպա Մկրտչյանը
Ստյոպա Մկրտչյանը - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2022
Ստյոպա Մկրտչյանը
Բաժանորդագրվել
Առաջին անգամ պատմության մեջ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը անցկացվելու է աշնանը։ Կատարի կլիմայական պայմանները ստիպեցին ՖԻՖԱ-ին ու կազմակերպիչներին այս անգամ մրցաշարն անցկացնել ոչ թե ամռանը, որի ընթացքում Կատարում շատ շոգ է, այլ խոր աշնանից մինչև դեկտեմբեր։
Կաթարի մայրաքաղաք Դոհայում կայացել է ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությունը։ Արդյոք կարո՞ղ էր Հայաստանի հավաքականը հավասար մրցակից լինել խմբերից մեկում։
Աշխարհի առաջնությունը ֆուտբոլային յուրահատուկ տոն է, որը կայանում է չորս տարին մեկ անգամ, ու հողագնդի ուժեղագույն թիմը որոշվում է արդեն 32 լավագույնների պայքարում։ Ընտրական յուրաքանչյուր մրցաշարից առաջ հայ երկրպագուները հոգու խորքում հույսեր են փայփայում, որ մեր ընտրանին եզրափակիչ փուլի ուղեգիր կնվաճի։ Նորվեգիայի հետ ընկերական խաղում ոչ ֆուտբոլային՝ 0։9 հաշվով պարտությունից հետո հիմա շատերը կմտածեն ի՞նչ եզրափակիչ փուլ, ի՞նչ աշխարհի առաջնություն։ Գյումրեցիներից ոմանք էլ այդ խաղից հետո ասացին՝ ծո, էս ինչ եղավ, ապ ջան։
Արդեն տեսանք, թե ինչ եղավ, ու նաև շատերը հասկացան, թե ինչի եղավ։ Ընդունենք, որ մեր հավաքականը ընտրական մրցաշարը, որում հիանալի մեկնարկ էր վերցրել, կարողացավ այդպես էլ ավարտել։ Նույնիսկ ֆանտազիան թույլ չի տալիս մտածել, որ մեր ընտրանին առաջին տեղը կարող էր գրավել խմբում։ Այսինքն` երկրորդ տեղը գրավելու հավանականություն կար։ Համենայնդեպս ընտրական մրցաշարի սկզբում շատ-շատերը հավատացին դրան։ Բայց․․․
Ընտրական մեր խմբում երկրորդ տեղը զբաղեցրեց Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը։ Այն նույն Մակեդոնիան, որի հետ արտագնա խաղում անարդյունավետ ոչ-ոքիից հետո մեր ընտրանու համար սկսվեց ձախողումը։ Իսկ Երևանում մենք անօգնական տեսք ունեինք մակեդոնացիների հետ խաղում՝ 0։5։ Լավ, եթե մենք անհամեմատ հաջող խաղայինք ու երկրորդ տեղը գրավեինք, հետո էլ պետք է խաղայինք Իտալիայի դեմ, հաղթելու դեպքում էլ` Պորտուգալիայի դեմ (այդ ճանապարհն անցավ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը)։ Ավելի առաջ գնանք, այդ երկու հզոր թիմերին էլ գիտաֆանտաստիկ ժանրում հաղթելով` նվաճեինք աշխարհի առաջնության ուղեգիր։
Կա՞ն արդյոք մարդիկ, որոնք մեր հավաքականին տեսնում են աշխարհի առաջնության վիճակահանությունից հետո որևէ խմբում։ Բոլոր ութ խմբերում էլ կան ֆավորիտներ։ Ճիշտ է, այս անգամ մահվան խումբ չարձանագրվեց, բայց խմբերից յուրաքանչյուրում, որում կարող էր ընդգրկվել Հայաստանի հավաքականը, մեր թիմը դժվար թե ինչ–որ բան կարողանար անել։ Հասկանում ենք, որ այդ դեպքում մեզ համար կարևորը կլիներ օլիմպիական սկզբունքը՝ կարևորը մասնակցելն է։ Բայց մասնակցում ենք, էլի, ընտրական մրցաշարերին։ Եզրափակիչ փուլում հանդես գալու համար շատ-շատ ավելին է հարկավոր, քան մենք ունենք։ Դա վերաբերում է մեր ֆուտբոլին ընդհանրապես։ Գլոբալ կարգավիճակով։
Ցանկություններն ու հնարավորությունները պետք է համընկնեն։ Իսկ մեզ համար, նույնիսկ ֆանտազիան միացնելով, դժվար է պատկերացնել` թե ինչպես, ինչի շնորհիվ կարող է ֆուտբոլի մեր ամենասիրելի հավաքականը խաղալ լավագույններից լավագույնների հետ։ Եկեք ճիշտ գնահատենք մեր ուժերը և մեր ոտքերը մեկնենք մեր վերմակի չափով։
Վարազդատ Հարոյանը վիրահատության է ենթարկվել. լուսանկար
Լրահոս
0