00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանն ու Արևմուտքը տարբեր բաներ գիտեն ու տարբեր բաներ են հիշում նացիզմի մասին

© REUTERS / Stringer Afghanistan«Թալիբանի» գրոհայինները
«Թալիբանի» գրոհայինները - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2022
Բաժանորդագրվել
Արևմուտքի և Ռուսաստանի պատմական հիշողությունը նացիզմի հանդեպ շատ տարբեր է։

Դավիթ Նարմանիյա, ՌԻԱ Նովոստի

Եվրոպայում մեծ պատերազմ են անվանում Առաջին աշխարհամարտը, ոչ թե Երկրորդը։ Դա բացատրելի է. դժվար է պատերազմը մեծ անվանել, երբ դու այն տանուլ ես տվել վեց ժամվա ընթացքում (Դանիա), հինգ օրվա ընթացքում (Նիդեռլանդներ) կամ մեկուկես ամսվա ընթացքում (Ֆրանսիա)։ Իհարկե, Դիմադրության շարժման սխրանքները երբեք չի մոռացվի. Չնայած... մեզ մոտ երբեք չեն մոռացվի, իսկ այնտեղ՝ ով գիտի:
Եվ ահա, Մեծ պատերազմում ընդհանուր կորուստները ռազմական և քաղաքացիական բնակչության շրջանում բոլոր մասնակից երկրների համար կազմել են մոտ 21,5 մլն մարդ։
Համեմատության համար նշենք, որ միայն Հայրենական մեծ պատերազմում (1941-1945 թթ.) ԽՍՀՄ-ին բաժին է ընկնում 27 մլն զոհ։ Նրանցից 12 միլիոնը՝ զինվորներ ու սպաներ։ Մնացածը խաղաղ քաղաքացիներ էին։
Իսկ հիմա մի փոքր մեր դաշնակիցների մասին․ ԱՄՆ-ն՝ 418 հազար զոհ, Մեծ Բրիտանիան՝ 380 հազար։
Որպեսզի համադրեք, հիշեցնեմ, որ միայն Ստալինգրադի մոտ Խորհրդային Միության կորուստները գերազանցել են 1,1 միլիոնը։
Այլ կերպ ասած, դա մեզ մոտ էր, որ ամեն ընտանիքում զոհված կար։ Իսկ նրանց նախնիները երկրորդ ճակատն էին բացում, որ հասցնեն սեղանին, որի վրա «անիծյալ կոմունիստները» արդեն սկսել էին բաժանել Եվրոպան։
Բայց նույնիսկ այդպես նրանք զգալի ներդրում են ունեցել ընդհանուր հաղթանակի և խորհրդային քաղաքացիների հազարավոր փրկված կյանքերի հարցում։ Իսկ ահա այն, թե ինչպես էին արևմտյան ձեռնարկատերերը աջակցում վերածնվող Երրորդ ռեյխին և ինչպես էին եվրոպական կառավարությունները նպաստում դրա կայացմանը, բացատրելն ավելի բարդ է։
Ուշադիր նայենք կապիտալիզմի կուռք Հենրի Ֆորդի կենսագրությանը: Նա, օրինակ, արժանացել է Գերմանական արծվի ծառայության շքանշանի։ Նույն շքանշանով նացիստները պարգևատրել են Բենիտո Մուսոլինիին, Ֆրանչեսկո Ֆրանկոյին ու Յոն Անտոնեսկուին:
Կամ հիշենք՝ ինչպես հիտլերյան Գերմանիայի տնտեսությունը ստեղծողներից Յալմար Շախտը Նյուրնբերգյան գործընթացի ժամանակ կոչ արեց ամբաստանյալների աթոռին նստեցնել «Ջեներալ Մոթորսի» և «Ֆորդ Մոթորսի» ղեկավարներին, որոնք անգնահատելի ներդրում են ունեցել գերմանական արդյունաբերությունը ռազմական ռելսերի վրա դնելու գործում։
Խորհրդային Միությունն Արևմուտքին վախ էր ներշնչում, և հենց այդ պատճառով Եվրոպան և ԱՄՆ-ն աչք էին փակում Հիտլերի արարքների վրա և աճեցնում նրան որպես պաշտպան «կարմիր ժանտախտից»։
Այդ ժամանակից հայացքը փախցնելու սովորությունը, երբ դա ձեռնտու է, մարդասպաններին, բռնակալներին ու ահաբեկիչներին աջակցելը, եթե նրանք «կռվում են ում դեմ պետք է», դարձել է Վաշինգտոնի ու Լոնդոնի սիրելի հնարքը։
ՌԴ ՊՆ-ն հայտնել է խաղաղ ուկրաինացիների նկատմամբ ազգայնականների բռնության փաստերի մասին
Նման մարտավարությունը կատարելապես նկարագրում են Ֆրանկլին Ռուզվելտի բառերը, որոնք նա 1939 թվականին ասել է Նիկարագուայի բռնապետի հասցեին. «Սոմոսան, հնարավոր է, շան որդի է, բայց նա մեր շան որդին է»։
Եվ այդ ժամանակից Արևմուտքը հավատարիմ է մնում այդ ռազմավարությանը։ Ի վերջո, արջին ուրիշների ձեռքերով արթնացնելը շատ ավելի ապահով է։
Պատկերավոր սա ցույց տալու համար վերցնենք1993 թվականի մի հոդված բրիտանական The Independent-ից։ Այն կոչվում է «Հակախորհրդային զինվորն իր բանակն ուղղորդում է դեպի խաղաղություն»։ Ութ տարի անց այդ գծին հետևողները կնստեն սեպտեմբերի 11-ին Առևտրի համաշխարհային կենտրոնի շենքերն ավերած ինքնաթիռների ղեկի առաջ:
Այո, այդ ռեպորտաժը նվիրված էր Բեն Լադենին և նրա դերին Աֆղանստանում ԽՍՀՄ զորքերին դիմակայելու ժամանակ։ Նրա եղբայրներին աջակցելու համար ԱՄՆ-ն մոտ 40 մլրդ դոլար էր ծախսել։ Նման գին էր Վաշինգտոնը պատրաստ վճարել սառը պատերազմում իր ընդդիմախոսին թուլացնելու համար։ Բայց ահա Սպիտակ տանը «պայմանագրի» պայմանները անուշադիր էին կարդացել. ցավոք, գործը չի սահմանափակվել փողով, անցյալի սխալների համար ստիպված էին արյունով վճարել։
Աֆղան գրոհայինները, որոնց ձեռքերով Արևմուտքը կռվում է Ռուսաստանի հետ, միակը չեն։ Նրանց շարքին կարելի է դասել նաև Մերձավոր Արևելքում արմատական իսլամիստներին։ Այժմ այդ ցուցակը համալրել են նաև ուկրաինական ազգայնականների գումարտակներն ու Ուկրաինայի ԶՈւ-ն։
Այն մեթոդները, որոնցից օգտվում է Կիևը, իսկապես բոլորովին նման չեն այն բանին, թե ինչպես են պետությունները պատերազմներ վարում։ Այստեղ կա և՛ խաղաղ քաղաքացիների օգտագործումը որպես բնական վահան, և՛ ռազմագերիների խոշտանգումները, և՛ հումանիտար միջանցքների գնդակոծումները, և՛ զենքի անվերահսկելի բաշխումը․ ուղղակի ահաբեկչական կազմակերպության մեկնարկային հավաքածու:
Վերադառնալով Ռուսաստանի և Արևմուտքի պատմական հիշողության տարբերությունների խնդրին՝ հարկ է ասել, որ դրանք պայմանավորված են ոչ միայն տարբեր փորձով, այլև, ըստ ամենայնի, Ռուսաստանի գործընկերների սովորելու ունակության բացակայությամբ։ Չէ՞ որ հակառակ դեպքում շատ դժվար է բացատրել Ուկրաինային զենքի մատակարարումը, որտեղից արդեն մի քանի միլիոն փախստական է հեռացել։
Պետք չէ մարգարե լինել՝ հասկանալու համար, թե հետագայում իրադարձություններն ինչպես կզարգանան։ Երեխաների ու կանանց օրինակին կհետևեն նրանց ամուսինները, իսկ երբ նացիստների գործերը շատ վատանան, իրենք էլ կփախչեն։ Ահա այն ժամանակ էլ Եվրոպա կնայի այն հրեշի դեմքին, որին տարիներ շարունակ սնել ու զինել է, ու հազիվ թե հավանի դրա ժանիքները։ Իսկ ԱՄՆ-ն կշարունակի օվկիանոսի այն կողմից հետևել այդ ամենին։ Տխուր է միայն, որ Բրյուսելը, Փարիզն ու Բեռլինը դա չեն հասկանում։
Լրահոս
0