00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ ավիացիան շարքից հանել է Պոլտավայի և Դնեպրոպետրովսկի ռազմական օդանավակայանները

© Sputnik / Министерство обороны РФ / Անցնել մեդիապահոցԻգոր Կոնաշենկով
Իգոր Կոնաշենկով - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2022
Իգոր Կոնաշենկով
Բաժանորդագրվել
Ոչնչացվել են Կրեմենչուկի նավթավերամշակման գործարանի քսանյութերի պահեստարանները, որտեղից իրականացվել է ուկրաինական զորքերի խմբավորման մատակարարումը։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. ՌԴ օդատիեզերական ուժերի ավիացիան ոչնչացրել է ուկրաինական ռազմական օդանավակայանները։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, մանրամասները ներկայացրել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Օդային բազավորման բարձր ճշգրտության հրթիռներով շարքից հանվել են Պոլտավա և Դնեպրոպետրովսկ քաղաքների ռազմական օդանավակայանները»,-ասել է գեներալը:
Բացի այդ, ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները Սումի քաղաքի և Ուրոժայնոյե բնակավայրի շրջանում ոչնչացրել են ուկրաինական երկու Մի-24 ուղղաթիռ: Օդում ոչնչացվել է նաև ուկրաինական 24 անօդաչու թռչող սարք։
«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները գրավել են Նովոբախմուտովկայի մեծ մասը և մարտ են վարում Ուկրաինայի օդադեսանտային զորքերի 25–րդ առանձին բրիգադի հեռացող ստորաբաժանումների հետ»,-ասել է Կոնաշենկովը:
Նա հստակեցրել է, որ գիշերվա ընթացում այդ շրջանում ոչնչացվել է մոտ 40 ազգայնական, տանկային և երկու մոտոհրաձգային դասակ, ինչպես նաև ականանետային մարտկոց:
Նրա խոսքով՝ այսօր առավոտյան օդային և ծովային բազավորման մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով ոչնչացվել են Կրեմենչուկի նավթավերամշակման գործարանի բենզինի և դիզելային վառելիքի պահեստարանները, որտեղից իրականացվել է երկրի կենտրոնական և արևելյան շրջաններում գտնվող ուկրաինական զորախմբի մատակարարումը:
Գիշերվա ընթացքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան և հրթիռային զորքերը խոցել են ուկրաինական 67 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ կառավարման երկու կետ, հրթիռահրետանային սպառազինության և զինամթերքի երկու պահեստ, ինչպես նաև ուկրաինական ԶՈւ մարտական տեխնիկայի կենտրոնացման 54 շրջան:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 38–րդ օրը։
Լրահոս
0